«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Թոքերի արհեստական օդափոխման 10 սարք վերականգնվել և պատրաստ է շահագործման

Թոքերի արհեստական օդափոխման 10 սարք վերականգնվել և պատրաստ է շահագործման
08.04.2020 | 16:57

Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այս պահին ունի թոքերի արհեստական օդափոխման 10 վերականգնված սարքեր, որոնք պատրաստ է տրամադրել Առողջապահության նախարարությանը՝ ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նա նախ նշեց, որ իրենց կոչից հետո իսկապես շատ լավ արձագանքներ են եղել, 280-ից ավելի նամակներ են ստացվել էլեկտրոնային հասցեին: «Դրանք արդեն իսկ ուսումնասիրվել և դասակարգվել են վերջին օրերի ընթացքում, և կարող ենք արձանագրել, որ տարբեր տեղերից հայտնաբերված և նախարարությանը տրամադրված 10 սարք ունենք այս պահին, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման: Անհրաժեշտության դեպքում դրանք կարող ենք տրամադրել Առողջապահության նախարարությանը: Այդ գործընթացը շարունակական բնույթ է կրում, ամեն օր զանգեր ու նամակներ ենք ստանում կամ որևէ մեկի տանը, կամ որևէ հիվանդանոցում դուրս գրված և չշահագործվող անսարք սարքերի մասին, որոնք տրամադրում ենք ինժեներական ասոցիացիային՝ ինժեներական քաղաքին: Նրանք դա վերանորոգում և բերում են աշխատանքային վիճակի»,-ասաց նախարարը: Նախարարությունը տասնյակ նամակներ է ստացել ԱՄՆ-ի, Լիբանանի, Ռուսաստանի, Գերմանիայի մեր հայրենակիցներից: Նրանք անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգնություն տրամադրել հայաստանցի ինժեներներին՝ միջազգային փորձանմուշներ ստանալու, մասնագիտական խորհրդատվություն տալու համար:


Արշակյանը նաև շեշտեց, որ այս օրերին տարբեր մարդկանց կողմից տասնյակ նյութեր են շրջանառվում թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ: Նա նկատեց՝ որոշները լուրջ սարքեր են, բայց մեծամասնությունը 3D պրինտերով տպած սարքեր են, որոնք մեծ մասամբ չեն լուծում դրված խնդիրները: «Սարքերն իրականում պետք է ունենան արձագանքման համակարգեր, տարբեր տեսակի տվիչներ, սենսորներ, որոնք գնահատում են պացիենտի վիճակը և գործում են ըստ դրա: Այսինքն՝ այդ սարքերը պետք է ունենան ամբողջական արձագանքման և չափման համակարգեր, որպեսզի ավելի չվատթարացնեն կամ հիվանդի կյանքին վտանգ չսպառնան: Այդ սարքը միայն պոմպի դեր չի կատարում, միայն օդ չի մղում և արտամղում, դա ամբողջությամբ փոխարինում է շնչառական համակարգին և անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի, ինդիկատոր միանա բժիշկներին»,-ասաց Արշակյանն ու կոչ արեց հարցին լուրջ վերաբերվել, դա մեկ շաբաթում կամ նույնիսկ մեկ ամսում լուծվող հարց չէ:

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ