Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԵՄ-ն հերթական անգամ ափսոսում է ԱՄՆ-ի պատճառով

ԵՄ-ն հերթական անգամ ափսոսում է ԱՄՆ-ի պատճառով
24.05.2020 | 12:15

Ֆրանսիան ու ԵՄ 10 երկրներ «ափսոսանք» են հայտնել Բաց երկքի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մտադրության առնչությամբ: Մայիսի 22-ի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Բաց երկնքի համաձայնագիրը մասնակից երկրների փոխվստահության «կարևոր տարր է»: Այնուամենայնիվ, Եվրոպայում «կիսում են Վաշինգտոնի տագնապները»՝ ինչպես է Ռուսաստանը կատարում համաձայնագրի դրույթները:


«Մենք կշարունակենք կիրառել համաձայնագրի դրույթները, որ ակնհայտ արժեք ունի մեր սպառազինության ու մեր ընդհանուր անվտանգության ճարտարապետության մեջ»՝ ասվում է հայտարարության մեջ, որ ստորագրել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգայի, Իսպանիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Չեխիայի, Շվեդիայի ԱԳ նախարարները: Նրանք հիշեցրին, որ ԱՄՆ որոշումն ուժի մեջ կմտնի 6 ամիս հետո: Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը մտադիր է դուրս գալ Բաց երկնքի պայմանագրից, որ ստորագրած երկրներին թույլ է տալիս դիտորդական թռիչքներ իրականացնել միմյանց տարածքում ու լուսանկարել: ԱՄՆ-ի տեսակետով՝ Ռուսաստանն օգտագործում է վերահսկողական թռիչների ժամանակ ստացած տեղեկությունները իր բարձր ճշգրտության զենքերը ուղղորդելու համար: Բացի այդ՝ Մոսկվան իբր հետևել է Թրամփի տեղաշարժերին: ՌԴ իշխանությունները հայտարարել են, որ իրենք ևս հարցեր ունեն, թե ինչպես է ԱՄՆ-ը համաձայնագիրը կատարում. «Մեր դիտողությունները ամերիկյան կողմի վերաբերյալ ոչ անքան շատ են, որքան կոնկրետ են»՝ նշել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հավելելով, որ Մոսկվան հերքում է ԱՄՆ մեղադրանքները: ԵՄ երկրների ներկայացուցիչները հայտարարել են, որ լիովին համաձայն չեն՝ ինչպես է Մոսկվան կատարում համաձայնագրի պայմանները: «Մենք շարունակում ենք երկխոսությունը Ռուսաստանի հետ, որպեսզի լուծենք մնացած հարցերը: Այդ թվում՝ Կալինինգրադի վրայով թռիչքների ոչ իրավաչափ սահմանափակումները»՝ ըստ 11 նախարարների հայտարարության:
RFI


Հ.Գ. Եթե Դոնալդ Թրամփը ուզում է կոնկրետ խնդիր լուծել՝ նոր ու եռակողմ համաձայնագիր կնքել, ի՞նչ են ուզում եվրոպացիները՝ պահե՞լ համաձայնագիրը: «Հյուսիսատլանտյան դաշինքը կոչ է անում Ռուսաստանին վերանայել իր մոտեցումները «Բաց երկնքի» մասին համաձայնագրին` չխոչընդոտելով դրա մի շարք դրույթների կատարմանը»՝ հայտարարել է NATO-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Տարիներ շարունակ Ռուսաստանը սահմանափակում էր թռիչքները, որ անհամատեղելի է այս պայմանագրի ոգուն և տառին: Սահմանափակումները վերաբերում էին Կալինինգրադի մարզում և Վրաստանի հետ սահմանի երկայնքով իրականացվող թռիչքներին», - հայտարարել է նա:
Փաստորեն՝ ՆԱՏՕ-ն էլ նոր գլխի ընկավ, որ Ռուսաստանը սահմանափակել է թռիչքները «տարիներ շարունակ»: Իսկ ինչու՞ համաձայնագրի բոլոր մասնակիցները չեն հավաքվել՝ քննարկելու միմյանց ուղղված հարցերը, մի՞թե ամեն ինչ Թրամփը պիտի անի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ