Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նաիրա Զոհրաբյան. Այնպիսի բարձիթողի վիճակ է՝ ոչ մեկս չգիտենք, թե վաղն ինչ թվեր կունենանք

Նաիրա Զոհրաբյան. Այնպիսի բարձիթողի վիճակ է՝ ոչ մեկս չգիտենք, թե վաղն ինչ թվեր կունենանք
04.06.2020 | 14:08

Վատ եք զգում հիմա՝ փորձելով հիմնավորել անհիմնավորելին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմանը բացասական քվեարկելու կոչին։


«Պարոն Զեյնալյան, Դուք պարկեշտ մարդ եք, համենայն դեպս, ինձ վրա նման տպավորություն եք թողել, և ես զգում եմ, թե Դուք ինչ վատ եք զգում հիմա՝ փորձելով հիմնավորել անիհիմնավորելին։ Դուք բերել եք շատ լավ նախագիծ, որը որոշակի կլուծի այն սոցիալական լարվածությունը, որ կա։ Հիմա մենք կողմ ենք և, վերջապես, էդ մարդիկ ստացան դրական ազդակ, որ իրենք մենակ չեն, երբ իրենք մեկուսացվել են, պետությունն իրենց մասին հոգ է տարել», - ԱԺ-ում հայտարարեց Զոհրաբյանը։


Նա նկատեց, որ ԱԺ ամբիոնից կառավարության ներկայացուցիչներն ամենաբարձր մակարդակով ասել են, որ փողի խնդիր չունեն, հետևաբար հասկանալի չէ, թե ինչու այս հարցը մինչև ԱԺ գալը չի քննարկվել և համաձայնեցվել կառավարության հետ։
«Բոլորս էլ հասկանում ենք, որ սա ջրելու տարբերակ է, ինչո՞ւ, որովհետև այնպիսի բարձիթողի վիճակ է՝ ոչ մեկս չգիտենք, թե վաղն ինչ թվեր կունենանք՝ մեկուսացվածների և ինքնամեկուսացվածների, բայց ինչ թիվ էլ ունենանք, պետությունը պարտավոր է էդ մարդկանց մասին հոգ տանելու», - ասաց Զոհրաբյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել նախագծին։

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ