Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ճապոնիայում յակուձան կորցնում է դիրքերը

Ճապոնիայում յակուձան կորցնում է դիրքերը
22.05.2020 | 11:08

Ճապոնիայում ի պատասխան Covid-19-ի ճգնաժամի՝ մաֆիոզ խմբավորումները մրցում են պետության հետ՝ գրել է պատմաբան, Մուսասիի համալսարանի պրոֆեսոր Քրիստիան Քեսլերեն Le Figaro-ում: Անցյալում ճապոնական հասարակության մեջ կեղտոտ համարվող աշխատանքներում, օրինակ, անասնապահությամբ, կաշեգործությամբ, դիակներ լողացնելով, զբաղվում էին բուրակումիները: Սոցիալական սանդղակի ստորին աստիճանին գտնվող այդ դասից էին ձևավորվում հանցավոր շատ խմբավորումներ: Ուստի լիովին բնական է, որ փետրվարին յակուձան առաջարկեց իր օգնությունը Daimond Princess-ը՝ Յոկոգամայի նավահանգստում կարանտինացված զբոսաշրջային նավը, ախտահանելու համար, երբ այնտեղ Covid-19-ի վարակման դեպքեր էին հայտնաբերվել: Հետո, երբ սուպերմարկետներից անհետացան դիմակները, զուգարանի թուղթն ու անձեռոցիկները, յակուձայի անդամները սկսեցին անվճար բաժանել դեղատներում ու մանկապարտեզներում: Իշխանությունները փորձում էին քաղաքացիներին հեռու պահել հանցավոր աշխարհի այդ նախաձեռնություններից, որ այնքան էլ անշահախնդիր չէին, ինչպես առաջին հայացքից է թվում, բայց դժվար էր արդարացնել այդ զգուշացումները:


Սանիտարական ճգնաժամի պատճառով յակուձան ձգտում է նորից հաստատել իր այսպես կոչված «արժեքները», որ երկար ժամանակ թույլ էր տվել ստեղծել դրական իմիջ՝ շնորհիվ կարծեցյալ սոցիալական դերի, որ նրանք խաղում էին հասարակ մարդկանց պաշտպանության մեջ, իրենց կազմում ընդգրկելով ապադասակարգային տարրերին, լուծելով մանր, առօրյա վեճերը՝ արդարադատության համակարգ չհասցնելով: Ճապոնական անթիվ ֆիլմերում նրանց պատկերում են իբրև Ռոբին Հուդներ ու ցույց չեն տալիս իրական բանդաները, որ պատրաստ են ցանկացած հանցագործության, որ կարողություն դիզեն: Սումիյոսի արշիպելագի յակուձայի գլխավոր կլաններից մեկի ղեկավարին 2012-ին ձերբակալեցին Ֆուկուսիմայի միջուկային օբյեկտները մաքրելու համար մարդկանց անօրինական ուղարկելու համար: Նրան դուր է գալիս հիշեցնել, որ այդ մարդիկ մնացին տեղում, թեպետ բոլորը փախել են, և առաջին հերթին որոշ պատգամավորներ: Այդ դեպքում տեղի բնակչությունը գնահատեց յակուձայի օգնությունը, որ հանցավոր աշխարհին թույլ տվեց ներդրումներ անել հողատարածքներում ու մասնակցել ցունամիից տուժած շրջանների վերականգնմանը: Բայց այսօր Covid-19-ի պանդեմիան ցույց է տալիս հանցագործ աշխարհի ազդեցության կորուստը: Յակուձայի ներկայացուցիչները Կանտոյի ռեգիոնում, որտեղ նաև Տոկիոն է, փորձեցին հավաքել 30000 դիմակ, որ դեկտեմբերին Չինաստան ուղարկեն, բայց նրանց ծրագիրը ձախողվեց: Առողջապահության ոլորտի ճգնաժամը կործանարար դարձավ այդ կլանների գործունեության որոշակի տեսակների համար, օրինակ, պոռնկությունը և ամֆետամինների արտադրությունը: Հավելվեց տրագիկոմիկ իրավիճակը՝ յակուձայի տարեց ու լյարդի հիվանդություններ ունեցող ղեկավարները (ալկոհոլի կամ թմրամիջոցների չարաշահման պատճառով), իրենք են ենթակա կորոնավիրուսով հիվանդանալու ծանր դեպքերին: Եվ նրանք ստիպված էին հրաժարվել իրենց հետևորդների հետ հանդիպումներից, որ այդքան սիրում են: Յակուձայի դեմ 2010-ականներին ուժեղացված օրենքները նրանց ստիպեցին հրաժարվել անօրինական գործունեության որոշակի տեսակներից, որ անցան չինական ու կորեական հանցախմբերի վերահսկողության տակ, որոնց հետ համագործակցում են ճապոնական բանդաները՝ նրանց ներառելով Չինաստանից ու Ռուսաստանից թմրամիջոցների ու զենքի անօրինական շրջանառության մեջ:
Ինստիտուցիոնալ տեսակետից Ճապոնիան արևմտյան ոճի լիեբերալ դեմոկրատիա է, սակայն պահպանում է իր խորքային ինքնատիպությունը: Արշիպելագի բազում ցուցանիշներից պետք է առանձնացնել յակուձայի թուլացող ազդեցությունը:
Քրիստիան Քեսլերե, Le Figaro


Հ.Գ. Դե, եթե կորոնավիրուսը հաղթում է յակուձային, Սինձո Աբեն պետք է շնորհակալ լինի կորոնավարակին ու շտապի ինքը հաղթել կորոնավիրուսին: Դա կլինի Ճապոնիայի վարչապետի կրկնակի հաղթանակը: Ճապոնայի «ռոբինհուդները», սակայն, ամենայն հավանականությամբ, կորոնավիուսի հարվածից հետո կփորձեն ոտքի կանգնել, եթե պահպանեն ֆինանսական միջոցները, իսկ համակիրների թվի կորուստը հարաբերական հասկացություն է: Այդպիսին են հնամենի ավանդույթները: Ճապոնիան չի կարող հրաժարվել ոչ սակուրայից, ոչ յակուձայից՝ չկորցնելով ինքնատիպությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ