-
17.01.2024|
09:39
Անապատի մեջ խավար ու տխուր,
Ցրված քարերից մի քարի վըրա,
Գլխակոր նըստած, մտախոհ ու լուռ՝
Աշխարհի մասին մըտածում էր Նա։
-
15.01.2024|
20:10
Տարեք քամիներ ինձ ուրիշ աշխարհ,
Չեմ կարող ապրել ես այս աշխարհում,
Այրվում է սիրտս, լինում կացնահար,
Ամեն մեռնողի հետ ես էլ եմ մեռնում։
-
14.01.2024|
11:41
Ափսոս այն նուրբ բողբոջներին,
Որ երբեք չկոկոնեցան,
Ափսոս դալուկ կոկոններին,
Որ այդպես էլ չբացվեցան...
-
13.01.2024|
20:44
Չգրվեցին։ Գիրը չգրվեց, լալկվեց, չգրվեց․․․
Բառերը խամրեցին, ցավից մարեցին․
Չգրվեցին։ Խոսք չդարձան։
Միտքը պապանձվեց,
չարափառությունը հրավառվեց։
Կեցցե՛ հրավառությունը։
(Մեղա՜, Տե՛ր, մեղա՜ )։
-
13.01.2024|
10:54
Մանկական գրականություն ստեղծելն ամենևին էլ կատակ բան չէ, այստեղ պարզեցված ձևով, ավելի գունեղ ու պատկերավոր ներկայացվում և բացատրվում են կյանքի տարբեր իրավիճակներ ու հանգամանքներ՝ խորքում հստակ ունենալով ուսուցանող, դաստիարակող, խրատական, գեղագիտական, մի խոսքով՝ զարգացման նպատակ ու առաքելություն։
-
12.01.2024|
15:06
Անքնություն՝ անդավաճան, հարազատ,
Անայցեքարտ ինձ այցելող հին ընկեր,
Քեզ հետ, ահա, ճանապարհին անավարտ
Վերհիշում ենք հին բարքերը անվավեր։
-
10.01.2024|
19:20
Հա՛յ, ի՞նչ արեցիր տաղանդները, որ
Որպես շնորհ էր ձրի տրվել քեզ.
Բազմապատկեցի՞ր, որ բարգավաճի երկիր հայրենին,
Թե՞ գործածեցիր միայն ի շահ քեզ։
-
10.01.2024|
15:08
Հնարի՛ր, հորինի՛ր, ստի՛ր, ի վերջո,
գրողը տանի․․․
-
10.01.2024|
14:07
Այս ապառաժների միջև որոնք թեքված են չորս
կողմից մեզ վրա
ցույց տուր քո դեմքը այս ջրերի քարերի այս
ոլորապտույտ օրերի վրա․․․
-
10.01.2024|
10:35
Քո այս ծիրանավոր տեսքով, երկիր,
ազատ ու ինքնիշխան,
երազանք ես եղել՝
ծաղկած թերթին մագաղաթի,
ձեռագրված մատյաններում ու գրքերի էջերին,
անգամ լրագրերում նոր ժամանակների: