Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ստեղ­ծա­գոր­ծու­թ­յուն­նե­րի տա­րա­ծու­մը կա­րող է վնա­սել հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քի ի­րա­վա­տե­րե­րին»

«Ստեղ­ծա­գոր­ծու­թ­յուն­նե­րի տա­րա­ծու­մը կա­րող է վնա­սել հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քի ի­րա­վա­տե­րե­րին»
16.06.2020 | 01:26

Հա­յաս­տա­նյան ա­ռա­ջա­տար հրա­տա­րակ­չու­թյուն­նե­րը հան­դես են գա­լիս «Մի՛ սպա­նիր վաղ­վա գիր­քը» նա­խա­ձեռ­նու­թյամբ։ Նպա­տա­կը հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քի մա­սին ի­րա­զե­կող ար­շա­վով գր­քե­րի ա­նօ­րի­նա­կան տա­րա­ծում­նե­րի դեմ հա­մա­տեղ պայ­քար ծա­վա­լելն է։ Իսկ մինչ այդ գրա­կան դաշ­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, ըն­թեր­ցա­սեր­նե­րին կոչ ենք ա­նում միա­նալ այս հան­րօ­գուտ շարժ­մա­նը, տա­րա­ծել ար­շա­վի մա­սին տե­ղե­կու­թյու­նը՝ ա­պա­հո­վե­լով էլ ա­վե­լի լայն ի­րա­զե­կում։ «Ի­րա­տե­սը» զրույ­ցի է հրա­վի­րել նա­խա­ձեռ­նու­թյան կազ­մա­կեր­պիչ­նե­րից Ա­ՇՈՏ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱ­ՆԻՆ ԵՎ ՌՈ­ԶԱ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԻՆ։

«ԳՐ­ՔԵՐՆ Ա­ՆՕ­ՐԻ­ՆԱ­ԿԱՆ ՃԱ­ՆԱ­ՊԱՐ­ՀՈՎ ՉԻ ԿԱ­ՐԵ­ԼԻ ՏԱ­ՐԱ­ԾԵԼ»
Ռո­զա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ («Է­դիթ Պրինտ» հրա­տա­րակ­չու­թյան հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի և «Մի՛ սպա­նիր վաղ­վա գիր­քը» ար­շա­վի պա­տաս­խա­նա­տու)


-Ին­չու՞ և ինչ­պե՞ս նա­խա­ձեռ­նե­ցիք ար­շա­վը, խն­դի­րը վա­ղուց կար, ու կար­ծես մինչ այս ա­ռանձ­նա­պես պայ­քա­րի մի­ջոց­ներ չեն կի­րառ­վել։
-Տա­րես­կզ­բին ես և մեր հրա­տա­րակ­չու­թյան մար­քե­թին­գի տնօ­րեն Շա­վարշ Կա­րա­պե­տյա­նը նկա­տե­ցինք, որ Հա­յաս­տա­նում մեծ թափ է ստա­ցել գր­քե­րի ա­նօ­րի­նա­կան տա­րա­ծու­մը՝ պատ­ճեն­ված, սկա­նա­վոր­ված և PDF դարձ­րած, ան­գամ լու­սան­կա­րած է­ջե­րի տես­քով։ Մաս­նա­վո­րա­պես, նման ձևով տա­րա­ծում­նե­րը հատ­կա­պես շատ են Ֆեյս­բուք, Ինս­տագ­րամ, Տե­լեգ­րամ և այլ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում։ Մեր հե­ղի­նակ­նե­րից գրող Դա­վիթ Սամ­վե­լյա­նը հատ­կա­պես բախ­վեց այդ խնդ­րին, վեր­ջինս սկ­սել էր պար­բե­րա­բար գրա­ռում­ներ ա­նել, բա­ցատ­րել ըն­թեր­ցող­նե­րին (ան­գամ ան­հա­տա­պես), որ նման ձևով գիրք տա­րա­ծել չի կա­րե­լի։ Այդ շր­ջա­նում օ­րեր էին լի­նում, որ գի­շեր­վա ժա­մը 2-ին գոր­ծըն­կեր­նե­րիս նա­մակ էի ու­ղար­կում՝ հղու­մով՝ «Այս­տեղ ձեր գր­քե­րից կան» մա­կագ­րու­թյամբ։ Ի­րար փո­խան­ցե­լով հղում­նե­րը, Ինս­տագ­րա­մին և Ֆեյս­բու­քին բո­ղոք­ներ ա­նե­լով, սկ­սե­ցինք ար­շա­վի ա­ռա­ջին փու­լը, ո­րը, ըստ էու­թյան, դեռ ար­շավ էլ չէր։ Հե­տո Շա­վարշն ու ես հաս­կա­ցանք, որ պետք է ինչ-որ ա­վե­լի մասշ­տա­բա­յին բան ա­նել՝ միա­վոր­վել։ Միա­վոր­վել՝ ի­րա­կա­նաց­նե­լու կր­թա­կան, դաս­տիա­րակ­չա­կան, ու­սու­ցո­ղա­կան ար­շավ, քա­նի որ շա­տե­րը չգի­տեն կամ չեն հաս­կա­նում, որ, տա­րա­ծե­լով գր­քե­րի պատ­ճեն­ված՝ սկա­նա­վոր­ված և PDF դարձ­րած, ան­գամ լու­սան­կա­րած է­ջե­րը, օ­րենք են խախ­տում։ Վեր­ջին տա­րի­նե­րին ա­ռա­ջին ան­գամ հա­յաս­տա­նյան հրա­տա­րակ­չու­թյուն­նե­րը միա­վոր­վում են՝ հա­մա­տեղ ջան­քե­րով ի­րա­կա­նաց­նե­լու այս ար­շա­վը։ ՈՒ­րախ եմ, որ միա­սին բարձ­րա­ձայ­նե­լու ենք խն­դիր­ներ ու փոր­ձե­լու ենք լու­ծել դրանք։
Ընդ­հա­նուր քն­նարկ­ման ար­դյուն­քում ստեղծ­վեց #ՄիՍ­պա­նիր­Վաղ­վա­Գիր­քը հաշ­թե­գը, որն ամ­բող­ջու­թյամբ ար­տա­հայ­տում է ար­շա­վի գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը։ Յու­րա­քան­չյուր գր­քի ստեղծ­ման հետևում մեծ թվով մար­դիկ են կանգ­նած՝ հե­ղի­նակ, խմ­բա­գիր, է­ջադ­րող, դի­զայ­ներ, տպագ­րիչ և այլն։ Մյուս կող­մից՝ յու­րա­քան­չյուր հա­ջորդ գիրք ստեղծ­վում է նա­խոր­դի վա­ճառ­քից ստաց­ված ե­կամ­տի շնոր­հիվ։ Այ­սինքն՝ ե­թե այս մի­տու­մը շա­րու­նակ­վի, ա­պա պլա­նա­վոր­ված գր­քե­րը կա­րող են և լույս չտես­նել։ Այդ­պի­սով՝ պետք չէ սպա­նել վաղ­վա գիր­քը։
-Ո՞ր հրա­տա­րակ­չու­թյուն­ներն են միա­ցել ար­շա­վին։
-Ար­շա­վին միա­ցել են «Է­դիթ Պրինտ», «Ան­տա­րես», «Զան­գակ», «Newmag», «Բու­կի­նիստ», «Գր­քա­մոլ», «Դա­րակ», «Էջ», «Կա­րապ», «Գրա­Տուն», «Ար­մավ» հրա­տա­րակ­չու­թյուն­նե­րը։ Բո­լոր հրա­տա­րակ­չու­թյուն­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ ի­րա­կա­նաց­վում է մե­ծա­մասշ­տաբ կր­թա­դաս­տիա­րակ­չա­կան ար­շավ՝ ընդ­դեմ գր­քե­րի ա­նօ­րի­նա­կան տա­րած­ման։ Միևնույն ժա­մա­նակ, մյուս հրա­տա­րակ­չու­թյուն­նե­րին, գրա­խա­նութ­նե­րին, գրա­դա­րան­նե­րին, ՀԿ-նե­րին, գրա­կան ա­կումբ­նե­րին, ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րին, նկա­րա­զար­դող­նե­րին, թարգ­մա­նիչ­նե­րին և հատ­կա­պես գր­քա­սեր­նե­րին կոչ ենք ա­նում միա­նալ այս հան­րօ­գուտ շարժ­մա­նը՝ տա­րա­ծե­լով մեր կող­մից հրա­պա­րակ­վող տե­ղե­կու­թյուն­ներն ու պաշ­տո­նա­կան՝ #ՄիՍ­պա­նիր­Վաղ­վա­Գիր­քը հաշ­թե­գը՝ ա­պա­հո­վե­լով էլ ա­վե­լի լայն ի­րա­զե­կում։
-Պայ­քա­րի ի՞նչ հս­տակ մե­խա­նիզմ­ներ ու­նեք։
-Նախ, ի­րա­կա­նաց­նում ենք բա­ցատ­րա­կան աշ­խա­տանք ա­նօ­րի­նա­կան տա­րա­ծող­նե­րի հետ։ Զրու­ցում ենք, զգու­շաց­նում, և ե­թե չեն ըն­դու­նում հե­ռաց­նե­լու մեր հոր­դո­րը՝ Ֆեյս­բու­քին և Ինս­տագ­րա­մին նա­մակ ենք գրում՝ կոչ ա­նե­լով ար­գե­լա­փա­կել վեր­ջի­նիս է­ջը, քա­նի որ օգ­տա­տե­րը խախ­տում է մեր հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քը։ Ար­շա­վի շր­ջա­նա­կում յու­րա­քան­չյուր հրա­տա­րակ­չու­թյուն իր է­ջում հան­դես է գա­լիս ու­ղիղ ե­թե­րով, ո­րում անդ­րա­դարձ է կա­տա­րում հե­ղի­նա­կա­յին ի­րա­վունք­նե­րի պահ­պան­ման կարևո­րու­թյա­նը։ Մյուս բո­լոր հրա­տա­րա­կիչ­նե­րը ևս կիս­վում են այդ ե­թեր­նե­րով։ Նա­խա­տե­սում ենք նաև ե­թեր­ներ ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րի, թարգ­մա­նիչ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։ Ի­րա­կա­նաց­նե­լու ենք նաև այլ քայ­լեր, ո­րոնց մա­սին կի­մա­նաք մի փոքր ուշ։
-Կա՞ն ար­ձա­գանք­ներ։
-Ա­յո, կան և շատ հե­տաքր­քիր։ Ինձ հատ­կա­պես ու­րա­խաց­րել են այն ար­ձա­գանք­նե­րը, երբ ըն­թեր­ցող­նե­րը մեկ­նա­բա­նու­թյուն­ներ են թող­նում օ­րի­նա­խախտ­նե­րի է­ջե­րի գրա­ռում­նե­րի տակ կամ էլ մեր է­ջին ու­ղար­կում են օ­րի­նա­խախտ­նե­րի է­ջե­րի հղում­նե­րը՝ գրե­լով՝ այս­տեղ ձեր հրա­տա­րա­կած գր­քից են տե­ղադ­րել։ Այ­սինքն՝ հա­ջող­վում է կա­մաց-կա­մաց մարդ­կանց մտա­ծե­լա­կեր­պը փո­խել։
-Ա­վե­լի շատ խախ­տում են կա­նոն­նե­րը ան­տե­ղյա­կու­թյու­նի՞ց, թե՞ ինչ-ինչ շա­հե­րից ել­նե­լով։
-Մարդ­կան­ցից շա­տե­րը, ով­քեր զբաղ­վում են գր­քե­րի ա­նօ­րի­նա­կան տա­րած­մամբ, ընդ­հան­րա­պես տե­ղյակ չեն, որ օ­րենք են խախ­տում, և երբ սկ­սում ես նրանց բա­ցատ­րել, հաս­կա­նում են ի­րենց սխա­լը։ Այս պա­հին գերն­պա­տա­կը մեկն է՝ կր­թել, դաս­տիա­րա­կել, հաս­կաց­նել մարդ­կանց, որ գր­քերն ա­նօ­րի­նա­կան ճա­նա­պար­հով չի կա­րե­լի տա­րա­ծել։
-Ի՞նչ տա­րած­ված խախ­տում­ներ կան, ի՞նչ պետք է ի­մա­նան մար­դիկ՝ այս կամ այն գիր­քը, ստեղ­ծա­գոր­ծու­թյունն այս կամ այն կերպ տա­րա­ծե­լիս կամ ձեռք բե­րե­լիս։
-Ինչ­պես նշե­ցի՝ գր­քերն ա­նօ­րի­նա­կան կեր­պով տա­րած­վում են պատ­ճեն­ված, սկա­նա­վոր­ված և PDF դարձ­րած, ան­գամ լու­սան­կա­րած է­ջե­րի տես­քով։ Ե­թե մար­դիկ ցան­կա­նում են է­լեկտ­րո­նա­յին գիրք կար­դալ, կա­րող են դի­մել գիր­քը հրա­տա­րա­կած հրա­տա­րակ­չու­թյա­նը և ձեռք բե­րել տվյալ գր­քի է­լեկտ­րո­նա­յին տար­բե­րա­կը։ Մե­խա­նիզ­մը շատ պարզ է։
-Ստաց­վում է՝ խախտ­վում է նաև ըն­թեր­ցո­ղի ի­րա­վուն­քը, ո­րով­հետև չգի­տի՝ ինչ է կար­դում, ինչ ո­րա­կով, ինչ թարգ­մա­նու­թյամբ։
-Ա­յո, օ­րեն­քից ան­տե­ղյակ­նե­րը շատ հա­ճախ տա­րա­ծում են նաև խոր­հր­դա­յին շր­ջա­նի գր­քե­րի թարգ­մա­նու­թյուն­ներ, ո­րոնք ամ­բող­ջու­թյամբ չեն ար­տա­ցո­լում բնա­գիր գիր­քը, կր­ճատ­ված են, գրաք­նն­ված, ինչ­պես, օ­րի­նակ, Է­րիխ Մա­րիա Ռե­մար­կի գոր­ծե­րի դեպ­քում է։ Սկա­նա­վոր­ված է­ջե­րի ո­րա­կը շատ վատն է. կա­մա թե ա­կա­մա ըն­թեր­ցո­ղի ա­ռող­ջու­թյա­նը ևս կա­րող է վնաս հասց­վել։ Մյուս կող­մից, այդ թարգ­մա­նու­թյուն­ներն ա­նո­րակ են, մար­դիկ կար­դա­ցել են ոչ թե բնա­գի­րը, այլ սղագր­ված տար­բե­րա­կը։
-Ի՞նչ են կար­դում հի­մա մար­դիկ։
-Հաշ­վի առ­նե­լով մեր ֆեյս­բու­քյան է­ջին գր­ված նա­մակ­նե­րի վի­ճա­կագ­րու­թյու­նը և պատ­վեր­նե­րի թի­վը՝ պետք է ա­սեմ, որ այս օ­րե­րին ա­մե­նա­շա­տը գնում են Է­րիխ Մա­րիա Ռե­մար­կի, Ջոն Գրի­նի, Դա­վիթ Սամ­վե­լյա­նի գր­քե­րը, Ա­գա­թա Քրիս­տիի դե­տեկ­տիվ­նե­րը, Ֆիլ Նայ­թի «Կոշ­կա­վա­ճա­ռը», Քըրք Քըր­քո­րյա­նի մա­սին պատ­մող ՈՒի­լյամ Ռեմ­փե­լի «Խա­ղա­ցո­ղը», Գա­լուստ Գյուլ­բեն­կյա­նի մա­սին Ջո­նա­թան Քոն­լի­նի «Պա­րոն հինգ տո­կո­սը», Ան­տուան դը Սենտ-Էք­զյու­պե­րիի «Փոք­րիկ իշ­խա­նը», Է­րիխ Ֆրո­մի «Սի­րե­լու ար­վես­տը», Սթի­վեն Քո­վիի «Ա­մե­նաար­դյու­նա­վետ մարդ­կանց 7 սո­վո­րույթ­նե­րը», Ա­լան Դի­բի «1-է­ջա­նոց մար­քե­թին­գա­յին պլա­նը»։
-Կո­րո­նա­վի­րու­սի թե­մա­յին առ­նչ­վող գր­քեր ար­դեն կա՞ն դր­սում ու ներ­սում, ու պա­հան­ջարկ կա­րո՞ղ են ու­նե­նալ։
-Բո­լո­րո­վին վեր­ջերս Հա­յաս­տա­նում լույս տե­սավ այս թե­մա­յին առ­նչ­վող գիրք։ Աշ­խար­հում տի­րող ի­րա­վի­ճա­կը ո­գեշն­չեց ժա­մա­նա­կա­կից գրող, պա­հանջ­ված հե­ղի­նակ Դա­վիթ Սամ­վե­լյա­նին նոր վի­պակ գրե­լու: Սամ­վե­լյա­նի «Զգու­շա­ցեք, դռ­նե­րը չեն փակ­վում» ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը, գրո­ղի բնո­րոշ­մամբ, պատ­մու­թյուն է սի­րո և վա­րա­կի ու սի­րով վա­րակ­ված լի­նե­լու մա­սին։ Վի­պա­կը բա­զում խոր­հր­դան­շա­կան տար­րեր է պա­րու­նա­կում: Այն բաղ­կա­ցած է 19 գլ­խից, ին­չը վի­րու­սի ան­վան­ման՝ COVID-19-ի հետ է կապ­ված: Գլուխ­նե­րից միայն վեր­ջի­նը չու­նի վեր­նա­գիր, բայց բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­ներն ըն­թեր­ցո­ղը կգտ­նի հենց այդ գլ­խում: Ի դեպ, այն առ­կա է նաև «Ա­մա­զո­նում»՝ անգ­լե­րեն տար­բե­րա­կով։

«ԼԱ­ՎԱ­ԳՈՒՅՆ ԼՈՒ­ԾՈՒ­ՄԸ ՀՐԱ­ՏԱ­ՐԱ­ԿԻՉ­ՆԵ­ՐԻ ՄԻ­ՋԵՎ ԵՐԿ­ԽՈ­ՍՈՒ­ԹՅՈՒՆՆ Է»
Ա­շոտ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱՆ (բա­նաս­տեղծ, «Դա­րակ» հրա­տա­րակ­չու­թյան տնօ­րեն)
-Օ­րեն­քը կար­գա­վո­րո՞ւմ է գրահ­րա­տա­րակ­չա­կան դաշ­տը, թե՞ ինք­նա­հո­սի է մատն­ված։
-Օ­րեն­քը կար­գա­վո­րում է ցան­կա­ցած ձեռ­նար­կա­տի­րա­կան գոր­ծու­նեու­թյուն, և գրահ­րա­տա­րակ­չա­կան ո­լորտն էլ դրան­ցից է: Պար­զա­պես գրահ­րա­տա­րակ­չա­կան ո­լոր­տը ա­վե­լի հա­ճախ է բախ­վում հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քի խախտ­ման դեպ­քե­րի, թե­պետ հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քի խախտ­ման դեպ­քեր կա­րող են հան­դի­պել ցան­կա­ցած ո­լոր­տում: Գրահ­րա­տա­րակ­չա­կան ո­լոր­տը ինչ-որ ա­ռու­մով նաև խո­ցե­լի է, քա­նի որ նրա ստեղ­ծած ար­դյուն­քը կա­րող է տա­րած­վել նաև է­լեկտ­րո­նա­յին ե­ղա­նա­կով, ին­չը ո­լոր­տի զար­գաց­մամբ շա­հագր­գիռ կող­մե­րին մտա­հոգ­վե­լու տե­ղիք է տա­լիս: Նշե­ցի է­լեկտ­րո­նա­յին, բայց նույն վայր­կյա­նին էլ մտա­բե­րե­ցի, որ հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քի խախտ­ման դեպ­քե­րը ոչ միայն է­լեկտ­րո­նա­յին տի­րույ­թում են, այլև եր­կու հրա­տա­րակ­չի միջև հա­րա­բե­րու­թյուն­նե­րում:
-Գու­ցե շա­տե­րը կա­նոն­նե­րը խախ­տում են ան­տե­ղյա­կու­թյու­նի՞ց։
-Ի­հար­կե մեծ է ան­տե­ղյա­կու­թյան չա­փա­բա­ժի­նը: Գրի, գրա­կա­նու­թյան տա­րա­ծու­մը հա­սա­րա­կու­թյան մեջ հա­մար­վում է շնոր­հա­կալ գործ, և այն տա­րա­ծե­լը են­թադ­րա­բար խրա­խու­սե­լի է հա­մար­վում: Բա­ցի այն, որ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի տա­րա­ծու­մը կա­րող է վնա­սել հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քի ի­րա­վա­տե­րե­րին, մենք տես­նում ենք նաև այլ խո­տե­լի մի­տում. խախտ­վում են գր­քա­գի­տա­կան, մա­տե­նա­գի­տա­կան դրույթ­նե­րը: Դժ­վար է հաս­կա­նալ՝ մա­տուց­վող տեքս­տը որ հրա­տա­րակ­չու­թյան, որ թվա­կա­նի, ում աշ­խա­տան­քի ար­դյունքն է: Գիր­քը ներ­կա­յաց­վում է 2000 թվա­կա­նի շա­պի­կով, բայց ներ­սում 1936 թվա­կա­նի հրա­տա­րակ­չու­թյան տեքստն է և այլն:
-Ի՞նչ տա­րած­ված խախ­տում­ներ կան, ի՞նչ խն­դիր­ներ, որ խո­չըն­դո­տում են դաշ­տի կար­գա­վոր­մա­նը։
-Մենք ա­վե­լի հա­ճախ խո­սում ենք է­լեկտ­րո­նա­յին տի­րույ­թի խախ­տում­նե­րի մա­սին, սա հա­մա­րում ան­գամ քրեո­րեն հե­տապն­դե­լի: Իսկ ե­թե ես տպա­գիր գիրք եմ գնել և պայ­ման­ներ եմ ստեղ­ծում, որ այդ գիր­քը ի­րար փո­խան­ցե­լով մի քա­նի տաս­նյակ մարդ կար­դա, ար­դյո՞ք դա­տա­պար­տե­լի է: Չէ՞ որ գրա­դա­րան­նե­րը հենց դա են ա­նում: Հարցն ա­վե­լի շատ բա­րո­յա­կան կողմ ու­նի: Իսկ ե­թե գրա­դա­րան­նե­րը ար­դիա­կա­նաց­վեն, ար­դյո՞ք կթույ­լատր­վի հա­ճա­խորդ­նե­րին, ինչ­պես նախ­կի­նում, անվ­ճար օգտ­վել է­լեկտ­րո­նա­յին գր­քե­րից: Բազ­մա­թիվ հար­ցեր կան: Ե­թե մենք դա­տա­պար­տում ենք է­լեկտ­րո­նա­յին տի­րույ­թում անվ­ճար գիրք տա­րա­ծող­նե­րին, ին­չու՞ չենք դա­տա­պար­տում գրա­դա­րան­նե­րին, ո­րոնք, մեկ գիրք գնե­լով, այն հան­րու­թյան սե­փա­կա­նու­թյունն են դարձ­նում: Կա փաստ. գր­քի հա­մար շատ ա­վե­լի քիչ է վճար­վում, քան ի­րա­կա­նում պետք է դրա հա­մար վճա­րեր ըն­թեր­ցո­ղը, և սա ա­ռա­ջաց­նում է մեկ խն­դիր՝ հրա­տա­րա­կի­չը այդ քիչ գու­մա­րով չի կա­րող հո­գալ իր ծախ­սե­րը և հա­ջորդ գիր­քը ստեղ­ծել:
-Կա՞ն հրա­տա­րա­կիչ­ներ, որ գոր­ծում են նկա­տե­լի խախ­տում­ներ­նե­րով, ստ­վե­րում։ Ա­սենք, ե­թե որևէ հրա­տա­րա­կիչ որևէ գործ հրա­տա­րա­կում է՝ չգ­նե­լով հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քը, նույն գոր­ծին անդ­րա­դառ­նում է մեկ այլ հրա­տա­րա­կիչ՝ պահ­պա­նե­լով բո­լոր ի­րա­վունք­նե­րը, ո՞վ է շա­հում, ո՞վ տու­ժում, և ի՞նչ կա­րող է ա­նել օ­րեն­քով գոր­ծող հրա­տա­րա­կիչն իր ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նե­լու հա­մար։
-Ի­հար­կե հան­դի­պում ենք նման դեպ­քե­րի, սա­կայն լա­վա­գույն լու­ծու­մը հրա­տա­րա­կիչ­նե­րի միջև երկ­խո­սու­թյունն է, կար­ծում եմ:
-Մր­ցակ­ցու­թյուն կա՞ հրա­տա­րա­կիչ­նե­րի միջև, ու­զում եմ շեշ­տել՝ ա­ռողջ մր­ցակ­ցու­թյուն։
- Ան­շուշտ: Հատ­կա­պես վեր­ջին տա­րի­նե­րին, երբ պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նը հան­վեց: Նախ­կի­նում էլ կար մր­ցակ­ցու­թյուն, սա­կայն հա­մա­րում եմ ա­նա­ռողջ, քա­նի որ լի­նում էին ար­տո­նյալ հրա­տա­րակ­չու­թյուն­ներ, ո­րոնք, չգի­տես ին­չու, օգտ­վում էին պե­տա­կան հո­վա­նա­վոր­չու­թյու­նից:
-Մե­կու­սա­ցու­մը, ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կը ի՞նչ խն­դիր­ներ ստեղ­ծե­ցին, և ի՞նչ նոր մտ­քեր, գու­ցե նաև օ­գուտ տվե­ցին։
-Ընդ­հան­րա­պես բո­լոր ձեռ­նե­րեց­նե­րին հու­շե­ցին, որ հա­ճախ կա­րող են լի­նել ան­կան­խա­տե­սե­լի ի­րա­վի­ճակ­ներ, ո­րոնց պետք է պատ­րաստ լի­նել: Նոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի փնտր­տու­քը, կար­ծում եմ, ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կից հե­տո էլ պետք կգա: Հի­մա պետք է պատ­րաստ լի­նել, որ մենք ու­նե­նա­լու ենք այլ հո­գե­բա­նու­թյամբ ըն­թեր­ցող:
-Նկա­տե՞լ եք՝ ինչ են կար­դում հի­մա մար­դիկ, առ­հա­սա­րակ, կար­դու՞մ են։
-Նախ­կի­նի նման, գու­ցե ա­վե­լի՝ շա­րու­նա­կում են կար­դալ, բայց ըն­թեր­ցո­ղի նոր ո­րակ դեռևս չի նկատ­վում: Կար­դում են այն, ինչ նախ­կի­նում էին կար­դում:
-Նոր գր­քեր, նոր ծրագ­րեր…
-Շատ-շատ են, բայց քա­նի որ մենք ա­մեն շա­բաթ ա­նակն­կալ­ներ ենք ու­նե­նում, ուս­տի դրանց մա­սին չեմ խո­սում, միայն կա­սեմ, որ մենք եր­կար սպա­սեց­նել չենք սի­րում:

Զրու­ցեց Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 9970

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ