Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

697 նոր դեպք Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը տվյալներ հրապարակեց

697 նոր դեպք Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը տվյալներ հրապարակեց
04.06.2020 | 14:12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղիղ եթերը սկսեց վատ լուրով. հաստատվել է կորոնավիրուսի վարակման 697 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 11221-ի: Նա ներկայացրել է իրավիճակը: «Մեր բուժհաստատություններն այն վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել: Այսօր երկրում կա մոտ 20 հազար վարակակիր, որոնք չգիտեն, որ իրենք վարակակիր են եւ նրանց շրջապատն էլ չգիտի: Հենց նրանք են դառնում վարակի հիմնական տարածողները: Այդ մարդիկ տրանսպորտում են, սրճարանում են, փողոցում են քայլում, աշխատավայրում են:


Որպեսզի վարակի տարածումը տեղի չունենա, պետք է բոլորս բոլորիս վերաբերվենք որպես վարակակիր: Բոլորս բոլորիս նկատմամբ պետք է կիրառենք կանխարգելիչ միջոցառումներ ամենուր: Մենք իրար պետք է վերաբերվենք որպես պոտենցիալ վարակակրի», ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ