Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Աստ­ծո ա­ռաջ բո­լո­րը հա­վա­սար են

Աստ­ծո ա­ռաջ բո­լո­րը հա­վա­սար են
18.09.2020 | 01:39

Ֆրան­սիա­յի ա­ռաջ­նու­թյան եր­րորդ տու­րի «Պա­րի Սեն Ժեր­մեն»-«Մար­սել» դի­մա­կա­յու­թյու­նը մեր նա­խորդ նյու­թում ներ­կա­յաց­րել ենք, սա­կայն, քա­նի որ հետ­խա­ղյա զար­գա­ցում­նե­րը ոչ պա­կաս հե­տաք­րք­րա­կան ըն­թացք են ստա­ցել, ար­ժե դրանց ևս անդ­րա­դառ­նալ, մա­նա­վանդ որ խոսքն առ­նչ­վում է այն­պի­սի նուրբ թե­մա­յի, որ­պի­սին ռա­սիզմն է, ո­րի դեմ ֆուտ­բո­լում բա­վա­կա­նին հետևո­ղա­կան պայ­քար է մղ­վում միան­գա­մայն հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով, և ո­րը գնա­լով «սևա­նում» է։ Այ, տե­սա՞ք, ռա­սիզ­մին տուրք տա­լու մի ձև էլ գոր­ծա­ծածս «սևա­նալ» բառն էր հի­շյալ են­թա­տեքս­տում, ին­չը հու­շում է, որ հնա­րա­վո­րինս զգույշ պի­տի լի­նել ար­տա­հայ­տու­թյուն­նե­րում։

Մար­սել­ցի­նե­րի նվա­զա­գույն հաշ­վով շա­հած դի­մա­կա­յու­թյու­նը խա­ղա­վար­տին վե­րած­վել է կր­քե­րի բուռն հրա­վա­ռու­թյան։ «Մայ­րա­քա­ղա­քա­յին­նե­րից» հե­ռաց­վել են նախ Կյուր­զա­վան ու Պա­րե­դե­սը, ա­պա, VAR հա­մա­կար­գի ծա­ռա­յու­թյուն­նե­րից օգտ­վե­լուց հե­տո (տե­սա­պատ­կե­րը հս­տակ վկա­յում է, թե ինչ­պես Նեյ­մա­րը հար­վա­ծում է «Մար­սե­լի» պաշտ­պան Գոն­սա­լե­սի գլ­խին) հան­դիպ­ման մր­ցա­վա­րը նույն բանն ա­րել է և բրա­զի­լա­ցու հետ, որն ար­դեն իսկ դե­ղին քարտ ու­ներ (եր­կու կար­միր քարտ էլ ստա­ցել են հյու­րե­րը)։

Նկա­տենք, որ մինչ այդ պահն էլ է Նեյ­մար-Գոն­սա­լես զույ­գը դաշ­տում ի­րար բշբշ­տել։ Ըստ Նեյ­մա­րի, ի­րեն ռա­սա­յա­կան հո­ղի վրա վի­րա­վո­րել են, ին­չի մա­սին տե­ղե­կաց­րել է մր­ցա­վա­րին, սա­կայն վեր­ջի­նիս կող­մից պաշտ­պա­նու­թյուն չի գտել։ Ար­ժա­նա­նա­լով նման վե­րա­բեր­մուն­քի՝ բրա­զի­լա­ցին իր ցա­սու­մը բարձ­րա­ձայ­նել է տե­սախ­ցի­կի ա­ռաջ. «Ես հար­վա­ծել եմ նրան, ո­րով­հետև նա ռա­սիստ է»։

Ար­դեն հան­դեր­ձա­րա­նում Նեյ­մա­րը եր­կու ցաս­կոտ գրա­ռում է ա­րել. «Միակ բա­նը, ո­րի հա­մար ափ­սո­սում եմ, այն է, որ ես այդ տխ­մա­րի դեմ­քի՛ն չեմ հար­վա­ծել, և VAR-ը հեշ­տու­թյամբ տե­սավ իմ ագ­րե­սիան… Իսկ ես հի­մա ու­զում եմ կադ­րեր տես­նել ինձ կեղ­տոտ կա­պիկ ան­վա­նած ռա­սիս­տի հետ։ Ես ու­զում եմ դրանք տես­նել։ Ի՞նչ է կա­տար­վում»։

Ին­քը՝ Գոն­սա­լեսն էլ է նա­խա­պատ­վու­թյու­նը տվել թվի­թե­րյան հա­ղոր­դակ­ցու­թյա­նը՝ կից ներ­կա­յաց­նե­լով սևա­մորթ թի­մա­կից­նե­րի հետ լու­սան­կար. «Այս­տեղ ռա­սիզ­մին տեղ չկա։ Ես մա­քուր կա­րիե­րա ու­նեմ։ Ես օ­րե­րով ե­ղել եմ թի­մի իմ գոր­ծըն­կեր­նե­րի ու ըն­կեր­նե­րի հետ։ Եր­բեմն պետք է սո­վո­րել պարտ­վել ու պար­տու­թյու­նը խա­ղա­դաշ­տում ըն­դու­նել։ Ան­հա­վա­նա­կան ե­րեք միա­վոր էր։ Ա­ռաջ, «Մար­սել», շնոր­հա­կա­լու­թյուն, ըն­տա­նիք»։

Սա­կայն թվի­թե­րյան այս գրա­ռումն ա­վե­լի է կա­տա­ղեց­րել Նեյ­մա­րին։ Ի պա­տաս­խան՝ ա­հա թե ինչ է նա գրել Գոն­սա­լե­սին. «Դու տղա­մարդ չես, ե­թե չես ըն­դու­նում քո սխալ­նե­րը։ Պար­տու­թյուն­նե­րը սպոր­տի մաս են, իսկ վի­րա­վո­րելն ու ռա­սիզ­մը՝ ոչ։ Ես չեմ հար­գում քեզ։ Քեզ չի բա­վա­կա­նաց­նում տղա­մարդ­կու­թյու­նը։ Վար­վիր այն­պես, ինչ­պես ա­սում ես, ախ­պե­րիկ… Տղա­մարդ ե­ղիր, мудак։ Ռա­սիստ»։

ՈՒ­սում­նա­սի­րե­լու հա­մար բո­լոր տե­սա­նյու­թե­րը փո­խանց­վել են Լի­գա 1-ի հս­կիչ մար­մին­ներ. գործն այն­տեղ կնա­յեն, իսկ ա­ռայժմ Նեյ­մա­րը շա­րու­նա­կում է պա­տե­րազ­մը։ Ինս­տագ­րա­մում նա հս­կա­յա­կան բա­ցատ­րու­թյուն է թո­ղել «Մար­սե­լի» հետ խա­ղում իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին. «…Ինձ պատ­ժե­ցին կար­միր քար­տով, ո­րով­հետև ու­զում էի հար­վա­ծել նրան, ով վի­րա­վո­րել էր ինձ։ Ես ո­րո­շե­ցի, որ ո­չինչ չա­րած՝ ես չեմ կա­րող պար­զա­պես հե­ռա­նալ, ո­րով­հետև հաս­կա­նում էի, որ պա­տաս­խա­նա­տու դեմ­քե­րը ո­չինչ չեն ձեռ­նար­կի։ Խա­ղի ժա­մա­նակ ես ու­զում էի պա­տաս­խա­նել սո­վո­րա­կա­նի պես՝ խա­ղա­լով ֆուտ­բոլ։ Ստաց­վեց այն­պես, որ դրա­նում ես չհա­ջո­ղե­ցի ու պայ­թե­ցի…

Մեր սպոր­տում ագ­րե­սիան, վի­րա­վո­րանք­նե­րը, հայ­հո­յե­լը խա­ղի մաս են, կոնֆ­լիկ­տի մաս։ Չի կա­րե­լի քն­քուշ լի­նել։ Մա­սամբ ես հաս­կա­նում եմ այդ տղա­յին, այդ ա­մե­նը խա­ղի մաս է։ Սա­կայն ռա­սիզմն ու ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյունն ան­թույ­լատ­րե­լի են։

Ես սևա­մորթ եմ, սևա­մոր­թի որ­դի, սևա­մոր­թի թոռ ու ծոռ։ Ես հպար­տա­նում եմ դրա­նով ու չեմ տես­նում, որ տար­բեր­վում եմ մյուս­նե­րից։ Ե­րեկ ես ու­զում էի, որ պա­տաս­խա­նա­տու դեմ­քե­րը (մր­ցա­վար­ներ, օգ­նա­կան­ներ) բռ­նեին ան­կողմ­նա­կալ դիրք ու հաս­կա­նա­յին, որ նա­խա­պա­շար­մունք­նե­րը տեղ չու­նեն սպոր­տում։ Ապ­րե­լով ու տես­նե­լով ողջ ե­ղա­ծը՝ ես վշ­տա­ցած եմ ա­տե­լու­թյան պատ­ճա­ռով, ո­րը մենք կա­րող ենք ու­նե­նալ պա­հի բոր­բոք­վա­ծու­թյան մեջ։ Պե՞տք էր, որ ես զուսպ լի­նեի։ Այ­սօր, ա­վե­լի սա­ռը գլ­խով, ես ա­սում եմ՝ ա­յո, սա­կայն այն պա­հին ես ու իմ խա­ղըն­կեր­ներն օգ­նու­թյան հա­մար դի­մե­ցինք մր­ցա­վա­րին ու չս­տա­ցանք այն։ Ա­հա թե բանն ինչ է։

Մենք զբաղ­ված ենք զվար­ճան­քի ին­դուստ­րիա­յում, պի­տի կշ­ռա­դա­տենք մեր ա­րարք­նե­րը։ Գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հան­գեց­րին նման ռեակ­ցիա­յի, ու ա­հա թե ին­չով ա­մեն ինչ ա­վարտ­վեց։ Ես ըն­դու­նում եմ իմ պա­տի­ժը, քա­նի որ պար­տա­վոր էի հետևել մա­քուր ֆուտ­բո­լին։ Մյուս կող­մից, ես հույս ու­նեմ, որ մե­ղա­վո­րը նույն­պես կպատժ­վի։ Ռա­սիզ­մը գո­յու­թյուն ու­նի։ Այն գո­յու­թյուն ու­նի, սա­կայն մենք պետք է այն կանգ­նեց­նենք։ Բա­վա­կան է, հե­րիք է։

Այդ տղան հի­մար պա­հեց ի­րեն։ Ես էլ ինձ այդ­պես պա­հե­ցի՝ թույլ տա­լով ինձ ներ­քա­շել այդ բա­նի մեջ, բայց սրա հետ մեկ­տեղ ես գլուխս բարձր եմ պա­հում։ Սա­կայն բո­լո­րիս հարկ է մտա­ծել այն մա­սին, որ բո­լոր սևա­մորթ ու ու սպի­տա­կա­մորթ մար­դիկ չեն հա­վա­սար պայ­ման­նե­րում գտն­վում։

Բա­խում­նե­րի պատ­ճա­ռով կո­րուստ­նե­րը կա­րող են կա­տաստ­րո­ֆիկ լի­նել՝ սև ես, թե սպի­տակ։ Ես չեմ ու­զում դա ա­նել, ու մենք չպի­տի փո­խենք թե­ման։ Մաշ­կի գույ­նը չեն ընտ­րում։ Աստ­ծո ա­ռաջ բո­լո­րը հա­վա­սար են։ Այս­պի­սով, ե­րեկ ես կո­րա խա­ղում, ու ինձ չբա­վա­կա­նաց­րեց ի­մաս­տու­թյու­նը… Հաս­կա­նում եմ, որ ե­թե ար­հա­մար­հես ռա­սիզ­մի դրսևո­րու­մը կամ լի­նես ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի կենտ­րո­նում, դա գոր­ծին չի օգ­նի։ Սա­կայն մենք պետք է ա­ռաջ մղենք հա­կա­ռա­սիս­տա­կան շար­ժու­մը, որ­պես­զի նրանք, ով­քեր քիչ հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն, լի­նեն պաշտ­պան­ված։ Մենք նո­րից կհան­դի­պենք խա­ղա­դաշ­տում ու ա­մեն ինչ այն­տեղ կո­րո­շենք, ինչ­պես ես վարժ­ված եմ ա­նե­լու։ Գնա խա­ղա­ղու­թյամբ, գնա խա­ղա­ղու­թյամբ։ Դու գի­տես՝ ես ինչ ա­սա­ցի։ Ես գի­տեմ ինչ եմ ա­րել։ Թող այս աշ­խար­հում սերն ա­վե­լի շատ լի­նի»։

Հ. Գ. Քա­նի դեռ հե­տաքն­նու­թյունն ա­վարտ­ված չէ, Նեյ­մա­րին սանկ­ցիա­ներ են սպա­սում։ Հա­մա­ձայն Լի­գա 1-ի կա­նո­նա­կար­գա­յին սահ­ման­ման, բրա­զի­լա­ցուն սպա­սում է ո­րա­կազր­կում 4-7 խա­ղով։ Այն­պես որ, ՊՍԺ-ն փո­սից դուրս գա­լու ել­քեր պի­տի փնտ­րի ա­ռանց գլ­խա­վոր աստ­ղի։ Վեր­ջում, թե­կուզ այս­քան բա­նից հե­տո ցան­կա­լի չէ հի­շելն ու հի­շեց­նե­լը, բո­լոր դեպ­քե­րում ա­սենք՝ «Պա­րի Սեն Ժեր­մենն» ու «Մար­սելն» այդ օ­րը խա­ղա­դաշ­տը վե­րա­ծե­ցին ռին­գի՝ 12 դե­ղին ու 5 կար­միր քարտ, կռիվ, հրմշ­տոց, ծեծ­կռ­տուք։ Թի­մերն ան­գամ հա­ջո­ղեց­րին կոպ­տու­թյան նոր ռե­կորդ սահ­մա­նել։ Ա­հա ան­հա­վա­սա­րակ­շիռ պահ­ված­քի հետևան­քը։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 7717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ