Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արագ խել­քի գա­լը գերհ­րա­տապ է դար­ձել Հա­յաս­տա­նի ու հա­յե­րի հա­մար

Արագ խել­քի գա­լը գերհ­րա­տապ է դար­ձել Հա­յաս­տա­նի ու հա­յե­րի հա­մար
14.07.2020 | 13:19

Բայց պետք չէ մտա­ծել, թե Արևմուտ­քում միայն Թուր­քիան է ՆԱ­ՏՕ-ի հա­մար լուրջ խն­դիր, ինչ­պես ա­սել է Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Մակ­րո­նը։ Ա­վաղ, ամ­բողջ Եվ­րո­պա­յում է ի­րադ­րու­թյու­նը տհաճ։ Եվ խն­դի­րը միայն այն չէ, որ «կո­րո­նա­վի­րու­սա­յին ռե­ժի­մից» հե­տո սո­ցիալ-տն­տե­սա­կան ի­րադ­րու­թյու­նը ող­բա­լի է։ Ի­տա­լիա­յում քա­ղա­քա­ցի­նե­րը հայ­ցեր են ներ­կա­յաց­նում կա­ռա­վա­րու­թյան դեմ՝ պա­հան­ջե­լով վնաս­նե­րի հա­տու­ցում։ Հար­ցը սոսկ այն չէ, թե ով երբ և ինչ մի­ջոց­ներ է ձեռ­նար­կել կամ չի ձեռ­նար­կել, որ երկ­րում և որ­քան մարդ է մա­հա­ցել և այլն։ Չէ՞ որ հի­մա և՛ Ռու­սաս­տա­նում, և՛ ԵՄ-ի մի շարք եր­կր­նե­րում ամ­փո­փում են կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով հայ­տա­րար­ված կա­րան­տի­նի մի­ջան­կյալ ար­դյունք­նե­րը։ Մենք դի­տա­վո­րյալ չենք գրում՝ հա­մայ­նա­ճա­րա­կի, թե­կուզ այն պատ­ճա­ռով, որ հա­մաշ­խար­հա­յին մա­մու­լում ար­դեն մե­ղադ­րանք­ներ կան ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան (ԱՀԿ) հաս­ցեին, իբր հա­մայ­նա­ճա­րա­կի հայ­տա­րա­րու­մը նա­խօ­րոք ծրագր­ված կեղ­ծիք է ե­ղել։ Մեր կար­ծի­քով, ե­կել է ինչ-որ բան հաս­կա­նա­լու, եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նե­լու ժա­մա­նա­կը։ Մա­նա­վանդ որ, օ­րի­նակ, հու­նի­սի 18-ի դրու­թյամբ, ՌԴ-ի 54 սու­բյեկտ­նե­րում սկս­ված է կա­րան­տի­նի և «դի­մա­կա­յին ռե­ժի­մի» աս­տի­ճա­նա­կան վե­րա­ցու­մը, ի­րենց հեր­թին են սպա­սում ևս տա­սը, հին­գում պահ­պան­վում է սահ­մա­նա­փա­կում­նե­րի ռե­ժի­մը և այլն։ Ռու­սաս­տա­նից հետ չեն մնում նաև եվ­րո­պա­կան եր­կր­նե­րը։

Բայց ինչն է աչ­քի զար­նել. ԵՄ-ի եր­կր­նե­րում ա­ղե­տա­լի չա­փե­րով մե­ծա­ցել է այն մարդ­կանց թի­վը, ո­վքեր հան­դես են գա­լիս Եվ­րա­միու­թյու­նը... պահ­պա­նե­լու դեմ։ Հայտ­նի է, որ Ֆրան­սիա­յում դրան ըն­թացք է տվել ազ­գայ­նա­կան հա­յացք­նե­րով հայտ­նի քա­ղա­քա­կան գոր­ծիչ Մա­րին լը Պե­նը։ Դեռ ապ­րի­լին այդ նա է վր­դով­մուն­քով ու դառ­նու­թյամբ հայ­տա­րա­րել. «Եվ­րա­միու­թյու­նը պատ­մու­թյան մեջ կմտ­նի որ­պես աղմ­կա­հա­րույց ձա­խո­ղում»։ Դրա­նից բա­ցի նա հայ­տա­րա­րել է, որ հուն­վա­րի 31-ը պետք է պատ­մու­թյան մեջ հա­վեր­ժաց­վի որ­պես Ան­կախ պե­տու­թյուն­նե­րի Եվ­րո­պա­յի ձևա­վոր­ման սկզ­բի օր։ Հի­շեց­նենք, որ 2020 թ. հուն­վա­րի 31-ին Մեծ Բրի­տա­նիան պաշ­տո­նա­պես դուրս է ե­կել ԵՄ-ից։ Լը Պե­նը, ի­հար­կե, եվ­րա­թե­րա­հա­վատ է։ Բայց տե­սեք, թե Եվ­րո­պա­յում ինչ էր տե­ղի ու­նե­նում գար­նա­նը։ Ա­հա այդ դի­մակ­նե­րի հետ կապ­ված ի­րադ­րու­թյու­նը։ Դա ԵՄ-ի կա­յու­նու­թյան և ու­ժի իս­կա­կան լակ­մու­սի թուղթ էր։ Ինչ­պե՜ս էին հափշ­տակ­վում այդ բժշ­կա­կան դի­մակ­նե­րով բեռ­նե­րը։ Մեկ Գեր­մա­նիան էր բռ­նագ­րա­վում Ֆրան­սիա­յի բա­ժին բե­ռը, մեկ Ֆրան­սիան՝ Ի­տա­լիա­յի։ Ընդ­հան­րա­պես Ի­տա­լիան ԵՄ մյուս եր­կր­նե­րի այդ «օ­ժան­դա­կու­թյու­նից» շատ ու­ժեղ տու­ժեց։ Նրա հա­մար նա­խա­տես­ված դի­մակ­ներն ի­րենց են վերց­րել և՛ Լե­հաս­տա­նը, և՛ Չե­խիան, և՛ Գեր­մա­նիան, և՛ Ռու­մի­նիան։ ԱՄՆ-ի մա­սին խո­սելն էլ ա­ռան­ձին թե­մա է։ Մենք հաս­կա­նում ենք, ի­հար­կե, որ դժ­վար պա­հե­րին ա­մեն մեկն իր մա­սին է մտա­ծում, բայց ոչ այդ աս­տի­ճա­նի... Եվ ա­հա Մա­րին լը Պե­նը խո­սել է ան­կախ պե­տու­թյուն­նե­րի եվ­րո­պա­կան ըն­կե­րակ­ցու­թյան մա­սին։ Գու­ցե նա ճիշտ է, գու­ցե Եվ­րո­պա­յում երկ­րորդ «միու­թյու­նը» պետք չէ։ Մեկ ԱՊՀ (կարևոր չէ՝ լավ, թե վատ) ար­դեն կա, իսկ Եվ­րո­պա­յում խո­սակ­ցու­թյուն է սկս­վել սե­փա­կան ԱՊՀ-ի մա­սին։


Վեր­ջերս այս նյու­թի հե­ղի­նա­կը նա­յում էր «Lino Polimeni» հո­լո­վա­կը (դե­րա­սա­նու­հի Պատ­րի­ցիա Բեուչ­չիի ձայ­նով)։ Այն ուղ­ղա­կի հո­գու ճիչ է։ Եվ դա­ռը կշ­տամ­բանք. «Շնոր­հա­կա­լու­թյուն, որ մեզ լքե­ցիք, երբ մենք այն­քա՜ն կա­րիք ու­նենք օգ­նու­թյան»։ Իս­կա­պես, ինչ­պես կա­րե­լի էր խլել այդ դի­մակ­նե­րը, ո­րոնց հա­մար Ի­տա­լիան ար­դեն վճա­րել էր։ Հո­լո­վա­կում խոս­վում է ի­տա­լա­ցի­նե­րի մա­սին՝ աղմ­կոտ, ան­կա­ռա­վա­րե­լի, զվար­ճա­լի, կեղ­տոտ­ված, բայց միա­ժա­մա­նակ նրանց, ով­քեր ճա­նա­պարհ­ներ ու դպ­րոց­ներ են կա­ռու­ցել, բա­ցատ­րել օ­րենք­ներն ու ի­րա­վա­կան նոր­մե­րը, աշ­խար­հին տվել բազ­մա­թիվ հե­ղի­նակ­նե­րի, ո­րոնց ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րով լց­ված են թան­գա­րան­նե­րը, բազ­մա­թիվ գյու­տե­րի ու գր­քե­րի հե­ղի­նակ­նե­րի։ Դե­րա­սա­նու­հու սր­տա­հույզ ձայ­նը հի­շեց­նում է եվ­րո­պա­ցի­նե­րին ու ողջ Արևմուտ­քին, որ, ի վեր­ջո, հենց Ի­տա­լիան է տվել այն ար­վեստն ու մշա­կույ­թը, ո­րոնց վրա հիմն­ված է «մեր և ձեր քա­ղա­քակր­թու­թյու­նը»։ «Այդ մենք՝ ի­տա­լա­ցի­ներս ենք ստեղ­ծել պար­մե­զա­նը, մո­ցա­րե­լան, ա­պուխ­տը, մոր­տա­դե­լան, սա­լյա­մին, ռա­վիո­լին, տոր­տե­լի­նին, լա­զա­նյան, պաղ­պա­ղա­կը, պից­ցան և այլ բա­ներ։ Մենք նրանք ենք, ով­քեր խա­ղո­ղի այ­գի­ներ են բե­րել Ֆրան­սիա և ձեզ սո­վո­րեց­րել գի­նի և խա­ղո­ղի օ­ղի պատ­րաս­տել»։ Իսկ Թրամ­փին հի­շեց­նում է, որ ե­թե չլի­նեին ի­տա­լա­ցի­նե­րը, ա­պա ա­մե­րի­կա­ցի­նե­րը մինչև հի­մա քաղ­ցած կլի­նեին ի­րենց նախ­նի­նե­րի հո­ղում, ոչ թե փո­ղեր շաղ կտա­յին Ա­մե­րի­կա­յում։ Նա (դե­րա­սա­նու­հի Պատ­րի­ցիա Բեուչ­չին) նաև խոր­հուրդ է տա­լիս, որ հե­տա­գա­յում «չգ­նաք աշ­խար­հի ա­մե­նա­գե­ղե­ցիկ եր­կի­րը, ե­թե ո­րո­շել եք դա­նակ խրել նրա թի­կուն­քը։ Մենք ու­րա­խու­թյամբ կըն­դու­նենք նրանց, ով­քեր մեզ օգ­նել են, երբ մենք դրա կա­րիքն ու­նեինք»։


Շատ սր­տա­ռուչ հո­լո­վակ է, նույ­նիսկ հարցն է ինչ-որ ման­կա­կան. «Ին­չու՞ դուք մեզ հետ այդ­պես վար­վե­ցիք»։ Բայց, ըստ էու­թյան, ա­մեն ինչ ճիշտ է։ Բա­ռե­րով ա­մեն ինչ շատ լավ է այդ միու­թյու­նում, այն­պի­սի եվ­րա­չա­փա­նիշ­ներ են, բայց ա­հա դժ­բախ­տու­թյուն է ե­ղել, և ի՞նչ... Բա­րե­կամ­նե­րը ճա­նաչ­վում են դժ­բախ­տու­թյան ժա­մա­նակ. դա բո­լորս փոք­րուց գի­տենք։ Բայց դժ­բախ­տու­թյուն է ե­կել։ Ես չգի­տեմ, թե հե­տո ինչ կլի­նի Եվ­րա­միու­թյան հետ, բայց չէ՞ որ դժ­վա­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ է ա­մեն ինչ ստուգ­վում։ Հաս­տատ հա­մո­զում է ա­ռա­ջա­ցել, որ մի շարք հետ­խոր­հր­դա­յին եր­կր­ներ, այդ թվում՝ Հա­յաս­տա­նը, ի­զուր են այդ­պես անմ­տած­ված ձգ­տել և ձգ­տում դառ­նա­լու ԵՄ ան­դամ։ Ի­տա­լիան չխղ­ճա­ցին. կո­պիտ ա­սած, բռ­նա­բա­րե­ցին, այն Ի­տա­լիան, ո­րը բա­վա­կան տա­նե­լի (եվ­րո­պա­կան չա­փա­նիշ­նե­րով) տն­տե­սու­թյուն ու­ներ։ Ա­նամպ լի­նե­լուց հե­ռու են ՌԴ-ի և ԱՄՆ-ի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Եվ խն­դի­րը միայն հր­թիռ­ներն ու ռազ­մա­վա­րա­կան հար­ձա­կո­ղա­կան սպա­ռա­զի­նու­թյու­նը (ՌՀՍ) կր­ճա­տե­լու պայ­մա­նագ­րե­րը չեն։ Ա­հա վեր­ջին «օ­րի­նակ­նե­րից» մե­կը։ ԱՄՆ-ի և Ռու­սաս­տա­նի միջև նոր սկան­դալ է հա­սու­նա­նում։ Ի դեպ, Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը նույնպես հիմ­քեր և ի­րա­վունք ու­նեն կոշտ կեր­պով նա­խազ­գու­շաց­նե­լու այն եր­կր­նե­րի դես­պա­նու­թյուն­նե­րին, ո­րոնք Երևա­նում լկ­տիո­րեն ու բա­ցեի­բաց կա­խում են հա­մա­սե­ռա­մոլ­նե­րի և մյուս տա­կանք­նե­րի քա­րոզ­չա­կան խոր­հր­դա­նիշ­նե­րը։ Նախ՝ Ռու­սաս­տա­նում ե­ղած մի­ջա­դե­պի մա­սին։ Հու­նի­սի 25-ին Մոսկ­վա­յում ԱՄՆ-ի դես­պա­նա­տու­նը բարձ­րաց­րել է, այս­պես կոչ­ված, «ԼԳԲՏ հան­րու­թյան» դրո­շը։ Ա­մե­րի­կա­ցի­նե­րի լպիրշ գոր­ծո­ղու­թյու­նը հա­րու­ցել է Կրեմ­լի դժ­գոհ ար­ձա­գան­քը։ Նույն օ­րը ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Դմիտ­րի Պես­կովն այդ կա­պակ­ցու­թյամբ կարճ ու կոշտ կեր­պով հայ­տա­րա­րել է. «Չի թույ­լատր­վում խախ­տել հա­մա­սե­ռա­մո­լու­թյան քա­րոզ­չու­թյան ար­գել­քի մա­սին օ­րեն­քը. չի թույ­լատր­վում ոչ մե­կին։ Կրեմ­լից մենք չենք տես­նում ա­մե­րի­կյան դես­պա­նու­թյան շեն­քը։ Բայց, ան­կաս­կած, դա տես­նում է մեր ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րարու­թյու­նը։ Ա­մեն դեպ­քում, ոչ ա­վան­դա­կան սե­ռա­կան փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի քա­րոզ­չու­թյան դրսևո­րու­մը մեր երկ­րում օ­րեն­քով ան­թույ­լատ­րե­լի է»։


Մոսկ­վա­յում ա­մե­րի­կյան դես­պա­նա­տա­նը նույն­պես մեկ­նա­բա­նել են հու­նի­սի 25-ի գոր­ծո­ղու­թյու­նը, ա­սե­լով, թե ԼԳԲՏ-ի դրոշն ստեղծ­վել է ա­մե­րի­կա­ցի նկա­րիչ, հա­մա­սե­ռա­մոլ ակ­տի­վիստ Գիլ­բերտ Բեյ­քե­րի կող­մից և ա­ռա­ջին ան­գամ որ­պես հույ­սի և բազ­մա­զա­նու­թյան խոր­հր­դա­նիշ բարձ­րաց­վել 1978 թ. հու­նի­սի 25-ին ի պա­տիվ հա­մա­սե­ռա­մոլ­նե­րի ա­զա­տու­թյան օր­վա Սան Ֆրան­ցիս­կո­յում կա­յա­ցած շքեր­թի ժա­մա­նակ։ Իսկ Մոսկ­վա­յում դես­պա­նա­տան վրա այն բարձ­րաց­վել է, քա­նի որ ԱՄՆ-ում հու­նի­սը, գի­տե՞ք, «հպար­տու­թյան ա­միս է», և ա­մե­րի­կա­ցի­նե­րը նշում են այն փաս­տը, որ «յու­րա­քան­չյուր մարդ ար­ժա­նի է ա­տե­լու­թյու­նից, նա­խա­պա­շար­մունք­նե­րից և հե­տապն­դում­նե­րից զերծ կյան­քի»։ Ի դեպ, հե­տո նաև Մոսկ­վա­յում Մեծ Բրի­տա­նիա­յի դես­պա­նու­թյունն է կրկ­նել «ա­մե­րի­կյան նա­խա­դե­պը»՝ կա­խել է հա­մա­սե­ռա­մոլ­նե­րի լա­թը։ Բայց անգ­լիա­ցի­նե­րից ռուս­նե­րը կա­րո­ղա­նում են գլուխ հա­նել. լա­թը եր­կար չէր մնա­ցել կախ­ված...


Տվյալ դեպ­քում ԼԳԲՏ խմ­բե­րի ա­մե­րի­կա­ցի հո­վա­նա­վոր­ներն աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում, այդ թվում՝ Ռու­սաս­տա­նում և Հա­յաս­տա­նում, երևի պար­զա­պես պար­տա­վոր են ի­մա­նա­լու, որ ի­րենց խնա­մար­կյալ­ներն ա­վե­լի մեծ վտան­գի գո­տում կհայ­տն­վեն հենց այն պատ­ճա­ռով, որ ԱՄՆ-ը հո­վա­նա­վո­րում է ոչ ա­վան­դա­կան սե­ռա­կան փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րին, քան ե­թե դրանք որևէ ա­ջակ­ցու­թյուն չս­տա­նա­յին արտասահմանից։ Հարե­վան Վրաս­տա­նի ո­րոշ տա­րի­նե­րի ի­րա­դար­ձու­թյուն­ներն ակն­հայ­տո­րեն հա­մո­զում են, որ նույ­նիսկ պաշ­տո­նա­կան ե­կե­ղե­ցին պաշտ­պան է կանգ­նում ա­վան­դա­կան ար­ժեք­նե­րին ու հա­վա­տա­ցյալ քրիս­տո­նյա­նե­րին հա­մախմ­բում բո­ղո­քի ե­լույթ­նե­րի՝ ի պաշտ­պա­նու­թյուն Քրիս­տո­նեու­թյան։ ՈՒ­զում ենք ա­հա թե ինչ նշել. Ե­րու­սա­ղե­մում, որ­տեղ գտն­վում է Իս­րա­յե­լում ԱՄՆ-ի դես­պա­նու­թյան շեն­քե­րից մե­կը, քա­ղա­քի իշ­խա­նու­թյուն­նե­րը ծած­կել են ԼԳԲՏ-ի դրո­շը և սե­ռա­կան փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի ի­րա­վունք­նե­րի մա­սին ցու­ցա­պաս­տառ­նե­րը։ Դա հա­րու­ցել է ա­մե­րի­կա­ցի դի­վա­նա­գետ­նե­րի դժ­գո­հու­թյու­նը։ «Մինչ դես­պան Ֆրիդ­մանն ԱՄՆ-ում պաշտ­պա­նում է բռ­նակ­ցու­մը (նկա­տի ու­նի Հոր­դա­նան գե­տի արևմտյան ա­փի հո­ղե­րը բռ­նակ­ցե­լու իս­րա­յե­լա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի պլա­նը, ո­րի հա­մար պա­հանջ­վում է ա­մե­րի­կյան կող­մի հա­մա­ձայ­նու­թյու­նը-Ս. Շ.), դուք ո­րո­շել եք ներ­խու­ժել մեր ինք­նիշ­խան տա­րա՞ծ­քը»,- վր­դով­մունք է հայտ­նել դես­պա­նու­թյան աշ­խա­տա­կից­նե­րից մե­կը։


Ինչ­պես տես­նում ենք, նույ­նիսկ ԱՄՆ-ի «տի­րոջ»՝ Իս­րա­յե­լի իշ­խա­նու­թյուն­նե­րը թքած ու­նեն հա­մա­սե­ռա­մոլ­նե­րի հո­վա­նա­վոր­նե­րի վրա։ Հի­շեց­նենք, որ Երևա­նում ար­դեն մի քա­նի տա­րի ա­նընդ­մեջ ԼԳԲՏ-նե­րի դրո­շը մա­յի­սին բարձ­րաց­նում է Մեծ Բրի­տա­նիա­յի դես­պա­նա­տու­նը։ ՈՒ­զում ենք հարց­նել մեր երկ­րի իշ­խա­նու­թյուն­նե­րին ու մեր ե­կե­ղե­ցու բարձ­րա­գույն հոգևոր այ­րե­րին. մինչ ե՞րբ են զա­նա­զան օ­տա­րերկ­րա­ցի­ներ լկ­տիո­րեն ոտ­նա­հա­րե­լու մեր օ­րենք­նե­րը։ Չէ՞ որ Հա­յաս­տա­նում էլ է ար­գել­ված հա­մա­սե­ռա­մո­լու­թյան ու տա­րա­տե­սակ աղ­տե­ղու­թյան քա­րոզ­չու­թյու­նը։ Պատ­շաճ չէ, որ քրիս­տո­նեու­թյունն աշ­խար­հում ա­ռա­ջի­նը պե­տա­կան կրոն հռ­չա­կած եր­կի­րը լուռ նա­յի, թե Արևմուտ­քի ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ ինչ­պես են ու­զում Հա­յաս­տա­նը դարձ­նել Սո­դոմ-Գո­մոր։ Ի՞նչ է, «նի­կո­լա­կան­նե­րից» որևէ մե­կը հույս ու­նի, որ այս ան­գամ եր­կն­քից Աստ­ծո ցա­սու­մը չի՞ թափ­վե­լու։ Թափ­վե­լու է, ան­հա­վատ­ներ, թափ­վե­լու է։ Ա­հա և դուրս է գա­լիս, որ Ռու­սաս­տա­նում և Հա­յաս­տա­նում ԱՄՆ-ի վեր­ջին հույսն են հա­մա­սե­ռա­մոլ­նե­րը, լես­բու­հի­նե­րը, զա­նա­զան սե­ռա­փոխ­ներն ու մյուս այ­լա­սեր­ված­նե­րը։ Բայց Մոսկ­վա­յում այդ ա­մե­նին ար­ձա­գան­քում են նա­խա­գա­հի մամ­լո քար­տու­ղա­րի մա­կար­դա­կով։ Իսկ ու՞ր է Հա­յաս­տա­նի նա­խա­գա­հը, ու՞ր է հայ­կա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը։ Ո՞ր պրե­րիա­նե­րում են նրանք մո­լոր­վել ու մնա­ցել։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 10704

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ