Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանը հանվել է ԵՄ-ի հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից»

Հայաստանը հանվել է ԵՄ-ի հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից»
20.02.2020 | 22:11

ԵՄ Տնտեսական և ֆինանսական հարցերով խորհուրդը որոշել է հանել Հայաստանին Հարկային հարցերով ԵՄ հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից»: Որոշումը կայացվել է փետրվարի 18-ին ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ: ««Մոխրագույն ցուցակում» հայտնվելը երկրի հեղինակության հետ կապված ռիսկեր էր առաջացնում, Հայաստանը համարվում էր հարկային առումներով ԵՄ-ի հետ չհամագործակցող երկիր: Այդ երկրների ցանկից հանելը հեղինակության առումով լավ ազդակ է լինելու, որովհետև ԵՄ գործընկերները Հայաստանին դիտարկելու են հարկային առումներով համագործակցող երկիր», -ասում է Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը:

Դիտվել է՝ 592

Մեկնաբանություններ