Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հոկ­տեմ­բե­րին սպա­սե­լիս

Հոկ­տեմ­բե­րին սպա­սե­լիս
11.09.2020 | 02:19

Սեպ­տեմ­բե­րի 3-8-ին կա­յա­ցան ֆուտ­բո­լի Ազ­գե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյան ա­ռա­ջին եր­կու տու­րե­րը։ Մինչ դրանց անդ­րա­դառ­նա­լը, մի եր­կու խոսք հա­վա­քա­կան­նե­րի մա­սին՝ ըստ ու­նե­ցած լի­գա­յա­կան, ա­պա և խմ­բա­յին բա­ժա­նում­նե­րի, որ­պես­զի նախ թար­մաց­նենք ֆուտ­բո­լա­յին այս խա­ղար­կու­թյան մա­սին ու­նե­ցած մեր ի­մա­ցու­թյու­նը և ա­պա, ակն­կա­լիք­նե­րի ա­ռու­մով, ըն­թեր­ցո­ղին չգ­ցենք հնա­րա­վոր չա­փա­զանց­ված պատ­կե­րա­ցում­նե­րի գիր­կը։

Լի­գա­նե­րը 4-ն են՝ A, B, C, D: Ա­ռա­ջին ե­րե­քը մեկ ընդ­հա­նուր թվով միա­վո­րում է 48, յու­րա­քան­չյուր լի­գա­յի կտր­ված­քով՝ 16, մեկ խմ­բի հաշ­վար­կով՝ 4 հա­վա­քա­կան։ A լի­գան կազ­մած­ներն ա­ռա­վել ու­ժեղ­ներն են։ B-ում ե­ղած­ներն ու­ժեղ են C-ում ընդգրկված­նե­րից, սա­կայն զի­ջում են A-ն ներ­կա­յաց­նող­նե­րին։ Բնա­կա­նա­բար ա­մե­նա­թույ­լը D լի­գան կազ­մած­ներն են, խմ­բա­յին բա­ժան­ման մեջ էլ ընդ­հա­նուր կա­նո­նից շե­ղում­ներ ու­նեն. ա­ռա­ջին խմ­բում 4 ընտ­րա­նի է, երկ­րոր­դում՝ ե­րեք։
Քա­նի որ Հա­յաս­տա­նի ընտ­րա­նին ներ­կա­յաց­նում է C լի­գան, հենց այս­տե­ղից էլ սկ­սենք՝ ա­ռաջ­նորդ­վե­լով այն պարզ տրա­մա­բա­նու­թյամբ, որ սե­փա­կան շա­պի­կը սե­փա­կան մաշ­կին ա­վե­լի մոտ է։


Հյու­սի­սա­յին Մա­կե­դո­նիա­յից ա­ռա­ջին տու­րում կրած պար­տու­թյու­նը մեր տղա­նե­րը հա­կակշ­ռե­ցին Էս­տո­նիա­յի ընտ­րա­նու հետ տնա­յին խա­ղում տա­րած հաղ­թա­նա­կով (գո­լե­րի հե­ղի­նակ են դար­ձել Ա­լեք­սանդր Կա­րա­պե­տյանն ու Վբեյ­մար Ան­գու­լոն (վեր­ջինս հա­վա­քա­կա­նի կազ­մում խփել է իր ա­ռա­ջին գո­լը)։ Սա, բնա­կա­նա­բար, լավ է ու լավ է մի շարք ա­ռում­նե­րով՝
ա. վի­ճա­կագ­րա­կան,
բ. բա­րո­յա­կան,
գ. խմ­բա­յին։
Չտանք ա­մեն մե­կի ա­ռան­ձին մեկ­նա­բա­նու­թյու­նը, ո­րով­հետև ե­ղածն ինչ-որ ար­տա­ռոց բան չէ, որ դնենք ու մեզ կո­տո­րենք։ Պար­զա­պես ու­րա­խա­նանք, որ հաղ­թել ենք՝ ա­պա­ցու­ցե­լով, որ ե­թե մեզ կա­րո­ղա­նում են եր­կու գոլ խփել (հի­շենք հյու­սիս­մա­կե­դո­նա­ցի­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ գրանց­ված 2։1 հա­շի­վը), մե՛նք էլ նման բան ա­նե­լու ու­նակ ուժ ենք։
Ընդ ո­րում՝ ձեռ­քի հետ մեր դար­պա­սը կու­սա­կան ա­նա­ղար­տու­թյան մեջ պա­հե­լով։
Բնա­կա­նա­բար, շնոր­հա­վո­րենք բո­լո­րիս, այդ թվում և մեր տղա­նե­րին, հա­վա­քա­կա­նի գլ­խա­վոր մար­զիչ Խոա­կին Կա­պա­րո­սին՝ մաղ­թե­լով այդ ո­գով էլ շա­րու­նա­կել։


Խա­ղար­կու­թյան հա­ջորդ եր­կու տու­րը հոկ­տեմ­բե­րին է լի­նե­լու։ Վրա­ցի­նե­րին ըն­դու­նե­լու ենք, Երևա­նում, ա­պա մեկ­նե­լու ենք Էս­տո­նիա։
Ե­թե ու­զում եք ճիշ­տը ի­մա­նալ, ա­ռանձ­նա­պես կարևո­րու­թյուն չեմ էլ ու­զում տալ ե­րեք միա­վո­րով խմ­բում մեր եր­րոր­դը լի­նե­լուն, ինչ­պես որ չեմ ու­զում ա­ռանձ­նա­կի կարևո­րու­թյուն տալ մե­զա­նից վեր գտն­վող Հյու­սի­սա­յին Մա­կե­դո­նիա­յի ու Վրաս­տա­նի ընտ­րա­նի­նե­րի ու­նե­ցած չորս միա­վո­րին։ Ի­հար­կե զիլ կլի­նի, որ Լի­գա­յի այս խա­ղար­կու­թյան ար­դյուն­քում կա­րո­ղա­նանք C լի­գա­յից փոքր-ինչ վերև նա­յել, բայց, ինչ­պես ա­սում են, սպա­սենք զար­գա­ցում­նե­րին։
Հի­մա հար­կավ կլի­նեն ըն­թեր­ցող­ներ, որ կա­սեն` բա Հեն­րիխ Մխի­թա­րյա­նի ա­ռու­մով հե՞չ ա­սե­լիք չկա։


Կա, ին­չու չկա։
Աստ­ված որ տա, ու մեր տղա­յի մոտ ա­մեն ինչ լավ լի­նի, ի­հար­կե կգա, հա­վա­քա­կան­նե­րի խա­ղե­րին կմաս­նակ­ցի ու իր ա­վան­դա­կան լու­ման կներդ­նի հաղ­թա­նակ­ներ ու­նե­նա­լու գոր­ծում։ Միայն թե կյան­քի մո­լո­րյալ­նե­րին ո՞նց կա­րո­ղա­նանք հաս­կաց­նե՛լ, ու­ղեղ­նե­րը մտց­նե՛լ, որ ինչ-ինչ բա­նե­րի մտա­վար­ժանք­ներ չա­նեն ու ի­րենց ծան­ծաղ գի­տե­լիք­նե­րով, պատ­կե­րա­ցում­նե­րով դա­սեր չտան մե­կին, ով դրա կա­րի­քը բնավ չու­նի, հայ­րե­նա­սի­րու­թյու­նից չբար­բա­ջեն մե­կի մոտ, ով իր ապ­րած կյան­քով, գոր­ծով ոտ­քից գլուխ հայ­րե­նա­սի­րու­թյուն ու նվի­րում է։
Ես գու­ցե թե այս մա­սին չխո­սեի, մեր նա­խորդ հրա­պա­րա­կում­նե­րը նկա­տի ու­նե­նա­լով էլ թե­ման հա­մա­րեի փակ­ված, սա­կայն, ա­րի ու տես մեր ազ­գի «ման­կա­վարժ­նե­րը» շատ են, չե՛ն կա­րող ապ­րել ա­ռանց խոր­հուրդ տա­լու, մինչ­դեռ ե­թե ի­րենք հայ­տն­ված լի­նեին նման վի­ճա­կում, տրակ­տո­րով ան­ցած կլի­նեին ա­մեն ին­չի ու ա­մեն մե­կի վրա­յով։ Բա­վա­րար­վենք այս­քա­նով ու թե­ման ա­վար­տենք A լի­գան կազ­մած­նե­րից փոքր-ինչ խո­սե­լով։
Ա­ռա­ջին խմ­բում լի­դե­րու­թյու­նը չորս միա­վո­րով ստան­ձել է Ի­տա­լիա­յի ընտ­րա­նին՝ նվա­զա­գույն հաշ­վով պար­տու­թյան մատ­նե­լով Նի­դեր­լանդ­նե­րի հա­վա­քա­կա­նին։ Բոս­նիա և Հեր­ցե­գո­վի­նա­յի նկատ­մամբ տո­նած հաղ­թա­նա­կը՝ 2։1, ա­ռա­ջին միա­վոր­նե­րը բե­րեց Լե­հաս­տա­նի ընտ­րա­նուն, ո­րը ե­րեք միա­վո­րով նա­խոր­դում է հո­լան­դա­ցի­նե­րին։


Երկ­րորդ խմ­բում պար­զա­պես փայ­լում է Բել­գիա­յի ընտ­րա­նին։ Հեր­թա­կան ե­րեք միա­վո­րը իս­լան­դա­ցի­նե­րի հետ խա­ղում էր՝ 5։1։ Այս­տեղ երկ­րոր­դը չորս միա­վոր ու­նե­ցող անգ­լիա­ցի­ներն են (գո­լա­զուրկ հան­դի­պում են ու­նե­ցել դա­նիա­ցի­նե­րի հետ), ու ակն­հայ­տից ակն­հայտ է, որ բրի­տա­նա­ցի­նե­րը բել­գիա­ցի­նե­րի հետ այս խմ­բի երկ­րորդ հար­վա­ծա­յին ուժն են։
Եր­րորդ խմ­բում փայ­լում են պոր­տու­գա­լա­ցի­ներն ու ֆրան­սիա­ցի­նե­րը։ Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուի եր­կու գո­լը նրա հայ­րե­նա­կից­նե­րի հա­մար պահ­պա­նել է ա­ղյու­սա­կի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը։ Ա­սենք, որ դրանք ե­ղել են հա­վա­քա­կա­նի կազ­մում տա­ղան­դա­վոր այս ֆուտ­բո­լիս­տի 100 ու 101-րդ գո­լե­րը։ Այս ցու­ցա­նիշն ա­մե­նա­բարձրն է եվ­րո­պա­ցի ֆուտ­բո­լիստ­նե­րի մոտ։ Ինչ վե­րա­բե­րում է Ի­րա­նի հա­վա­քա­կա­նի եր­բեմ­նի հար­ձակ­վող Ա­լի Դա­յեիի հա­մաշ­խար­հա­յին ռե­կոր­դը՝ 109 գոլ, ան­ցյա­լի գիրկն ու­ղար­կե­լուն, Ռո­նալ­դուին մնա­ցել է հե­ղի­նա­կել դար­պա­սի ևս ի­նը գրա­վում։
Ֆրան­սիա­ցի­նե­րը, ե­թե նկա­տի ու­նե­նանք աշ­խար­հի վեր­ջին ա­ռաջ­նու­թյու­նում խոր­վաթ­նե­րի հետ ու­նե­ցած եզ­րա­փա­կի­չը, կր­կին «ան­ցան» մր­ցակ­ցի վրա­յով՝ հաս­նե­լով կա­մա­յին հաղ­թա­նա­կի՝ 4։2։ Իսկ ընդ­հան­րա­պես զգա­ցո­ղու­թյուն է, որ Ֆրան­սիա­յի ընտ­րա­նին, երբ կա­մե­նա, առն­վազն նույն­չափ կա­վե­լաց­նի իր «շար­ժի­չի» պտտ­ման ա­րա­գու­թյու­նը։


Չոր­րորդ խումբն ա­ռայժմ ա­մե­նաինտ­րի­գա­յինն է։ Երկ­րորդ խաղն ա­նընդ­մեջ Գեր­մա­նիա­յի ընտ­րա­նին չի կա­րո­ղա­նում պահ­պա­նել հան­դիպ­ման հաղ­թա­կան հա­շի­վը։ Այս ան­գամ Լյո­վի սա­նե­րին նե­ղո­ղը Շվեյ­ցա­րիա­յի ընտ­րա­նին էր։ Սա­կայն ե­կեք ա­ռանձ­նա­պես խիստ չլի­նենք գեր­մա­նա­ցի­նե­րի առն­չու­թյամբ։ Մաս­նա­վո­րա­պես այս վեր­ջին խա­ղում թի­մի գլ­խա­վոր մար­զի­չը ո­րո­շել էր հան­գիստ տալ «Բա­վա­րիան» ներ­կա­յաց­նող տղա­նե­րին, իսկ վեր­ջինս այն ա­կումբն է, ո­րը մր­ցաշր­ջա­նում ինչ հնա­րա­վոր տիտ­ղոս կար, ի­րե­նով ա­րեց։
Խմ­բում ա­ղյու­սա­կը չորս միա­վո­րով գլ­խա­վո­րում է Իս­պա­նիա­յի ընտ­րա­նին։ Գեր­մա­նա­ցի­նե­րի հետ ու­նե­ցած ոչ-ո­քիից հե­տո՝ 1։1, այն չորս ան­պա­տաս­խան գն­դակ ու­ղար­կեց ե­րեք միա­վոր ու­նե­ցող ուկ­րաի­նա­ցի­նե­րի դար­պա­սը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7463

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ