Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Քա­ղա­քա­կան խրախ­ճանք՝ հա­մա­վա­րա­կի օ­րե­րին

Քա­ղա­քա­կան խրախ­ճանք՝ հա­մա­վա­րա­կի օ­րե­րին
19.06.2020 | 00:50
Որ­քան էլ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի ա­ջա­կից­նե­րը պն­դեն, թե ԲՀԿ խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վա­րի դեմ ի­րա­կա­նաց­վող գոր­ծըն­թաց­նե­րը մի­միայն քա­ղա­քա­կան հե­տապն­դում են, իսկ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն էլ կաշ­վից դուրս գան հա­մո­զե­լու, թե այդ ա­մենն ի­րա­վա­կան հար­թու­թյու­նում է, միևնույն է, հա­սա­րա­կու­թյու­նը եր­կու կող­մի փաս­տարկ­նե­րին էլ թեր­հա­վա­տու­թյամբ է մո­տե­նա­լու, ո­րով­հետև եր­կու կող­մում էլ ազն­վու­թյան պա­կաս կա։ Սա­կայն իշ­խա­նու­թյուն-ընդ­դի­մու­թյուն այս բա­նա­վե­ճը թող­նենք նրանց, ըն­դա­մենն ար­ձա­նագ­րենք, որ Ծա­ռու­կյա­նի շուրջ թե­ժաց­նե­լով մթ­նո­լոր­տը, հան­րու­թյանն էա­կան խն­դիր­նե­րից շե­ղե­լու իշ­խա­նու­թյան հաշ­վարկ­նե­րը սխալ են։ Ար­դեն վա­ղուց ան­ցել է այն ժա­մա­նա­կը, երբ աղմ­կա­հա­րույց գոր­ծե­րով մարդ­կանց հնա­րա­վոր է մո­ռաց­նել, թե ինչ է կա­տար­վում մեր երկ­րում, ինչ վի­ճա­կում է տն­տե­սու­թյու­նը, ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը և ի վեր­ջո, ո՞վ է պա­տաս­խա­նա­տու վի­րու­սի դեմ պայ­քա­րը տա­պա­լե­լու հա­մար։
Ե­թե ան­գամ դա­տա­րա­նը ո­րո­շի Ծա­ռու­կյա­նին քա­ռա­տել, կա­խա­ղան հա­նել, մարդ­կանց դա այլևս չի հե­տա­քրք­րի, ո­րով­հետև այ­սօր բո­լո­րին հու­զում են սե­փա­կան ա­ռող­ջու­թյու­նը և վա­ղը հաց չու­նե­նա­լու տխուր հե­ռան­կա­րը։ Ե­թե մինչև հա­ջորդ ընտ­րու­թյուն էլ ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րեն ու չտու­գան­վե­լու հա­մար ան­գամ պա­հան­ջեն ա­նուն-ազ­գա­նու­նը, անձ­նագ­րի սե­րիան, ա­րյան խում­բը դա­ջել ճա­կա­տին, կաս­կած չկա, որ մար­դիկ ի­րենց խն­դիր­նե­րի փն­ջով դուրս են գա­լու փո­ղոց։ Բո­ղո­քի օ­ջախ­ներն ան­խու­սա­փե­լի են, ո­րով­հետև տն­տե­սա­կան վի­ճակն օր օ­րի ա­վե­լի է վա­տա­նում, մար­դիկ աշ­խա­տան­քից զրկ­վել են կամ ա­մեն վայր­կյան սպա­սում են այդ լու­րին։ Դր­սից տրանս­ֆերտ­նե­րի, ներ­սում նոր աշ­խա­տա­տե­ղե­րի ոչ մի ակն­կա­լիք չկա։ Փո­խա­րենն օր­վա իշ­խա­նու­թյունն օ­րա­կան մի քա­ղա­քա­կան ֆարս է բե­մադ­րում ու հա­մա­վա­րա­կի օ­րե­րին զբաղ­ված է քա­ղա­քա­կան խրախ­ճան­քով։
Հա­վա­նա­բար միայն Հա­յաս­տա­նում է հնա­րա­վոր վա­րա­կա­կիր­նե­րի ու մա­հե­րի թվով նման ռե­կորդ սահ­մա­նել, ու հըն­թացս իշ­խա­նու­թյան գլու­խը զբաղ­ված լի­նի քա­ղա­քա­կան «ռազ­բոր­կա­նե­րով» (էլ չենք խո­սում ծխա­խո­տի մաք­սա­նեն­գու­թյան, ա­դա­ման­դի, զեն­քի վա­ճառ­քից ու մե­տա­ղի ջար­դո­նից մի­լիարդ­ներ դի­զե­լու բարձ­րա­ձայ­նում­նե­րի մա­սին)։ Գո­նե այս իշ­խա­նու­թյու­նը հաս­կա­նու՞մ է, որ մի քա­նի ա­միս հե­տո քա­ղա­քա­ցի­նե­րը, ա­վե­լի ճիշտ, ե­րեք մի­լիոն վար­չա­պե­տե­րը հա­վաք­վե­լու են կա­ռա­վա­րու­թյան շեն­քի ա­ռաջ ու հարց­նեն ոչ թե Ծա­ռու­կյա­նին կա­լա­նա­վո­րե­լու, Քո­չա­րյա­նին բան­տում պա­հե­լու, ՀՀԿ-ին հա­զա­րե­րորդ ան­գամ մեր­ժե­լու, կու­սակ­ցու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյունն ար­գե­լե­լու մա­սին, այլ շատ ա­վե­լի պարզ մի բան՝ ին­չու՞ են նրանք վատ ապ­րում, ինչ­պե՞ս ե­ղավ, որ Փա­շի­նյա­նը, լի­նե­լով 3 մլն վար­չա­պե­տե­րից մե­կը, 100 հա­զար ան­գամ ա­վե­լի լավ է ապ­րում, ինչ­պես ռու­սը կա­սեր՝ ши­кует «за счет наро­да, а мас­сы бедствуют без­божно»։ ՈՒ գու­ցե նաև փոր­ձեն կա­ռա­վա­րու­թյան, ի­մա՝ սե­փա­կան դուռն ու պա­տու­հանն էլ ջար­դել։ Չնա­յած ե­թե ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում բո­ղո­քի փոքր ակ­ցիա­նե­րի հա­մար իշ­խա­նու­թյու­նը հա­րյու­րից ա­վե­լի ոս­տի­կան­նե­րով պա­տեր էր կազ­մել, պատ­կե­րաց­նու՞մ եք, ինչ ցայտ­նո­տի մեջ կհայ­տն­վի, երբ մեծ բազ­մու­թյուն հա­վաք­վի։ Այս ա­մե­նի մեջ հաս­տատ չի մո­ռաց­վե­լու նաև վի­րու­սի դեմ պայ­քա­րի աշ­խա­տանք­նե­րի ձա­խո­ղու­մը։ Ե­թե ոչ այ­սօր, վա­ղը հաս­տատ նոր իշ­խա­նու­թյու­նը ԱԺ-ում քն­նիչ հանձ­նա­ժո­ղով­ներ է ստեղ­ծե­լու և վեր­լու­ծե­լու, թե ի­րա­կա­նում ին­չով էր զբաղ­ված Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյունն այս օ­րե­րին։ Այն­պես որ, գու­ցե և Փա­շի­նյանն ու իր քայ­լա­րած­ներն այ­սօր խու­սա­փեն պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից, բայց վա­ղը պատ­մու­թյանն ի՞նչ են ա­սե­լու ու թող­նե­լու։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 9404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ