-
20.11.2020|
14:17
ՀՀ ՊՆ ՌՎԾ արդեն նախկին պետ, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասուլիսում արել է մի շարք հայտարարություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են պարունակում, վերաբերում են պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող թեմաների, որոնց հրապարակայնացումը միայն վտանգում է մեր երկրի պաշտպանունակությունը։
-
19.11.2020|
22:33
«Կարծում եմ, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
-
19.11.2020|
15:01
Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձև Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ՝ հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը։
-
19.11.2020|
14:53
Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման նպատակով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել:
-
19.11.2020|
14:40
Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևի օրինագիծը՝ Թվիթերի միկրոբլոգում տեղադրած գրառմամբ հայտնել է «Հանրապետականներ» կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո Ռետայոն:
-
18.11.2020|
21:36
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից Աժ-ում լրագրողները հետաքրքրվեցին՝ հրաժարական ներկայացնելո՞ւ է։ Իր ներկայացրած ճանապարհային քարտեզում վարչապետը նաև կադրային փոփոխությունների հարցին էր անդրադարձել։
-
18.11.2020|
21:12
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը ազատման դիմում է ներկայացրել՝ հաղորդել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
-
18.11.2020|
13:22
Լաս Վեգասի հայկական համայնքի ներկայացուցիչները նոյեմբերի 17-ին, հավաքվել են Քլարք շրջանի կառավարական շենքի մոտ, որտեղ Հանձնակատարների խորհուրդն ընդունել է հռչակագիր, որով ճանաչվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման, ազատության ու անկախության իրավունքը, հաղորդում է asbarez.com-ը:
-
18.11.2020|
13:08
Ֆրանսիայի 15 քաղաքապետեր հայտարարությամբ ճանաչել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ֆրանսիայի կառավարությանը և միջազգային հանրությանն այն նույնպես ճանաչելու կոչ արել.
-
18.11.2020|
13:06
Իտալիայի Տոսկանա նահանգի Վիարեջջո քաղաքի համայնքային խորհուրդը ընդունեց Արցախի Հանրապետության անկանխությունը ճանաչող բանաձեւ, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը նույնպես ճանաչել Արցախը: