Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իրա­վի­ճա­կը եր­կար ձգ­վել չի կա­րող. հա­վա­սա­րակշ­ռու­թ­յու­նը ժա­մա­նա­կա­վոր է

Իրա­վի­ճա­կը եր­կար ձգ­վել չի կա­րող. հա­վա­սա­րակշ­ռու­թ­յու­նը ժա­մա­նա­կա­վոր է
11.09.2020 | 01:20

Աշ­նա­նա­յին քա­ղա­քա­կան սե­զո­նի մեկ­նար­կին ա­մե­նաար­դիա­կա­նը թեժ աշ­նան հնա­րա­վո­րու­թյան թե­ման է։ Սա ա­վան­դա­բար թրեն­դա­յին թե­մա է. ա­մեն տա­րի աշ­նան գա­լուն պես քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րը խո­սում են թեժ սե­զո­նի մա­սին։ Այս տա­րին էլ բա­ցա­ռու­թյուն չէ։ Եվ այս հա­մա­տեքս­տում հիմ­նա­կան ու­շադ­րու­թյու­նը սևեռ­վում է ընդ­դի­մու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի վրա, թե որ­քա­նով ընդ­դի­մու­թյու­նը պատ­րաստ կլի­նի ի­րա­կա­նաց­նե­լու «Թեժ ա­շուն» հեր­թա­կան օ­պե­րա­ցիան։ ՈՒ չգի­տես ին­չու‚ մո­ռաց­վում է, որ ներ­քա­ղա­քա­կան պայ­քա­րը եր­կու կողմ ու­նի. բա­ցի ընդ­դի­մու­թյու­նից, կա նաև իշ­խա­նու­թյուն, և շատ բան կախ­ված է ոչ միայն ընդ­դի­մու­թյան ռե­սուրս­նե­րից, հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից, այլև հենց իշ­խա­նու­թյու­նից։
Չգի­տես ին­չու, ապ­րիո­րի հա­մար­վում է, որ իշ­խա­նու­թյունն այժմ ա­մուր կանգ­նած է ոտ­քե­րի վրա։ Իշ­խա­նու­թյունն էլ փոր­ձում է այն­պի­սի տպա­վո­րու­թյուն թող­նել, թե ընդ­դի­մու­թյան քայ­լե­րը իբրև թե զրո ազ­դե­ցու­թյուն ու­նեն ի­րենց վրա. հան­գիստ գնում են ար­ձա­կուրդ, գլա­մու­րա­յին ժա­մանց­նե­րով են զբաղ­վում՝ ձիա­վա­րու­թյուն‚ ան­հաս­կա­նա­լի բո­վան­դա­կու­թյամբ տե­սա­նյու­թե­րի շր­ջա­նա­ռում և այլն։ Շա­տե­րը ղե­կա­վա­րու­թյան այս ցու­ցադ­րա­կան հան­գս­տու­թյու­նը, ան­հո­գու­թյունն ու բո­հե­մա­յին կյանք վա­րե­լու ձգ­տում­նե­րը բա­ցատ­րում են նրա­նով, որ ի­րա­կա­նում իշ­խա­նու­թյու­նը մտա­հոգ­վե­լու խն­դիր­ներ չու­նի։ Սա­կայն կան փոր­ձա­գի­տա­կան, քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­ներ, ո­րոնք, այ­նուա­մե­նայ­նիվ, ա­վե­լի խոր­քա­յին վեր­լու­ծու­թյան են են­թար­կում իշ­խա­նու­թյան ի­րա­կան վի­ճա­կը և, ըստ էու­թյան, միան­գա­մայն տար­բեր­վող կար­ծիք են ար­տա­հայ­տում։


Որ­պես­զի կա­րո­ղա­նանք իշ­խա­նու­թյան վի­ճա­կը գնա­հա­տել, վեր­լու­ծու­թյու­նը պետք է ար­վի օ­բյեկ­տիվ հիմ­քե­րի վրա։ Ցան­կա­ցած իշ­խա­նու­թյան ամ­րու­թյան գրա­վա­կանն իր ռե­սուրս­ներն են, այն հե­նա­րան­նե­րը‚ ո­րոնց վրա կա­րող է հեն­վել, կա­ռու­ցել, զար­գաց­նել իշ­խա­նու­թյու­նը։
2,5 տա­րի ա­ռաջ, այս­պես կոչ­ված, թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան հետևան­քով ձևա­վոր­ված ՀՀ գոր­ծող կա­ռա­վա­րու­թյան ա­ռա­ջին ռե­սուր­սը հա­մար­վում է հան­րա­յին ա­ջակ­ցու­թյու­նը։ Շա­տե­րը ի­ներ­ցիա­յով կար­ծում են, որ այն հան­րա­յին ա­ջակ­ցու­թյու­նը, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ստա­ցավ 2018 թվա­կա­նի ապ­րիլ-մա­յիս ա­միս­նե­րին, և ո­րը հե­տա­գա­յում սոց­հար­ցում­նե­րի և ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րի տես­քով ար­ձա­նագր­վեց 70-80 տո­կո­սի շր­ջա­նակ­նե­րում, այ­սօր էլ ու­ժի մեջ է‚ ին­չը հիմք է տա­լիս գոր­ծող կա­ռա­վա­րու­թյանն ա­մուր զգա­լու ի­րեն։ 2,5 տա­րի ա­ռաջ էյ­ֆո­րիկ ու զգաց­մուն­քա­յին, նա­խորդ իշ­խա­նու­թյան նկատ­մամբ ա­տե­լու­թյան ֆո­նի վրա իս­կա­պես ձևա­վոր­վել էր հան­րա­յին մեծ ա­ջակ­ցու­թյուն Նի­կոլ Փա­շի­նյա­նին։ Վեր­ջի­նիս անձ­նա­կան ռե­սուր­սը եր­բեմն իս­կա­պես 80 և ա­վե­լի տո­կոս էր։ Սա­կայն 2018-ի ապ­րի­լից բա­վա­կա­նին ժա­մա­նակ է ան­ցել, և այս ըն­թաց­քում հան­րա­յին ա­ջակ­ցու­թյան ռե­սուր­սը էա­պես մաշ­վել է։ Մինչ­կո­րո­նա­վի­րու­սա­յին շր­ջա­նում ար­դեն իսկ զգաց­վում էր, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հույս ներ­շն­չող վար­չա­պե­տից աս­տի­ճա­նա­բար վե­րած­վում է հիաս­թա­փու­թյուն ա­ռա­ջաց­նող վար­չա­պե­տի, քա­նի որ որևէ խոս­տում չի կա­տար­վում, որևէ ծրագ­րա­յին դրույթ, ե­թե նու­նիսկ այդ­պի­սին կա, չի ի­րա­կա­նաց­վում, ա­մեն ինչ ըն­թա­նում է ի­ներ­ցիա­յով, սկս­վում է լճաց­ման գոր­ծըն­թա­ցը, և հե­ղա­փո­խա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը բա­վա­րար­վում է միայն իշ­խա­նու­թյան պարգևած ճոխ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով։ Եվ դա բե­րում է հան­րու­թյան լայն շեր­տե­րի խոր հիաս­թա­փու­թյան։ ՈՒ պա­տա­հա­կան չէր, որ դեռևս տա­րես­կզ­բին Նի­կոլ Փա­շի­նյա­նը խոս­տո­վա­նեց, որ Հա­յաս­տա­նում բա­վա­կա­նին մեծ հիաս­թափ­ված­նե­րի խավ կա, և երբ վեր­լու­ծում ես այդ խա­վե­րի կա­ռուց­ված­քը, ա­պա տես­նում ես, որ գրե­թե ամ­բողջ հա­սա­րա­կու­թյունն իս­կա­պես հիաս­թափ­ված է ի­րենց ընտ­րած ղե­կա­վա­րից ու նրա ձևա­վո­րած իշ­խա­նու­թյու­նից։


Կո­րո­նա­վի­րուսն ու այդ վա­րա­կի դեմ տա­պալ­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կա­տա­լի­զա­տո­րի դեր խա­ղա­ցին և է՛լ ա­վե­լի սրե­ցին երկ­րի ներ­սում առ­կա դժ­գո­հու­թյու­նը։ Իսկ որ ա­վե­լի վտան­գա­վոր է իշ­խա­նու­թյան հա­մար, կո­րո­նա­վի­րու­սին հետևեց ու մեծ թափ է հա­վա­քում սո­ցիալ-տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մը։ Ա­մե­նա­հե­տաքր­քիրն այն է, որ թե՛ կո­րո­նա­վի­րու­սը, թե՛ սո­ցիալ-տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մը ա­ռա­ջին հեր­թին լուրջ ու զգա­յուն հար­ված հասց­րին հենց այն զանգ­ված­նե­րին, ո­րոնք Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու նրա քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան հե­նա­րանն են, այ­սինքն՝ լյում­պե­նին, ո­րին իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կի թեթև ձեռ­քով և հայ­կա­կան քա­ղա­քա­կան ժար­գո­նով ան­վա­նա­կո­չե­ցին Պո­ղոս։ Կո­րո­նա­վի­րու­սից ու դրա­նից բխող հետևանք­նե­րից ա­ռա­ջին տու­ժո­ղը դար­ձան հենց այդ պո­ղոս­նե­րը։ Այդ պո­ղոս­նե­րի կող­քին կանգ­նած են նաև‚ քա­ղա­քա­կան ժար­գո­նով ա­սած‚ զոմ­բի­նե­րը, և ե­թե այս եր­կու հատ­վա­ծը հա­նում ենք, ա­պա փա­շի­նյա­նա­կան այս հե­նա­րա­նի մյուս հատ­վա­ծում կտես­նենք հիաս­թա­փու­թյան մեծ ա­լիք։ Հա­մա­րենք, որ ե­թե զոմ­բիա­կան հատ­վա­ծը ան­սա­սան է մնում, ա­պա չենք կա­րող չար­ձա­նագ­րել, որ այն մար­դիկ, ո­րոնք քիչ թե շատ բա­նա­կա­նու­թյուն ու մտա­ծե­լու կա­րո­ղու­թյուն ու­նեն, սկ­սել են հետ կանգ­նել վար­չա­պե­տին ա­ջակ­ցող­նե­րի շար­քե­րից։ Եվ ե­թե 2,5 տա­րի ա­ռաջ այդ շար­քե­րը թվա­յին ար­տա­հայ­տու­թյամբ մոտ 80 տո­կոս էին, ա­պա այ­սօր, ո­րոշ գնա­հա­տա­կան­նե­րով, չեն անց­նում 35-40 տո­կո­սը։ Ընդ ո­րում, այս թիվն է՛լ ա­վե­լի նվա­զե­լու մի­տում ու­նի. ե­թե հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րում, ան­կախ իշ­խա­նու­թյան քայ­լե­րից, հնա­րա­վո­րու­թյուն կա դրա­կան ար­դյունք­ներ ար­ձա­նագ­րե­լու, ա­պա սո­ցիալ-տն­տե­սա­կան ճգ­նա­ժամն ինք­ն ի­րեն չի անց­նե­լու։ Այս­տեղ պետք է լի­նի ար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րում հա­մա­պա­տաս­խան ծրագ­րե­րով, այդ ծրագ­րերն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար ու­նակ կադ­րեր, հա­կաճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րում։ Իսկ նման ռե­սուրս­ներ ու կա­րո­ղու­թյուն գոր­ծող կա­ռա­վա­րու­թյու­նը չու­նի։ Այ­սինքն՝ կա­րող ենք ար­ձա­նագ­րել, որ իշ­խա­նու­թյուն­նե­րի սո­ցիա­լա­կան հե­նա­րանն աս­տի­ճա­նա­բար ա­վե­լի ու ա­վե­լի է մաշ­վե­լու, ա­վե­լի ու ա­վե­լի է սր­վե­լու զանգ­ված­նե­րի և փա­շի­նյա­նա­կան կա­ռա­վա­րու­թյան միջև առ­կա հա­կա­սու­թյու­նը։


Ցան­կա­ցած իշ­խա­նու­թյան հե­նա­րան­նե­րից է նաև բիզ­նես խա­վը, որն իր բա­րե­կե­ցու­թյու­նը, իր ա­պա­գան կա­պում է գոր­ծող իշ­խա­նու­թյան հետ։ Այս խա­վը, ե­թե երկ­րում ի­րա­վի­ճա­կը բա­րե­լավ­վում է, նոր բիզ­նես­ներ է ձեռ­նար­կում, աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծում, ար­դյունք­ներ գե­նե­րաց­նում, տն­տե­սա­կան նպաս­տա­վոր մթ­նո­լորտ է ձևա­վո­րում և այլն։ Գոր­ծա­րար խա­վը, որ­պես կա­նոն, պետք է ա­ջակ­ցի գոր­ծող իշ­խա­նու­թյա­նը։ Մեզ մոտ, սա­կայն, օ­բյեկ­տիվ ու սու­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րից ել­նե­լով, տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան թե­զը լուրջ հա­յե­ցա­կար­գա­յին, ռազ­մա­վա­րա­կան ձևա­կեր­պում չս­տա­ցավ, գոր­ծա­րար կյան­քը չզար­գա­ցավ, իշ­խա­նու­թյան հա­մար չձևա­վոր­վե­ցին սո­ցիալ-տն­տե­սա­կան հե­նա­րան­ներ։ Միայն կո­ռուպ­ցիա­յի, մո­նո­պո­լիա­յի դեմ պայ­քա­րի մա­սին խո­սե­լը և ի­րա­կան կյան­քում ոչ մի քայլ չկա­տա­րե­լը գործն ա­ռաջ չեն տա­նում։ Ի դժ­բախ­տու­թյուն գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի՝ կո­րո­նա­վի­րուսն էլ ա­վե­լի վատ­թա­րաց­րեց ի­րա­վի­ճա­կը, էլ ա­վե­լի վատ պայ­ման­ներ ստեղ­ծեց բիզ­նե­սի հա­մար։ Կո­րո­նա­վի­րու­սա­յին շր­ջա­նը ցույց տվեց, որ գոր­ծող կա­ռա­վա­րու­թյունն ան­կա­րող է, ան­գոր­ծու­նակ։ Կա­ռա­վա­րու­թյան նա­խա­ձեռ­նած մոտ 30 ծրագ­րե­րը, ո­րոնց շր­ջա­նակ­նե­րում ներգ­րավ­ված է մոտ 300 մի­լիոն դո­լա­րի չափ գու­մար, փո­շիաց­վե­ցին՝ որևէ օ­գուտ չտա­լով տն­տե­սու­թյա­նը։ Ըստ էու­թյան, ՀՀ տն­տե­սու­թյու­նը բարձր տեմ­պե­րով գա­հա­վի­ժում է, ո­րի վկա­յու­թյունն են նաև վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյան հրա­պա­րա­կած տվյալ­նե­րը։ Ո­րոշ մաս­նա­գետ­նե­րի կար­ծի­քով, նույ­նիսկ այդ տվյալ­նե­րը վար­դա­գույն լույ­սի ներ­քո են ներ­կա­յաց­ված։


Սո­վո­րա­բար ցան­կա­ցած իշ­խա­նու­թյան հա­մար որ­պես հե­նա­րան ծա­ռա­յում են նաև ու­ժա­յին կա­ռույց­նե­րը։ ՀՀ գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը, պաշ­տո­նա­վար­ման ա­ռա­ջին իսկ օ­րից, բա­վա­կա­նին լուրջ խն­դիր­ներ ու­նե­ցավ ու­ժա­յին կա­ռույց­նե­րի հետ։ Փա­շի­նյա­նը փոր­ձում էր ի­րեն են­թար­կել ու­ժա­յին գե­րա­տես­չու­թյուն­նե­րը։ Շատ շուտ ու­ժա­յին կա­ռույց­նե­րում հաս­կա­ցան, որ ի դեմս Նի­կոլ Փա­շի­նյա­նի, ի­րենք չեն կա­րող ու­նե­նալ ա­դեկ­վատ ղե­կա­վար, ու պա­տա­հա­կան չէ, որ այդ կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րը, մաս­նա­վո­րա­պես Վա­նե­ցյանն ու Օ­սի­պյա­նը, հրա­ժար­վե­ցին Փա­շի­նյա­նի բո­լոր կապ­րիզ­նե­րը կա­տա­րե­լուց և դուրս ե­կան խա­ղից։ Սա­կայն այդ օ­ղակ­նե­րը ա­նար­դյու­նա­վետ են աշ­խա­տում ու նախ և ա­ռաջ այն պատ­ճա­ռով, որ ոս­տի­կա­նա­կան կամ ԱԱԾ հա­մա­կար­գում միայն ղե­կա­վա­րու­թյա­նը փո­խե­լով ո­չինչ ա­նել չես կա­րող։ Ե­թե հա­մա­կար­գը չի վս­տա­հում երկ­րի ղե­կա­վա­րին, ա­պա ա­ռանձ­նա­պես ոչ մի ձգ­տում չի լի­նի ի­րա­կա­նաց­նե­լու վերևից ե­կած հրա­ման­նե­րը, ա­ռա­վել ևս, որ դրանք շատ դեպ­քե­րում տա­րօ­րի­նակ են, օ­րեն­քից չեն բխում։ Ինչ վե­րա­բե­րում է բա­նա­կին, ա­պա Նի­կոլ Փա­շի­նյանն իր պաշ­տո­նա­վար­ման ա­ռա­ջին օ­րից կար­ծես թե պա­տե­րազմ էր հայ­տա­րա­րել գե­նե­րա­լի­տե­տին, ընդ ո­րում, դա վե­րա­բե­րում է ոչ միայն ՀՀ զին­ված ու­ժե­րին, այլև Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կին։ Ժա­մա­նակ առ ժա­մա­նակ թվում է, թե Փա­շի­նյա­նը փոր­ձում է լե­զու գտ­նել նրանց հետ՝ այդ թվում գե­նե­րա­լա­կան կո­չում­ներ շնոր­հե­լով, սա­կայն միևնույն է, բա­նա­կի կող­մից Փա­շի­նյա­նը որ­պես գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տար չի ըն­կալ­վում։ Այ­սօր մեծ վե­րա­պա­հու­մով կա­րե­լի է ա­սել, թե ՀՀ վար­չա­պետն ան­վե­րա­պա­հո­րեն կա­րող է վս­տա­հել բա­նա­կին։


Ցան­կա­ցած երկ­րի հա­մար, հատ­կա­պես հետ­խոր­հր­դա­յին, շատ կարևոր են ար­տա­քին քա­ղա­քա­կան գոր­ծոն­նե­րը։ Բե­լա­ռու­սում ըն­թա­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը ցույց են տա­լիս, թե Լու­կա­շեն­կո­յի իշ­խա­նու­թյան պահ­պան­ման հա­մար ինչ կարևոր է Ռու­սաս­տա­նի ու ան­ձամբ Վլա­դի­միր Պու­տի­նի ա­ջակ­ցու­թյու­նը։ Փա­շի­նյա­նի պա­րա­գա­յում շատ տա­րօ­րի­նակ ի­րա­վի­ճակ է. ըստ էու­թյան, նա հա­վա­սար հե­ռա­վո­րու­թյան վրա է բո­լոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կենտ­րոն­նե­րից ու հարևան եր­կր­նե­րից։ ՀՀ ան­կա­խու­թյու­նից հե­տո ա­մե­նա­ցածր մա­կար­դա­կի վրա են հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան և ան­ձամբ Պու­տի­նի հետ, ո­րը չի էլ թաքց­նում, որ որևէ ցան­կու­թյուն չու­նի հե­տա­գա­յում էլ Նի­կոլ Փա­շի­նյա­նին տես­նե­լու որ­պես իր գոր­ծըն­կեր։ Հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ա­մեն ինչ սահ­մա­նա­փակ­վում է Հա­յաս­տան պե­տու­թյա­նը՝ իր ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րո­ջը, զենք մա­տա­կա­րա­րե­լով ու անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լով։ ԱՄՆ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին խո­սելն ա­վե­լորդ է, քա­նի որ պար­զա­պես հա­րա­բե­րու­թյուն­ներ չկան։ Նի­կոլ Փա­շի­նյանն այդ­պես էլ իր կա­ռա­վար­ման 2,5 տար­վա ըն­թաց­քում չկա­րո­ղա­ցավ որևէ կա­ռու­ցո­ղա­կան հա­րա­բե­րու­թյուն ու­նե­նալ Թրամ­փի վար­չա­կազ­մի հետ։ Գաղտ­նիք չէ, որ սո­րո­սյան հե­նա­րան­ներ ու­նե­ցող ՀՀ իշ­խա­նու­թյու­նը ե­րա­զում է, որ նո­յեմ­բե­րին ԱՄՆ-ում կա­յա­նա­լիք ընտ­րու­թյուն­նե­րում հաղ­թա­նա­կի գլո­բա­լիս­տա­կան թևը, և Փա­շի­նյա­նին գու­ցե հա­ջող­վի ինչ-որ կա­պեր ստեղ­ծել ԱՄՆ-ի հետ։ Եվ­րա­միու­թյան հետ կա­պե­րը ա­մե­նա­ցածր մա­կար­դա­կի վրա են։ Այս­տեղ էլ ա­մեն ինչ շատ ձևա­կան է և սահ­մա­նա­փակ­վում է փոքր ծա­վա­լով ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն­նե­րով։ Ի­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը դար­ձյալ պատ­մա­կան ա­մե­նա­ցածր մա­կար­դա­կի վրա են։ Դրա վկա­յու­թյունն է այն, որ Ի­րանն Ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թան սկզ­բից ի վեր ա­ռա­ջին ան­գամ ադր­բե­ջա­նա­մետ հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­նում՝ հրա­ժար­վե­լով իր պա­րի­տե­տա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նից։ Սա պայ­մա­նա­վոր­ված է Հա­յաս­տա­նի երկ­չոտ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյամբ և Իս­րա­յե­լի նկատ­մամբ ռևե­րանս­նե­րով։ Ա­նար­դյու­նա­վետ են կա­պե­րը Վրաս­տա­նի, Չի­նաս­տա­նի հետ։ Այս­պի­սով՝ չկա որևէ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կենտ­րոն, ո­րը շա­հագր­գիռ է, որ­պես­զի Նի­կոլ Փա­շի­նյա­նը մնա ՀՀ կա­ռա­վար­ման ղե­կին։
Եվս մեկ հե­նա­րա­նի մա­սին‚ ո­րը պայ­մա­նա­կա­նո­րեն կա­րե­լի է Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու իր իշ­խա­նու­թյան ակ­տի­վում հա­մա­րել։ Ըստ էու­թյան‚ շատ պայ­մա­նա­կա­նո­րեն կա­րե­լի է այն քա­ղա­քա­կան կոնգ­լո­մե­րա­տը‚ որն այժմ իշ­խա­նու­թյան ղե­կին է‚ ան­վա­նել միաս­նա­կան քա­ղա­քա­կան թիմ։ Ան­գամ «Քաղ­պայ­մա­նա­գի­րը» չի կա­րո­ղա­նում վե­րած­վել‚ ինչ­պես Նի­կոլ Փա­շի­նյանն էր սի­րում ա­սել‚ լիա­կա­տար ինս­տի­տու­ցիո­նալ կա­ռույ­ցի՝ թե՛ մար­զա­յին կա­ռույց­նե­րի առ­կա­յու­թյան‚ թե՛ ո­րա­կյալ կադ­րե­րի ա­ռու­մով և թե՛ գա­ղա­փա­րա­կից­նե­րի տե­սան­կյու­նից։ Միակ խն­դի­րը‚ որ թերևս կու­սակ­ցու­թյու­նը կա­րո­ղա­նում է լու­ծել‚ քա­ղա­քա­կան ու­ժի հա­մար այս կամ այն մե­թո­դով ֆի­նանս­ներ հայ­թայ­թելն է։ Թե ինչ մե­թոդ­ներ են դրանք‚ միշտ խո­սակ­ցու­թյուն­նե­րի ա­ռիթ է հան­դի­սա­նում։ Ա­վե­լի լայն ի­մաս­տով մեծ քա­ղա­քա­կան թի­մում հս­կա­յա­կան տա­րա­ձայ­նու­թյուն­ներ կան սո­րո­սա­կան կո­չե­ցյալ­նե­րի և, այս­պես կոչ­ված քա­ղա­քա­կան հատ­վա­ծի միջև։ Եվ վեր­ջա­պես‚ լր­ջա­գույն մի­ջանձ­նա­յին խն­դիր­ներ են պար­բե­րա­բար ի հայտ գա­լիս‚ ո­րոնք եր­բեմն նույ­նիսկ հան­գեց­նում են պատ­գա­մա­վոր­նե­րի՝ ման­դա­տից հրա­ժար­վե­լու և նման այլ ցու­ցադ­րա­կան ակ­ցիա­նե­րի։


Հարց է՝ այս­քա­նից հե­տո ինչ­պե՞ս է հա­ջող­վում Փա­շի­նյա­նին մնալ իշ­խա­նու­թյան։ Հա­յաս­տա­նում, ինչ խոսք, իշ­խա­նու­թյու­նը բա­վա­կա­նին թույլ վի­ճա­կում է, սա­կայն միա­ժա­մա­նակ դեռևս չի ձևա­վոր­վել այն ար­մա­տա­կան ընդ­դի­մու­թյու­նը, ո­րը կա­րող է հա­սա­րա­կու­թյան կող­մից որ­պես այ­լընտ­րանք ըն­կալ­վել գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Սա ի­հար­կե, ժա­մա­նա­կի հարց է։ Այն գոր­ծըն­թաց­նե­րը, որ կա­տար­վում են ընդ­դի­մա­դիր դաշ­տում, հույս են ներ­շն­չում, որ թույլ իշ­խա­նու­թյուն-թույլ ընդ­դի­մու­թյուն ի­րա­վի­ճա­կը չի կա­րող եր­կար ձգ­վել, այս հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը ժա­մա­նա­կա­վոր է։ Ե­թե իշ­խա­նու­թյան պա­րա­գա­յում հե­ռան­կար­ներ չեն երևում, և իշ­խա­նու­թյան դիր­քե­րի ամ­րապ­նդ­ման հնա­րա­վո­րու­թյուն ուղ­ղա­կի չկա, ա­պա ընդ­դի­մու­թյան մոտ այդ հնա­րա­վո­րու­թյուն­ներն առ­կա են։ Իսկ թե ինչ­պես ընդ­դի­մու­թյու­նը կօգ­տա­գոր­ծի այդ հնա­րա­վո­րու­թյու­նը, ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին կտես­նենք։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 3310

Մեկնաբանություններ