Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • Ինչո՞ւ արգելեցին

    Ինչո՞ւ արգելեցին

    13.02.2014| 13:39
    Երեկ ռուսական որոշ ԶԼՄ-ներ էլ էին տարակուսել, որ Երևանում արգելվել է Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին» ֆիլմի ցուցադրությունը: Քանի օր է, ինչ սոցցանցերը հեղեղված են մեկնաբանություններով, հարցադրումներով, որոնք այդպես էլ պատասխան չստացան: Ինչո՞ւ է արգելվել ֆիլմի ցուցադրությունը, եթե պատճառը նրա պոռնոգրաֆիկ բնույթն է, ապա մեր հայրենակիցները առաջին անգամ չէ, որ նման բնույթի ֆիլմեր են դիտում: Ո՞վ, որտե՞ղ, ի՞նչ շրջանակներում է անցկացրել հարցումներ ու պարզել, որ մեր հանրության մի ճնշող հատված դեմ է այդ ֆիլմի ցուցադրությանը: Չէ՞ որ մինչև ականջներս կուշտ ենք անանուն ու անհասցե սոցիոլոգիական հարցումներից: Հետևաբար, անլուրջ է նման սոցհարցումների վկայակոչումը:
  • Կցուցադրվի Բրիտտենին նվիրված երաժշտական վավերագրական ֆիլմ

    Կցուցադրվի Բրիտտենին նվիրված երաժշտական վավերագրական ֆիլմ

    13.02.2014| 12:18
    «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքի այս տարվա առաջին միջոցառումը նվիրվում է բրիտանացի հռչակավոր կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի 100-ամյակին: Կենտրոնի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ միջոցառման ընթացքում կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը կպատմի Բենջամին Բրիտտենի՝ 1965-ին Հայաստան կատարած այցի մասին: «Զվարթնոց Վերածնունդ» հիմնադրամի մենակատարների համույթը կկատարի Բրիտտենի ստեղծագործություններից: Միջոցառման ավարտին կցուցադրվի բրիտանացի հայտնի կինոռեժիսոր Թոնի Պալմերի կոմպոզիտորի մասին պատմող «Մի ժամանակ…» երաժշտական վավերագրական ֆիլմը:
  • «Web Ծիրան» 3-րդ համահայկական օնլայն կինոփառատոնն այս պահից պաշտոնապես մեկնարկեց

    «Web Ծիրան» 3-րդ համահայկական օնլայն կինոփառատոնն այս պահից պաշտոնապես մեկնարկեց

    12.02.2014| 18:56
    Webtv.am առաջին հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ այս պահից պաշտոնապես մեկնարկում է «Web Ծիրան» 3-րդ համահայկական օնլայն կինոփառատոնը: Փառատոնին ներկայացված է խաղարկային, վավերագրական, անիմացիոն ժանրերի 32 ֆիլմ:
  • Կորած Ապոլոնը գտնվեց

    Կորած Ապոլոնը գտնվեց

    12.02.2014| 15:50
    Հին հունական աստվածներից մեկի՝ Ապոլոնի դարեր շարունակ կորած համարվող բրոնզե արձանը գտնվել է Գազայի հատվածում: Տեղացի ձկնորսներից մեկը պատմել է, որ 500 կգ քաշով արձանն ինքը հայտնաբերել է անցած տարվա օգոստոսին՝ ծովի հատակին:
  • Հոլանդուհին հմայում է իտալացիներին

    Հոլանդուհին հմայում է իտալացիներին

    12.02.2014| 15:46
    Հոլանդացի գեղանկարիչ Յոհանես Վերմերի ամենաճանաչված կտավներից մեկը՝ «Մարգարտյա ականջօղով աղջիկը», փետրվարի 9-ից ցուցադրվում է Իտալիայի Բոլոնիա քաղաքում, որտեղ մնալու է մինչ մայիսի 25-ը: Կտավն անասելի իրարանցում է առաջացրել. առաջին 2 օրը դիտել է 120000 մարդ: Ցուցադրության կազմակերպիչ Մարկո Գոլդինը վստահ է, որ այցելուների թիվը շուտով կհասնի 300000-ի: Բոլոնիայի բնակիչները հերթ են կանգնում արվեստի գլուխգործոցը տեսնելու համար:
  • Մայքլ Ջեքսոնի երկրպագուները փոխհատուցում կստանան երգչին պատճառված բարոյական վնասի համար

    Մայքլ Ջեքսոնի երկրպագուները փոխհատուցում կստանան երգչին պատճառված բարոյական վնասի համար

    12.02.2014| 13:57
    Ֆրանսիայում Մայքլ Ջեքսոնի երկրպագուները դատարանի որոշմամբ փոխհատուցում կստանան երգչի մահվամբ պատճառված բարոյական վնասի համար: Այդ որոշումը փետրվարի 11-ին կայացրել է Օռլեանի դատարանը:
  • ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է

    ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է

    12.02.2014| 12:09
    Այսօր, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի հետ: Հանդիպման ընթացքում Ա. Պողոսյանը խոսել է ՀՀ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված մի շարք հարցերի շուրջ և տվել պարզաբանումներ:
  • ԵՊՀ ռեկտորատը քննարկեց ԿԳ նախարարի հրամանը

    ԵՊՀ ռեկտորատը քննարկեց ԿԳ նախարարի հրամանը

    11.02.2014| 14:47
    ՀՀ ԲՈՀ-ի սահմանած ցուցակում ընդգրկվելու համար գիտական պարբերականները պետք է համապատասխանեն նոր չափանիշներին: ԵՊՀ ռեկտորատի նիստում քննարկվեցին ՀՀ ԿԳ նախարարի՝ 2014թ. հունվարի 20-ի ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար գիտական հրատարակություններին ներկայացվող պահանջների վերաբերյալ հրամանի կատարման հետ կապված հարցերը:
  • Օպերայի աշխատակիցների բոյկոտի պատասխանը

    Օպերայի աշխատակիցների բոյկոտի պատասխանը

    11.02.2014| 13:47
    Երեկ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքին միացել են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները: Նրանցից արդեն իսկ գանձվել են պարտադիր կուտակային կենսաթոշակի վճարները: Բոյկոտի արդյունքում` «Անուշ» օպերան չի կայացել, գնված տոմսերի գումարը վերադարձվել է, իսկ ներկայացումը դիտելու եկած հանդիսատեսը ողջունել է անձնակազմի քայլը:
  • Վերջապես օրինախախտ տնօրենն ազատվեց աշխատանքից

    Վերջապես օրինախախտ տնօրենն ազատվեց աշխատանքից

    11.02.2014| 12:33
    11 փետրվարի 2014, Երևան: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի խնդրանքին ի պատասխան տրամադրել է Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու մասին հրամանի պատճենը: