Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վար­չա­պե­տը սո­վո­րա­բար պա­տանդ է վերց­նում, հե­տո ին­քը հայտն­վում պա­տան­դի կար­գա­վի­ճա­կում այդ նույն պա­տանդ­նե­րի մոտ

Վար­չա­պե­տը սո­վո­րա­բար պա­տանդ է վերց­նում, հե­տո ին­քը հայտն­վում պա­տան­դի կար­գա­վի­ճա­կում այդ նույն պա­տանդ­նե­րի մոտ
22.05.2020 | 01:07
Օ­րերս հեր­թա­կան ա­սու­լի­սի ըն­թաց­քում ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն աչ­քի ըն­կավ իր հա­մար հա­մե­մա­տա­բար զուսպ կեց­ված­քով և ակն­հայ­տո­րեն փոր­ձում էր խու­սա­փել վեր­ջին օ­րե­րին ան­ձամբ ի­րեն ուղղ­ված մե­ղադ­րանք­նե­րից։ Քա­ղա­քա­կան վեր­լու­ծա­բան­նե­րից շա­տե­րը դա բա­ցատ­րե­ցին նրա­նով, որ կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րը, չու­նե­նա­լով ի­րա­կան ու հա­մո­զիչ հա­կա­փաս­տարկ­ներ, փոր­ձում է պար­տիան հե­տաձ­գել՝ ժա­մա­նակ շա­հե­լու ու հաս­կա­նա­լու հա­մար, թե իր նկատ­մամբ էլ ինչ կոմպ­րո­մատ­ներ, ին­ֆոր­մա­ցիա­ներ և տե­ղե­կատ­վա­կան ռում­բեր կան հա­կա­ռա­կորդ­նե­րի մոտ։ Սա մի կող­մից փորձ էր խույս տա­լու ա­ռանց այն էլ լար­ված ի­րա­վի­ճա­կի շր­ջա­նա­ռու­մից. կյան­քը ցույց է տվել, որ Փա­շի­նյա­նի ցան­կա­ցած պա­տաս­խան, հա­կա­փաս­տարկ կամ հայ­տա­րա­րու­թյուն նոր քա­ղա­քա­կան խն­դիր­ներ է ա­ռա­ջաց­նում նրա հա­մար, մյուս կող­մից թերևս ա­մե­նավ­տան­գա­վորն այն է, որ նա չի կա­րո­ղա­նում հաս­կա­նալ, վեր­լու­ծել, թե իր վե­րա­բե­րյալ է՞լ ինչ ին­ֆոր­մա­ցիա­նե­րի են տի­րա­պե­տում հա­կա­ռա­կորդ­նե­րը։ Եվ, օ­րի­նակ, ծխա­խո­տի մաք­սա­նեն­գու­թյան վե­րա­բե­րյալ տե­ղե­կատ­վու­թյու­նը կամ Մի­քա­յել Մի­նա­սյա­նին իր կող­մից ա­նօ­րի­նա­կան գոր­ծարք ա­ռա­ջար­կե­լու մա­սին պատ­մու­թյու­նը հեր­քե­լու դեպ­քում չի բա­ցառ­վում, որ հրա­պա­րակ նետ­վեն նո­րա­նոր ա­ռար­կա­յա­կան փաս­տարկ­ներ, ո­րոնք է՛լ ա­վե­լի կհիմ­նա­վո­րեն նախ­կին մե­ղադ­րանք­նե­րը։
Հույ­սեր կա­յին, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նի նման էքս­ցենտ­րիկ անձ­նա­վո­րու­թյու­նը, ի վեր­ջո, հաս­կա­ցել է, որ իր յու­րա­քան­չյուր ձեռ­նարկ ա­վարտ­վում է նրա­նով, որ ին­քը դառ­նում է, այս­պես ա­սած, դա­րի հեր­թա­կան հե­տապ­նդ­ման կամ բա­ցա­հայտ­ման գե­րին։ Վեր­ջին եր­կու տա­րի­նե­րը վկա­յե­ցին, որ վար­չա­պե­տը մեծ աղ­մուկ-ա­ղա­ղա­կով նա­խա­ձեռ­նում է ինչ-որ մութ գործ, կո­ռուպ­ցիոն սխե­մա­յի բա­ցա­հայ­տում, ան­գամ մարդ­կանց է ձեր­բա­կա­լում՝ ան­նա­խա­դեպ ո­րա­կում տա­լով այդ ա­մե­նին, բայց շատ շու­տով ուռ­ճաց­ված այդ փու­չի­կը պայ­թում է, ու նա այդ ի­րա­վի­ճա­կի պա­տան­դի է վե­րած­վում։ Եվ ա­մե­նա­մեծ խն­դիրն այն է, որ նրա նյու­թած դա­վե­րը չեն սահ­մա­նա­փակ­վում ներ­քին քա­ղա­քա­կան ար­ձա­գան­քով. հա­կա­կո­ռուպ­ցիոն, հա­կաօ­լի­գար­խիկ դրո­շի տակ կա­տար­վող բո­լոր օ­պե­րա­ցիա­ներն ի վեր­ջո նրան դարձ­նում են իր իսկ նա­խա­ձեռ­նու­թյան պա­տանդ ար­տա­քին քա­ղա­քա­կան դաշ­տում։
Առն­վազն ե­րեք դեպք կա­րե­լի է թվար­կել՝ ա­պա­ցու­ցե­լու հա­մար, թե վար­չա­պետն ինչ­պես է հայ­տն­վել իր լա­րած թա­կար­դում։
1. Ա­մե­նա­հայտ­նի դր­վա­գը ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի հետ կապ­ված պատ­մու­թյունն է։ Ինչ­պես հայտ­նի է, հե­ղա­փո­խու­թյու­նից մի քա­նի ա­միս հե­տո՝ էյ­ֆո­րիա­յի պի­կի շր­ջա­նում, ազ­դա­րար­վեց, որ ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հը ձեր­բա­կալ­վում է Մար­տի 1-ի գոր­ծով, ա­վե­լին, հայ­տա­րար­վեց, որ Մար­տի 1-ի գոր­ծը բա­ցա­հայտ­ված է, բայց շատ շու­տով ստաց­վեց ա­ռա­ջին հար­վա­ծը Ռու­սաս­տա­նից։ ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի մի­ջո­ցով Նի­կոլ Փա­շի­նյա­նը բա­ցա­հայտ սուր քն­նա­դա­տու­թյան են­թարկ­վեց՝ մե­ղադր­վե­լով ռուս­նե­րի հետ ե­ղած պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը չկա­տա­րե­լու մեջ։ Իսկ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը հա­վա­նա­բար վե­րա­բե­րում էին նրան, որ իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո նախ­կին­նե­րի նկատ­մամբ քա­ղա­քա­կան վեն­դե­տա­ներ չեն լի­նե­լու։ Սա նշա­նա­կում է, որ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում բա­վա­կա­նին լուրջ և քրո­նիկ խն­դիր է ա­ռա­ջա­ցել՝ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի խն­դի­րը։ Այս ա­մե­նը ռու­սա­կան կող­մը ներ­կա­յաց­նում է ոչ միայն որ­պես քա­ղա­քա­կան հարց՝ ա­սո­ցաց­նե­լով Ռո­բերտ Քո­չա­րյա­նին հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կա­ռու­ցող­նե­րից մե­կի հետ, այլև միշտ ակ­նարկ­վում էր, որ ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի ա­զա­տու­թյան հար­ցում շա­հագր­գռ­ված է ան­ձամբ ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը՝ որ­պես վեր­ջի­նիս ըն­կեր։ Եվ փաս­տո­րեն, Պու­տի­նը եր­բեք ա­ռի­թը բաց չի թո­ղել Քո­չա­րյա­նի հետ իր ըն­կե­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը շեշ­տե­լու հա­մար. միշտ վեր­ջի­նիս տո­ներն է շնոր­հա­վո­րել, Հա­յաս­տան այ­ցե­լե­լիս Ռու­սաս­տա­նի դես­պա­նա­տա­նը հան­դի­պել է Քո­չա­րյա­նի տիկ­նոջ հետ։ Սա ցույց է տա­լիս, որ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում Քո­չա­րյա­նի գոր­ծո­նը բա­վա­կա­նին սուր և շատ կարևոր կետ է դար­ձել, ո­րին լու­ծում չտա­լը շա­տու­շատ դռ­ներ է փա­կում Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի, մաս­նա­վո­րա­պես, Նի­կոլ Փա­շի­նյա­նի առջև։ Եվ քա­նի որ իշ­խա­նա­փո­խու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո, երբ վար­չա­պե­տի վար­կա­նի­շը բա­վա­կա­նին բարձր էր, Ռու­սաս­տանն ա­ռանձ­նա­պես չէր շեշ­տադ­րում իր տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը վեր­ջի­նիս հետ և համ­բե­րա­տար սպա­սում էր մինչև վար­կա­նի­շի ան­կու­մը։ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րը, հա­նուն այս­րո­պեա­կան հա­ճույք­նե­րի, ըստ էու­թյան, զո­հա­բե­րեց շատ լուրջ գոր­ծոն հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, խոս­քը նախ և ա­ռաջ հա­մաշ­խար­հա­յին զար­գա­ցում­նե­րում մեծ ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցող Պու­տի­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցե­լու հնա­րա­վո­րու­թյան մա­սին է։ Ըստ էու­թյան, հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում նրա մա­նևրե­լու աս­տի­ճա­նը զգա­լիո­րեն նվա­զեց։ Այս­պի­սով՝ Փա­շի­նյա­նը դար­ձավ իր իսկ կող­մից ար­ված հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի, ամ­բի­ցիա­նե­րի գե­րին, ին­չը նրան պարգևեց ըն­դա­մե­նը է­ժա­նա­գին հե­ղի­նա­կու­թյուն պո­ղոս­նե­րի մոտ, բայց միա­ժա­մա­նակ՝ ֆի­նան­սա­կան, տն­տե­սա­կան, քա­ղա­քա­կան լր­ջա­գույն կո­րուստ­ներ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Այժմ ստեղծ­վել է ի­րա­վի­ճակ, որ նույ­նիսկ մեծ ցան­կու­թյան դեպ­քում Փա­շի­նյա­նը չի կա­րո­ղա­նում հար­թել ի­րա­վի­ճա­կը։ Բա­ցի ար­տա­քին քա­ղա­քա­կան աս­պեկ­տից, այս­տեղ կա նաև ներ­քա­ղա­քա­կան խն­դիր. Փա­շի­նյա­նը, թո­շա­կա­ռու Քո­չա­րյա­նին ձեր­բա­կա­լե­լով, նրան դարձ­րեց քա­ղա­քա­կան գոր­ծոն, վե­րա­կեն­դա­նաց­րեց բա­վա­կա­նին լուրջ քա­ղա­քա­կան շեր­տեր՝ հրահ­րե­լով ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­ներ։
2. Փա­շի­նյա­նի հա­ջորդ տա­պա­լումն առ­նչ­վում է Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի և նրա նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի խնդ­րի հետ։ Հրայր Թով­մա­սյա­նը Փա­շի­նյա­նի կող­մից հռ­չակ­վեց Հա­յաս­տա­նի ա­մե­նագլ­խա­վոր չա­րիք­նե­րից մե­կը, ո­րի պատ­ճա­ռով նոր իշ­խա­նու­թյուն­նե­րը իբր թե չեն կա­րո­ղա­նում ի­րա­կա­նաց­նել անհ­րա­ժեշտ բա­րե­փո­խում­նե­րը։ Հրայր Թով­մա­սյա­նի հար­ցը փոր­ձե­ցին լու­ծել նախ քա­ղա­քա­կան, այ­նու­հետև քրեա­կան ճն­շում­նե­րով՝ փոր­ձե­լով այդ­պի­սով ազ­դե­ցու­թյուն ու­նե­նալ ՍԴ մյուս ան­դամ­նե­րի վրա։ Սա­կայն այս­տեղ էլ Փա­շի­նյա­նը տա­պալ­վեց։ Հրայր Թով­մա­սյա­նի գոր­ծո­նը դար­ձավ ներ­քա­ղա­քա­կան կա­տա­լի­զա­տոր և հա­մախմ­բեց Նի­կոլ Փա­շի­նյա­նի գրե­թե բո­լոր հա­կա­ռա­կորդ­նե­րին, սա­կայն ինչ­պես Ռո­բերտ Քո­չա­րյա­նի դեպ­քում, այս­տեղ նույն­պես ՀՀ վար­չա­պե­տը սայ­թա­քեց. սկ­սե­լով գոր­ծըն­թա­ցը և ել­քեր չգտ­նե­լով այն ա­վար­տին հասց­նե­լու հա­մար՝ փչաց­րեց հա­րա­բե­րու­թյուն­ներն ինչ­պես ներ­քա­ղա­քա­կան դաշ­տում, այն­պես էլ ար­տա­քին քա­ղա­քա­կան, խոս­քը, մաս­նա­վո­րա­պես, Եվ­րա­միու­թյան և եվ­րո­պա­կան այլ կա­ռույց­նե­րի մա­սին է։ Եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րը չէին թաքց­նում, որ դեմ են ՍԴ-ի և նրա նա­խա­գա­հի դեմ սան­ձա­զեր­ծած հաշ­վե­հար­դա­րին։ Նույ­նիսկ կա­րո­ղա­ցան հաս­նել նրան, որ Փա­շի­նյա­նը չե­ղար­կեց իր պատ­կե­րաց­րած սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րը խոր­հր­դա­րա­նի մի­ջո­ցով լու­ծե­լու մտադ­րու­թյու­նը։ Այս­տեղ էլ մինչ այժմ Փա­շի­նյա­նը փնտր­տուք­նե­րի մեջ է. ի վեր­ջո ինչ­պես ջրել թե­ման՝ պահ­պա­նե­լով սե­փա­կան դեմ­քը։ Եվ պա­տա­հա­կան չէ, որ օ­րերս նա­մակ են գրել Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վին՝ խոր­հուրդ հարց­նե­լով հար­ցը ա­ռանց հան­րաք­վեի հան­գու­ցա­լու­ծե­լու կա­պակ­ցու­թյամբ։ Այս­պի­սով՝ Փա­շի­նյա­նը հա­նուն իր ի­դե­ֆիք­սի փչաց­րեց հա­րա­բե­րու­թյուն­նե­րը մեր մյուս գոր­ծըն­կե­րոջ՝ Եվ­րա­միու­թյան հետ։
3. Փա­շի­նյա­նի հա­ջորդ խո­շոր տա­պա­լու­մը դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի բա­րե­փոխ­ման տխ­րահռ­չակ օ­պե­րա­ցիան է։ Ա­մեն ինչ ըն­թա­ցավ գրե­թե նույն սցե­նա­րով՝ մեծ աղ­մուկ, ան­խո­հեմ, հա­կաի­րա­վա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ, դա­տա­րան­նե­րի շր­ջա­փա­կում, վե­թին­գի մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­ներ և այլն։ Սա­կայն, ի վեր­ջո, գոր­ծըն­թա­ցը մեկ­նար­կեց, սա­կայն Փա­շի­նյա­նը, ինչ-ինչ հան­գա­մանք­նե­րից ել­նե­լով, հաս­կա­ցավ, սա նույն­պես իր խել­քի բա­նը չէ, և ռե­սուրս­նե­րը չեն բա­վա­կա­նաց­նում, որ­պես­զի հա­մա­տա­րած վե­թինգ ի­րա­կա­նաց­վի։ Այս­տեղ նույն­պես ներ­քին քա­ղա­քա­կան բա­վա­կա­նին լուրջ դի­մադ­րու­թյան հան­դի­պեց, լուրջ հա­մախմ­բում տե­ղի ու­նե­ցավ նրա դեմ, բայց ա­մե­նա­կարևորն այն է, որ պա­տանդ վերց­նե­լով դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գը՝ Փա­շի­նյա­նը դար­ձյալ հայ­տն­վեց իր հյու­սած թա­կար­դում։ Ի վեր­ջո, այժմ իշ­խա­նու­թյունն այս հար­ցում ան­ցել է ան­հե­թեթ մի սխե­մա­յի, ին­չի պատ­ճա­ռով լար­վել են վար­չա­պե­տի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը նրա հիմ­նա­կան հո­վա­նա­վոր­նե­րից մե­կի և միա­ժա­մա­նակ‚ այս­պես կոչ­ված‚ թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան ի­րա­կան շար­ժիչ ու­ժի՝ Սո­րո­սի հիմ­նադ­րա­մի հետ։ Սո­րո­սա­կան­նե­րը մեծ դժ­գո­հու­թյուն­ներ ու­նեն ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րից։ Նրանք հույս ու­նեին, որ գո­նե այս ճա­կա­տում ի­րենք կի­րա­կա­նաց­նեն բա­րե­փո­խում­նե­րը ի­րենց պատ­կե­րաց­րած սխե­մա­նե­րով, սա­կայն պարզ­վեց, որ Փա­շի­նյա­նը հեր­թա­կան ան­գամ սկ­սեց մի գործ, որն ի վի­ճա­կի չէ վեր­ջա­կե­տին հասց­նե­լու։ Հա­րա­բե­րու­թյուն­ներն այն­քան են փչա­ցել, որ վար­չա­պե­տին այ­սօր քն­նա­դա­տում են գրե­թե բո­լոր սո­րո­սա­կան­նե­րը։ Իսկ ո­րոշ սո­րո­սա­կան կա­ռույց­ներ էլ Փա­շի­նյա­նին ուղ­ղա­կի ան­վա­նե­ցին ինք­նահռ­չակ վար­չա­պետ՝ նշե­լով, որ ի­րենք սկ­սում են պայ­քարն այն իշ­խա­նու­թյան դեմ, ո­րը խա­բել է ի­րենց։ Մաս­նա­վո­րա­պես վեր­ջին օ­րե­րին «Քա­ղա­քա­ցու ո­րո­շում» կու­սակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­ներն ու գնա­հա­տա­կան­նե­րը սրու­թյամբ չեն զի­ջում ա­մե­նաընդ­դի­մա­դիր­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին։
ՈՒ­նե­նա­լով այս դա­ռը դա­սե­րը՝ Նի­կոլ Փա­շի­նյանն այ­սօր խու­սա­փում է կտ­րուկ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից, մաս­նա­վո­րա­պես, իր ան­վան շուրջ պտտ­վող մե­ղադ­րանք­նե­րից։ Շատ լավ հաս­կա­նում է, որ ժա­մա­նակն ի վնաս ի­րեն է աշ­խա­տում, մեկ­նար­կել է հետ­հաշ­վար­կը, մինչ­դեռ ռե­սուրս­ներ բա­ցար­ձա­կա­պես չկան։ Եվ այս պայ­ման­նե­րում կտ­րուկ շար­ժում­ներ ա­նե­լը հան­գեց­նե­լու է ներ­քա­ղա­քա­կան և ար­տա­քին քա­ղա­քա­կան նոր մար­տահ­րա­վեր­նե­րի։ Փա­շի­նյանն ա­ռայժմ ժա­մա­նակ է ձգում՝ փոր­ձե­լով ինչ-որ տեղ կա­յու­նաց­նել ի­րա­վի­ճա­կը, սա­կայն նրա վեր­ջին ֆեյս­բու­քյան ու­ղիղ ե­թե­րը ցույց տվեց, որ մի բան է նման ցան­կու­թյուն ու­նե­նա­լը, այլ բան է, թե ար­դյոք ի­րա­կա­նում այդ ցան­կու­թյուն­նե­րը կյան­քի կկոչ­վե՞ն՝ հաշ­վի առ­նե­լով Նի­կոլ Փա­շի­նյա­նի հեղ­հե­ղուկ բնա­վո­րու­թյու­նը։ Ինք­նա­տի­րա­պե­տու­մը բնավ էլ ՀՀ վար­չա­պե­տի բնա­վո­րու­թյան գծե­րից չէ։ Երբ նա ա­ռա­վո­տյան արթ­նա­նում է, ո­րո­շում է հնա­րա­վո­րինս հա­վա­սա­րակ­շիռ լի­նել ու տուրք չտալ զգաց­մունք­նե­րին‚ սա­կայն բա­վա­կան է՝ ցե­րեկ­վա ըն­թաց­քում ինչ-որ մե­կը նրան փո­խան­ցի՝ он называл себя земляным червяком, բո­լոր պլան­նե­րը խախտ­վում են, հա­մա­կար­գի­չը միաց­նում է, մտ­նում ու­ղիղ ե­թեր և է­մո­ցիա­նե­րի ներ­քո նոր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով ա­վե­լի սրում ի­րա­վի­ճա­կը։
Կա­րող ենք փաս­տել, որ Փա­շի­նյա­նի ցան­կա­ցած գրա­ռում, ֆեյս­բու­քյան ե­թեր կամ հայ­տա­րա­րու­թյուն ան­մի­ջա­պես աշ­խա­տում է նրա դեմ, է՛լ ա­վե­լի է թու­լաց­նում նրա ռե­սուրս­նե­րը, և ա­մե­նավ­տան­գա­վո­րը վար­չա­պե­տի հա­մար՝ ա­վե­լի է թու­լաց­նում նրա ազ­դե­ցու­թյունն իր իսկ թի­մում, որ­տեղ ճեղ­քե­րը դժ­վար են թաքց­վում։ ՈՒ ­չի բա­ցառ­վում, որ այդ ճեղ­քե­րը կա­րող են հան­գեց­նել պայ­թյու­նի։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 4757

Մեկնաբանություններ