Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վար­չա­պե­տին տես­նե­լով՝ պատ­գա­մա­վոր­նե­րը վա­զե­լով դահ­լիճ են մտ­նում

Վար­չա­պե­տին տես­նե­լով՝ պատ­գա­մա­վոր­նե­րը վա­զե­լով դահ­լիճ են մտ­նում
24.01.2020 | 04:47
«Վա­զիր, վա­զիր»,- գոր­ծըն­կե­րոջն ա­սում էր «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը, որ շտա­պում էր կա­ռա­վա­րու­թյան հետ Ազ­գա­յին ժո­ղո­վի հար­ցու­պա­տաս­խա­նին: Ա­ճա­պա­րող խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան միակ ներ­կա­յա­ցու­ցի­չը չէր, որ րո­պե ա­ռաջ ցան­կա­նում էր ԱԺ դահ­լի­ճում իր տե­ղը զբա­ղեց­նել, նրա օ­րի­նա­կին հետևում էր խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը՝ գրե­թե ամ­բողջ կազ­մով:
Կա­ռա­վա­րու­թյանն ա­ռա­ջին ու ա­մե­նահ­րա­տապ հարցն ուղ­ղե­լու մղու­մով չէ, որ իմ­քայ­լա­կան­նե­րը շտա­պում են նիս­տե­րի դահ­լիճ, պատ­ճառն ա­ռա­վել քան պարզ է. այն­պես չլի­նի, թե վար­չա­պե­տը նկա­տի, որ պատ­գա­մա­վոր­ներն ի­րենց տե­ղում չեն կամ ու­շա­նում են: Ա­ռիթ ու­նե­ցել եմ ա­սե­լու. երբ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ներ­կա­յաց­նում էր 2020-ի կա­ռա­վա­րու­թյան բյու­ջեն, դրա ա­վար­տից ու Փա­շի­նյա­նին ծա­փա­հա­րե­լուց հե­տո պատ­գա­մա­վոր­նե­րը մեկ մար­դու նման լքե­ցին նիս­տե­րի դահ­լի­ճը: Պատ­կե­րը նույնն էր նաև հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ՝ մեկ մար­դու նման, ճիշտ ժա­մա­նա­կին, նիս­տի մեկ­նար­կից հինգ րո­պե ա­ռաջ պետք է տե­ղում լի­նել: Իս­կա­կան գե­րա­զան­ցիկ­նե­րի խոր­հր­դա­րան է, ա­մեն մե­կը հարց ու­նի, ա­սել է թե՝ պատ­րաս­տա­կամ է դա­սը պա­տաս­խա­նե­լու, միայն թե հար­ցե­րի բո­վան­դա­կու­թյունն է տա­րա­կու­սե­լի: Իմ­քայ­լա­կան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը, օ­րի­նակ, վար­չա­պե­տին հարց­նում է, թե ինչ կա­րե­լի է ա­նել, որ մեր եր­կի­րը, ո­րը, ըստ ՄԱԿ-ի եր­ջան­կու­թյան սանդ­ղա­կի, եր­ջա­նիկ եր­կիր է, ա­ռաջ­նորդ­վի «Բու­թա­նի ին­դեք­սով»: Չգի­տեմ՝ որ­քա­նո՞վ է հար­ցը հե­տաք­րք­րում ՀՀ հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցուն, ինչ­պե՞ս է այն բա­րե­փո­խե­լու մեր ա­ռօ­րյան, կամ այ­սօր դա ի՞նչ հրա­տա­պու­թյուն ու­նի, բայց այն, որ վար­չա­պետ Փա­շի­նյա­նը հար­ցին խիստ հա­մա­պար­փակ պա­տաս­խան տվեց ու պա­տաս­խա­նեց մե­ծա­գույն սի­րով, մտո­րե­լու տե­ղիք է տա­լիս։ Եվ ոչ մե­կի մտ­քով չան­ցավ վար­չա­պե­տից հե­տաքր­քր­վել, օ­րի­նակ, ինչ­պե՞ս է վե­րա­բեր­վում այն հան­գա­ման­քին, որ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րար Ռուս­տամ Բա­դա­սյա­նի հայ­ցա­դի­մու­մը՝ ուղղ­ված Նա­րեկ Մա­լյա­նին (վի­րա­վո­րան­քի ու զր­պար­տու­թյան մե­ղադ­րան­քով) դա­տա­րա­նը վա­րույթ չի ըն­դու­նել՝ հայ­ցա­դի­մու­մի թե­րի լի­նե­լու պատ­ճա­ռով:
Պատ­կե­րաց­նու՞մ եք՝ ար­դա­րա­դա­տու­թյան թիվ մեկ պա­տաս­խա­նա­տուն թե­րա­նում է սո­վո­րա­կան հայ­ցա­դի­մում կազ­մե­լիս: Պատ­գա­մա­վոր­նե­րի փո­խա­րեն հար­ցը նա­խա­րար Բա­դա­սյա­նին ուղ­ղե­ցի հենց ես: Նա չհեր­քեց, թե նման բան է ե­ղել, ուղ­ղա­կի հոր­դո­րեց բո­լոր հար­ցերն իր փաս­տա­բա­նին տալ: Իսկ կա­ռա­վա­րու­թյուն-Ազ­գա­յին ժո­ղով հար­ցու­պա­տաս­խա­նին շտա­պող պատ­գա­մա­վոր­նե­րը նույն ջեր­մե­ռան­դու­թյամբ էլ լքե­ցին խոր­հր­դա­րա­նի դահ­լի­ճը, և որևէ հիմք չու­նեմ են­թադ­րե­լու, թե սո­վո­րա­կան նիս­տե­րին, երբ Փա­շի­նյա­նը ներ­կա չի լի­նի, նույն ոգևոր­վա­ծու­թյամբ կշ­տա­պեն դահ­լիճ:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ