Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անի Սամսոնյան. Երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, Դուք էլի չեք լրջանում

Անի Սամսոնյան. Երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, Դուք էլի չեք լրջանում
04.06.2020 | 14:01

ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքում գրել է.


«Առողջապահության հարգելի նախարար Արսեն Թորոսյան,
իսկապես գովելի է այն փաստը, որ ունենալով Ձեզ պես ոլորտի ոչ կոմպետենտ և անլուրջ պատասխանատու, բժիշկները և բուժաշխատողները կարողանում են համբերատար և ամբողջ ուժերով կատարել իրենց առաքելությունը: Երբ մարդիկ անհանգստանում էին մոտեցող համավարակով, Դուք ծիծաղում էիք: Երբ մարդիկ փորձում էին ինքնապաշտպանվել տարբեր միջոցներով,Դուք ծիծաղում էիք:


Երբ մարդիկ ուզում էին, որ իրենց ձայնը լսելի դառնար, Դուք ծիծաղում էիք:
Հիմա, երբ երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, Դուք էլի չեք լրջանում: Կամ հարևան երկրների մասին ինքնագոհ կարծիք եք հայտնում, կամ մարդկանց եք սարսափեցնում, կամ ընդդիմադիր քաղաքական ուժին գերեզմանի դիագնոզ եք տալիս: Ձեր քաղաքական ցինիկ ակտիվությունը ուղիղ համեմատական է երկրում օրեցօր խորացող առողջական և հոգեբանական ճգնաժամին: Չնայած, Դուք մեղավոր չեք: Ձեզ այդ պաշտոնը վստահողն է մեղավոր»:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ