«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

5000 զոհ՝ հող հանձնելու համար

5000 զոհ՝ հող հանձնելու համար
02.12.2020 | 16:10

Ամեն օր ավելի ես համոզվում, թե ինչ վտանգավոր մարդկանց ձեռքում է Հայաստանի ճակատագիրը։ Մարդիկ, որոնք ոչ սրբություն ունեն, ոչ արժեքներ, ոչ բարոյականություն, արժանապատվություն, իսկ քաղաքականությունից էլ բացարձակ բոբիկ են։ Իշխանությունը մեկ մարդու նման հայտարարում է, որ «դավաճանի» պիտակն ավելի վաղ ձեռք չբերելու համար պատերազմը մինչև վերջ են տարել՝ հետևանքների մասին հստակ գիտակցելով։

Այսինքն՝ այս իշխանությանը պետք էր դավաճանության համար «արդարցում» , դրա համար պահանջվեց 5000 զոհ, կրկնակի շատ հաշմանդամ դարձած, վիրավոր զինվորներ, հարյուրավոր գերիներ ու անհետ կորածներ։ Ի հեճուկս սրա, նրանք չեն խորշում բոլորին մեղավոր կարգել և անգամ կասկածի տակ դնել իրենց իսկ իշխանության կադրերի հայտարարությունները, որոնք առավել իրազեկ են իրավիճակին։ Օրինակ, երեկվա ոստիկանության աշխատակից, այսօր իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը կասկածի տակ է դնում ԳՇ պետի այն հայտարարությունը, թե պատերազմից 4 օր հետո վարչապետին առաջարկել է կանգնեցնել ռազմական գործողությունները։ «Ես չգիտեմ՝ ԳՇ պետը նման բան ասե՞լ է, թե՞ չէ, ես նաև կասկածում եմ դրան․․․Դուք պատկերացնու՞մ եք՝ այդքան ռեսուրս ունենալով՝ հանձնվեինք, և այս նույն հողերը տայինք, ինչ կստացվեր: Մինչև վերջ կռվել ենք, դուք հիմա մեղադրում եք դավաճանության մեջ, բա որ չկռվեինք, հիմա ինչ կանեիք»։ Քաղաքական, տրամաբանական այսքան սնանկ ինչպես կարող է լինել իշխող ուժը։

Այսինքն, միայն նրա համար, որ «դավաճան» չորակվեն պետք էր առնվազն 5000 զոհ։ Պատկերացնու՞մ եք, այս իշխանությունը գիտակցաբար մահվան է տարել այդքան տղաների՝ նախապես իմանալով, որ վերջում այսպիսի հայտարարություն են ստորագրելու։ Ու դեռ այս մարդիկ իշխանություն են։


Դեռ մի կողմ թողնենք, թե նախկին ոստիկանն ի՞նչ իրավական հիմքով է կասկածի տակ դնում ԳՇ-ի պետի հայտարարությունը, Արմեն Խաչատրյանը նաև պատգամավոր է, մտածե՞լ է երբևէ, որ պատասխանատու է ցանկացած հայտարարության համար ու պիտի դրա համար ապացույցներ ունենա։ Սակայն նա այս առումով էլ է հանգիստ, որովհետև տեսնում է, թե իր ղեկավարն ինչպես է ողջ իրավական համակարգին տեռորի ենթարկում, բացահայտ ճնշում գործադրում դատաիրավական համակարգի ներկայացուցիչների վրա։ Դրա համար էլ 2,5 տարի իշխանությունից միայն անպատասխանատու հայտարարություններ ենք լսում, որոնց հետևանքով երկիրը հասցրին այս օրին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ