Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 697, մահվան՝ 15 դեպք

Նիկոլ Փաշինյան. 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 697, մահվան՝ 15 դեպք
04.06.2020 | 14:09

24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 697 դեպք։ Երեկ կորոնավիրուսից ունեցել ենք 6 մահ, ևս 9 կորոնավիրուսով վարակված անձինք են մահացել, որոնց մահվան պատճառն այլ է՝ «ֆեյսբուքի» ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Մեզ մոտ համաճարակային վիճակն էլ ավելի է վատանում։ Արդեն երեկ արձանագրել ենք նոր կորոնավիրուսի 697 դեպք։ Մեր առողջապահության համակարգն արդեն ճկվում է։ Բուժհաստատություններն արդեն այն վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ այսօր ՀՀ-ում կան մոտ 20-30 հազար առանց ախտանշանների վարակակիրներ, որոնք չգիտեն, որ իրենք հիվանդ են․ «Այդ մարդիկ հասարակական տրանսպորտի մեջ են, աշխատանքի վայրում են, սրճարանում են։ Եվ որպեսզի վարակի այսպիսի տարածումը տեղի չունենա, շատ կարևոր է, որ մենք բոլորս բոլորիս վերաբերվենք որպես վարակակիր և ձեռնարկենք կանխարգելիչ միջոցներ»,- ասաց նա։


Վարչապետը նշեց, որ Հայաստանում պետք է սկսվի հակահամաճարակային շարժում․ «Մեր կիրառած ամենաարդյունավետ գործիքը հանրային վերահսկողությունն է։ Երեկ ասացի, որ մենք ձևավորում ենք հակահամաճարակային հանրային վերահսկողության թիմ։ Եվ ես հիմա այլ խնդիր եմ դնում, Հայաստանում պետք է սկսվի հակահամաճարակային շարժում։ Այսօրվանից դիմակ կրելը պարտադիր է, մենք պետք է իրար հետևենք, իրարից պահանջենք, որ հակակամաճարակային կանոնները լիարժեք պահպանվեն»։

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ