-
27.04.2016|
17:10
Շվեյցարիայի իշխանությունները մերժել են Անկարայի պահանջը փողոցային ցուցադրությունից տղայի լուսանկարը հանելու մասին, որը սպանվել էր 2013-ին` Ստամբուլում ցույցը ցրելու ժամանակ՝ հաղորդում է Reuters-ը:
-
27.04.2016|
17:10
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին օֆշորներում որևէ ունեցվածք չունի՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները՝ ամերիկյան մամուլում հրապարակումներից հետո, որ Քերիի կինը՝ Թերեզան, մեծ կարողության տեր է՝ ունի հիմնադրամներ ու ակտիվներ։
-
27.04.2016|
17:09
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պատասխանատվություն են կրում կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության համար՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
-
27.04.2016|
17:08
Գիշերը բավական լարված է եղել, ադրբեջանական կողմը հրետակոծել է ու կրակել է բավական շատ, մոտ 550 հրետանային արկ: Հակառակորդը թիրախավորել է բնակավայրերը, հատվածներ, որտեղ ապրում է խաղաղ բնակչությունը:
-
27.04.2016|
17:07
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ապրիլի 26-ի օրվա ընթացքում Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև այս գիշեր:
-
27.04.2016|
17:06
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 2-ից 5-ը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել վերջնականապես խափանելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և այն տեղափոխելու ռազմական հարթություն:
-
27.04.2016|
17:05
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված, իրավիճակի մասին պարբերաբար տեղեկացվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:
-
27.04.2016|
17:04
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ապրիլի լույս 27-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ:
-
27.04.2016|
16:38
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության եվ ուսուցման զարգացման ազգային խորհրդի / ՄԿՈՒԶԱԽ/ 2016 թվականի առաջին նիստը, որը վարել է ԿԳ նախարար, խորհրդի նախագահ Լևոն Մկրտչյանը:
-
27.04.2016|
14:00
Մեր տեղեկություններով, այսօր երեկոյան Սերժ Սարգսյանը հանդիպելու է ՀՀԿ-ական ողջ վերնախավին: