Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ա՞յս խել­քով եք տն­տե­սու­թ­յուն զար­գաց­նում

Ա՞յս խել­քով եք տն­տե­սու­թ­յուն զար­գաց­նում
17.03.2020 | 00:21
Աշ­խար­հը պայ­քա­րում է ոչ միայն կո­րո­նա­վի­րու­սի, այլև տն­տե­սու­թյուն­նե­րի փլուզ­ման դեմ։ Իսկ այս ո­լոր­տը երևի ա­մե­նա­շատն է տու­ժում, քա­նի որ նրա վրա մեծ ազ­դե­ցու­թյուն ու­նեն ոչ միայն վի­րու­սը, այլև նավ­թի գնե­րը և հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում կա­տար­վող կտ­րուկ շար­ժե­րը։ Բայց Հա­յաս­տանն այս ա­ռու­մով էլ է բա­ցա­ռիկ։ Նի­կոլ Փա­շի­նյանն է­լի իր ո­ճի մեջ է։ Նա­խօ­րեին նա հայ­տա­րա­րեց, թե կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը ՀՀ տն­տե­սու­թյան հա­մար կբա­ցի նաև հնա­րա­վո­րու­թյուն­ներ։ Բո­լոր տն­տե­սա­գետ­նե­րը հաշ­վար­կում են, թե ինչ­պես ե­ղած ռե­սուրս­նե­րը չկորց­նել, գո­նե նախ­կին կա­յու­նու­թյու­նը պահ­պա­նել, իսկ վար­չա­պե­տը խո­սում է ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կում նոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի մա­սին։
Ան­շուշտ, այս տրա­մա­բա­նու­թյամբ պետք է ա­սել, թե որ­քան շատ փակ սահ­ման­ներ ու­նե­նանք, օ­դա­յին թռիչք­նե­րի սահ­մա­նա­փա­կում­ներ, զբո­սաշր­ջու­թյան իս­պառ բա­ցա­կա­յու­թյուն, այն­քան մեր տն­տե­սու­թյան հա­մար նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ կս­տեղծ­վեն։ ՈՒ այս խել­քո՞վ եք տն­տե­սու­թյուն զար­գաց­նում քիչ չէ, մի հատ էլ տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն ա­նում։ Մինչ­դեռ Նի­կոլ Փա­շի­նյա­նից լրիվ այլ բան էր սպաս­վում. ներ­կա­յաց­նել տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կի կա­ռա­վար­ման ճգ­նա­ժա­մա­յին քայ­լե­րի հեր­թա­կա­նու­թյու­նը, ոչ թե ան­լուրջ ու քն­նա­դա­տու­թյա­նը չդի­մա­ցող հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նել։
Այս օ­րե­րին իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ու ա­ջա­կից­ներն ա­նընդ­հատ խո­սում են, թե այս ի­րա­վի­ճա­կում պետք չէ իշ­խա­նու­թյա­նը քն­նա­դա­տել, պի­տի հա­մա­տեղ աշ­խա­տել, հաղ­թա­հա­րել ի­րա­վի­ճա­կը։ Բայց չգի­տես ին­չու, նրանք ի­րենց ան­դամ­նե­րի ու սա­զան­դար­նե­րի թույնն ու մաղ­ձը չեն տես­նում։ Բայց փո­խա­դարձ քն­նա­դա­տու­թյու­նը մի կողմ թող­նենք, ար­դեն տևա­կան ժա­մա­նակ տար­բեր տն­տե­սա­գետ­ներ նշում են, թե ինչ քայ­լեր պի­տի ա­նել, որ հնա­րա­վո­րինս նվա­զեց­վեն տն­տե­սու­թյան գա­հա­վիժ­ման ռիս­կե­րը, ո­րոնք ա­ռա­ջի­կա­յում նկա­տե­լի են լի­նե­լու։ Նրանց լսող կա՞, թե՞ կա­ռա­վա­րու­թյու­նում բո­լորն այն­քան խե­լա­ցի են, որ ի­րա­վի­ճա­կից նոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով են ու­զում դուրս գալ։ Ի վեր­ջո, ին­չու՞ այս իշ­խա­նու­թյու­նը սկզ­բից շատ ան­հան­դուր­ժող է ան­գամ կա­ռու­ցո­ղա­կան քն­նա­դա­տու­թյուն­նե­րի, խե­լա­միտ ա­ռա­ջարկ­նե­րի հան­դեպ, բայց երբ կա­րի­քի մեջ է, ու­շա­ցած ի­րա­կա­նաց­նում է այն քայ­լե­րը, ո­րոնք նրանց ժա­մա­նա­կին հու­շել էին։
Այն­պես որ, Փա­շի­նյա­նի այն հայ­տա­րա­րու­թյու­նը, թե այս ի­րա­վի­ճա­կը տն­տե­սու­թյան հա­մար նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ կբա­ցի, հեր­թա­կան ան­պա­տաս­խա­նա­տու և ան­հիմն միտքն է։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 13188

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ