Սատանան նենգ է ու խորամանկ, նրա երկրային վեցանոցները` նույնպես
15.05.2020 | 00:03
Սատանան նենգ է ու խորամանկ, նույնը կարելի է ասել նաև նրա երկրային վեցանոցների, նրանց թվում` Եվրոպայի խորհրդի բազմաթիվ չինովնիկների մասին:
Այս օրերին հայաստանյան ԶԼՄ-ներով, ինչպես նաև սոցիալական ցանցերում թեժ կերպով քննարկվում, հիմնականում քննադատվում, իսկ սորոսական և շահագրգիռ այլ ուժերի կողմից հասկանալի նպատակներով պաշտպանվում է Լանզարոտի կոնվենցիան: Խոսքը Լանզարոտում ստորագրված և արտաքուստ անմեղ ու բարի նպատակի մասին հայտնող անվանումով («Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին») Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի մասին է, որը ՀՀ «Ազգային ժողով» կոչվածը մայիսի 12-ին 79 կողմ, 13 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրեց:
Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը սկզբում Սահմանադրական դատարան էր ուղարկել հիշյալ կոնվենցիայի` անգլերենից հայերեն բազմաթիվ սխալներով կատարված խայտառակ թարգմանությունը, ՍԴ-ն ավելի վաղ գործի վարույթը կասեցրել էր` մինչև կառավարության կողմից հիշյալ կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգմանության ճշգրտված տեքստը ստանալը: Կոնվենցիայի պաշտոնական ճշգրտված շարադրանքը ՍԴ 2020-ի մարտի 31-ի որոշումից առաջ ներկայացվել է Սահմանադրական դատարան, այն արդեն նաև մեր ձեռքի տակ է: Հատկապես վիճահարույց 6-րդ հոդվածից («Երեխաների կրթությունը») մեջբերումը ստորև կատարում ենք կոնվենցիայի թարգմանության ճշգրտված տարբերակից.
«Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաեւ ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց զարգացող կարողություններին»:
Եթե 6-րդ հոդվածում գրված լիներ` «…ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց ընկալման, իմացական ու ֆիզիկական զարգացող կարողություններին», կարելի էր հասկանալ, որ զարգացող կարողություններին հարմարեցված լինելը վերաբերում է ոչ միայն ինքնապաշտպանության միջոցների, այլև նաև սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների մասին տեղեկություններին:
Մինչդեռ, Լանզարոտի կոնվենցիայի 6-րդ հոդվածի վերը մեջբերված հատվածի առկա շարադրանքի պարագայում, որում նշված չէ երեխայի զարգացող կարողությունների բնույթի վերաբերյալ որևէ տեղեկություն, և, հետևաբար հասկանալի չէ, թե խոսքը զարգացող ո՞ր կարողությունների մասին է, երեխաներին, 6 տարեկանից սկսած, կարող են տրվել սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների մասին նաև այնպիսի տեղեկություններ, որոնք հարմարեցված չեն նրանց զարգացող կարողություններին, ընդ որում, պատճառաբանելով, թե երեխաների զարգացող կարողություններին հարմարեցված լինելու մասին կոնվենցիայում առկա ձևակերպումը վերաբերում է սոսկ ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններին:
Որ իշխանության վերին օղակներում, ներառյալ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում, կան շահագրգիռ անձինք, որոնք վաղը կոնվենցիայից օգտվելով, փորձելու են հասնել նրան, որ մեր երեխաներին տրվեն իրենց ընկալման, իմացական ու ֆիզիկական զարգացող կարողություններին չհամապատասխանող տեղեկություններ` սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների մասին, ընդհանրապես տրվի տարրական ու միջնակարգ դասարաններում սովորողների տարիքին և հիշյալ կարողություններին անհամապատասխան սեռական դաստիարակություն, թող որևէ մեկը չկասկածի:
Կոնվենցիայի մեջբերված հատվածի շարադրանքում երեխաների զարգացող կարողությունների բնույթի («ընկալման, իմացական ու ֆիզիկական») մասին տեղեկության, դրա որոշակիության բացակայության պայմաններում ոչ ոք չի կարող պնդել, թե երեխաներին (նրանց թվում նաև` տարրական դասարանների) տրվելիք տեղեկությունների` նրանց զարգացող կարողություններին հարմարեցված լինելը վերաբերում է ոչ միայն ինքնապաշտպանության միջոցների, այլև սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների մասին տեղեկություններին:
Մի պահ, սակայն, վերը շարադրվածը մի կողմ թողնենք, համարենք, թե սխալվում ենք, և երեխաներին սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների մասին տրվելիք տեղեկությունները նույնպես պետք է հարմարեցված լինեն նրանց զարգացող կարողություններին: Այս դեպքում, սակայն, խնդիրն այն է, որ սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների մասին տեղեկությունները, որոնք երեխաներին հասկանալի դարձնելու համար պետք է նրանց բացատրել, թե ինչ բան են սեռական օրգանները, սեռական հարաբերությունները, դրանց տեսակները, հետևանքները, ինչ բան են սեռական բռնությունը և սեռական շահագործումը և այլն, ըստ մի շարք սեքսապաթոլոգների, հոգեբանների (Նարինե Ներսիսյան, Կարինե Նալչաջյան և այլ մասնագետներ), ընդհանրապես չեն կարող համապատասխանել տարրական դասարանների աշակերտների զարգացող կարողություններին, հետևաբար անթույլատրելի է այդ տեղեկությունները նրանց փոխանցել:
Անթույլատրելի է, քանի որ վերոնշյալ տեղեկությունները երեխաներին զրկելու են իրենց անմեղությունից, խեղելու են տարրական դասարաններում սովորող երեխաների հոգեբանությունը, պղտորելու են նրանց միտքը, ընկալումները, այդ երեխաների շրջանում վաղաժամ և անառողջ սեռական հետաքրքրություններ, վտանգավոր հետևանքներ ունեցող գայթակղություններ են առաջացնելու: Ավելին, ինչպես արդեն հավաստել է բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը, նույն տարիքի, նույն դասարանում սովորող երեխաները վերոնշյալի առումով տարբեր կարողություններ ունեն, այդ կարողությունները և նրանց ընկալումները շատ անհատական են: Հետևաբար նույնիսկ միջնակարգ կրթության ընթացքում չի կարելի նույն դասարանում սովորող աշակերտներին նույն տեղեկությունները տալ:
«Կոնվենցիաները բառակույտեր են, իսկ սեռականը շատ նուրբ թեմա է,- իր ֆեյսբուքյան էջում գրել է բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը:- Երբ գա կիրառական մասը, վտանգները չափազանց մեծ են լինելու։ Երեք հարց կա, որոնց պիտի պատասխան տրվի։
Ով՞, ովքե՞ր պիտի երեխաներին կարդան այդ դասերը։ Արդյոք մանկական հոգեբաննե՞րը, ովքեր անցել են սեփական փսիխոանալիզը և զուրկ են սեռական բարդույթներից։ Արդյո՞ք մենք ունենք այդքան բարձր որակավորման մասնագետներ։ Բոլորս ենք հասկանում, որ ամենալավ նյութը վատ մասնագետի ձեռքերում լավագույն դեպքում անօգտակար է, վատագույն դեպքում` չարիք։ Ի՞նչ թեմաներ են ներառվելու այդ դասընթացներում։ Ի՞նչի մասին ենք մենք խոսելու մեր երեխաների հետ` սեքսի՞, թե՞ սիրո։ Ծննդի հրաշքի՞, թե ՞անցանկալի հղիության։ Արժեքների՞, թե՞ բնազդների։
ՈՒ՞մ հետ ենք խոսելու` անհատի՞, թե՞ դասարանի հետ։ Նույն տարիքի և սեռի երեխաների ընկալումները նույն ինտոնացիայով ասված բառի վերաբերյալ տարբեր են։ Այդ ընկալումները կախված են միջավայրից, ծնողներից ու հազար ու մի այլ հարցերից։ Արդյոք կարելի՞ է այդքան նուրբ թեման բոլորին նույն ձևով մատուցել:
Սրանք բոլորը հարցեր են որոնց պատասխանը պիտի տրվի։ Երեխաների հոգեբանությունը խաղալիք չէ, որտեղ կարելի է շտապել»։
Կոնվենցիայի 6-րդ հոդվածում նշված է նաև, որ «Ծնողների հետ համագործակցությամբ տրամադրված այդ տեղեկությունները պետք է անհրաժեշտության դեպքում տրվեն սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում…», ինչը նշանակում է, որ եթե ԿԳՄՍ նախարարությունը, նրա կամ նրա ընտրած, հրավիրած մասնագետները, թերևս նաև ուսուցիչն անհրաժեշտ համարեն, սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների մասին տեղեկությունները (իբր դրանք քիչ են) երեխաներին պետք է տրվեն սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում:
Ինչ վերաբերում է «Ծնողների հետ համագործակցությամբ»-ին, ապա մեր դպրոցներում ուսուցիչներն անհատական դասավանդում չեն իրականացնում, երբ «համապատասխան» կրթական ծրագրերն ու դասագրքերը լինեն, նրանք, թեկուզ չուզենալով, այդ դասագրքերով դասավանդելու են ողջ դասարանին, հետևաբար ծնողների հետ ինչ համագործակցության մասին է խոսքը, երբ նրանք, չնչին բացառությամբ (ԼԳԲՏ-ներ, սորոսականներ) դեմ են իրենց երեխաներին վերոնշյալ տեղեկությունները փոխանցելուն:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Տավուշի բնակավայրերից, տարածքներից հետո հերթը, Պուտինին Ալիևի ասելով, Վարդենիսի գյուղերինն է
- Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-8
- Խաղալիքների նման ԱԹՍ- նե՞ր, թե Իրանի վրա Իսրայելի հարձակման թիրախը Նաթանզում միջուկային օբյեկտը պաշտպանող ՀՕՊ համակարգն էր
- Իսրայելը հարվածել է Իրանին. ինչ է հայտնի, ինչ սպասել
- Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-7
- Իսրայելի բանակն արդեն կողմնորոշվել է Իրանի հարվածին պատասխանելու հարցում
- Զելենսկու և մյուսների համար կգտնվի՞, արդյոք, ռուսական զենքի հարվածներին դիմացող ռմբապաստարան
- Աշխարհը համակ ուշադրությամբ հետևում է Իրանին հարվածելու վերաբերյալ Իսրայելի հայտարարություններին
- Ադրբեջանի հարձակման կամ մեծ պատերազմի ժամանակը-2
- Ադրբեջանի հարձակման կամ մեծ պատերազմի ժամանակը
- Պարզաբանման սպասելիքով
- Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-6
- Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-5
- Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից-հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-4
- Ինչո՞ւ Իսրայելը հիմա ցանկացավ Իրանին պատերազմի մեջ ներքաշել, արդյոք ջհուդամասոնական հանցախմբի բուն թիրախը մենք չե՞նք
- Մեդվեդև, Լավրով. ՈՒկրաինան ահաբեկչական պետություն է
- Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները. 3
- Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից-հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-2
- Զելենսկու գլուխը շուտով կարող է պոկվել-4
- Զելենսկու գլուխը շուտով կարող է պոկվել-3
Մեկնաբանություններ