Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ռազ­մա­կան պատ­րաս­տու­թ­յուն­նե­րի և փո­խա­դարձ սպառ­նա­լիք­նե­րի ե­ռուն շր­ջան աշ­խար­հում

Ռազ­մա­կան պատ­րաս­տու­թ­յուն­նե­րի և փո­խա­դարձ սպառ­նա­լիք­նե­րի ե­ռուն շր­ջան աշ­խար­հում
19.05.2020 | 01:24
Մենք ար­դեն գրել ենք, որ կո­րո­նա­վի­րու­սի հա­մայ­նա­ճա­րա­կի և Covid-19-ի շուրջ ծա­վալ­վող տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմ­նե­րի հետևում, ինչ­պես նաև «նավ­թա­յին պա­տե­րազ­մի» ֆո­նին հս­տա­կո­րեն երևում են «թեժ պա­տե­րազ­մի» ուր­վագ­ծե­րը։ Այդ ա­մե­նը, նույ­նիսկ մա­կե­րե­սա­յին ու­սում­նա­սի­րու­թյան ու վեր­լուծ­ման դեպ­քում, ցան­կա­ցած ան­կախ ու օ­բյեկ­տիվ հե­տա­զո­տո­ղի բե­րում է այն մտ­քին, որ հա­վա­նա­բար մինչև 2020 թ. հոկ­տեմ­բեր աշ­խար­հը կդառ­նա ԱՄՆ-ի և Ռու­սաս­տան-Ի­րան ռազ­մա­վա­րա­կան եր­կյա­կի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ինչ-որ հան­գու­ցա­լուծ­ման վկան։ Դա բազ­մա­թիվ փաս­տե­րից է հետևում, բայց մեր են­թադ­րու­թյան գլ­խա­վոր հիմքն ըն­թա­ցիկ տար­վա ապ­րի­լի վեր­ջին տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձու­թյուն­ներն են։ Մենք հա­մոզ­ված ենք, որ Հա­յաս­տա­նում ա­մեն մե­կը պար­տա­վոր է հաշ­վի առ­նե­լու այն, թե ի­րա­կա­նում ինչ է կա­տար­վում մեր տա­րա­ծաշր­ջա­նում և ողջ աշ­խար­հում։
Ինչ­պես և Թրամ­փի նա­խա­գա­հու­թյան նա­խորդ բո­լոր տա­րի­նե­րին, հիմ­նա­կան սյու­ժեն ծա­վալ­վում է 2015 թ. ամ­ռա­նը Արևմուտ­քի և Ի­րա­նի միջև կնք­ված, այս­պես կոչ­ված, «մի­ջու­կա­յին գոր­ծար­քի» շուր­ջը։ Նախ ապ­րի­լի 27-ին ինչ-որ (ա­ռայժմ ան­հայտ) նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով հան­դես ե­կավ ԱՄՆ-ը։ Ինչ­պես այդ օ­րը գրել է ա­մե­րի­կյան ազ­դե­ցիկ «Նյու Յորք թայմս» թեր­թը, իբր ԱՄՆ-ի պետ­քար­տու­ղար Մայքլ Փոմ­փեոն «նոր պլան» է ներ­կա­յաց­րել, ըստ ո­րի, «մի­ջու­կա­յին գոր­ծարքն» ստո­րագ­րած ԱՄՆ-ը շա­րու­նա­կում է մնալ հա­մա­ձայ­նագ­րի մաս­նա­կից։  Բայց Վա­շինգ­տո­նը պն­դում է, որ «նոր պլա­նում» պա­րու­նակ­վեն նաև «նոր պար­տա­վո­րու­թյուն­ներ» Ի­րա­նի հա­մար, ո­րոնք ընդ­հան­րա­պես որևէ կապ չու­նեն մի­ջու­կա­յին ո­լոր­տի հետ։ «Նյու Յորք թայմ­սի» տե­ղե­կաց­մամբ` ԱՄՆ-ը պն­դե­լու է նաև, որ եր­կա­րաձգ­վի Ի­րա­նին զենք մա­տա­կա­րա­րե­լու ար­գել­քը, որն ա­վարտ­վում է 2020 թ. հոկ­տեմ­բե­րի 18-ին։
Հո­րի­նել չար­ժե. Իս­րա­յե­լի և սիո­նիստ­նե­րի թե­լադ­րան­քով ԱՄՆ-ը ցան­կա­նում է գործ­նա­կա­նում ամ­բող­ջու­թյամբ զի­նա­թա­փել Ի­րա­նը։ Եվ ի­րան­ցի զին­վո­րա­կան­նե­րը, հա­վա­նա­բար ար­դեն 300-ից ա­վե­լի ան­գամ, սկ­սած 2010 թվա­կա­նից, «տեղն են դրել» լկ­տի իս­րա­յել­ցի­նե­րին և ա­մե­րի­կա­ցի­նե­րին, հի­մա այդ գոր­ծին լծ­վել է նաև Ռու­սաս­տա­նը։ Դա է ըն­թա­ցիկ պա­հի գլ­խա­վոր ու հե­տաքր­քիր հա­նե­լու­կը։ Եվ դա վկա­յում է, որ Ի­րա­նի և Ռու­սաս­տա­նի հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րը ոչ միայն տե­ղե­կու­թյուն­ներ են փո­խա­նա­կում, այլև հա­մա­տեղ գոր­ծո­ղու­թյուն­ներ են կա­տա­րում և լիո­վին փոխ­գոր­ծակ­ցում, ընդ ո­րում, ոչ միայն Ի­րա­քի կամ Սի­րիա­յի վե­րա­բե­րյալ։ Ա­հա ա­նուղ­ղա­կի ա­պա­ցույց­ներ. ապ­րի­լի 27-ին Վիեն­նա­յում մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում և ԱԷՄԳ-ում ՌԴ մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մի­խա­յիլ ՈՒ­լյա­նո­վը կտ­րուկ հայ­տա­րա­րեց. «Ի­րա­նա­կան գոր­ծար­քին իր մաս­նակ­ցու­թյու­նը դա­դա­րեց­նե­լու մա­սին հայ­տա­րա­րած եր­կի­րը (այ­սինքն՝ ԱՄՆ-ը) չի կա­րող մնալ նրա մաս­նա­կիցն ըստ սահ­ման­ման»։ Նա Վա­շինգ­տո­նին հս­տա­կո­րեն բա­ցատ­րեց. «ՄԱԿ-ի ԱԽ 2231-րդ բա­նաձևի 10-րդ կե­տը վե­րաց­վել է դուրս գա­լու մա­սին ձեր իսկ վճ­ռով։ Դա հին պատ­մու­թյան կրկ­նու­թյունն է, որն ար­դյունք չի տվել։ Ա­ռա­վե­լա­գույն ճնշ­ման քա­ղա­քա­կա­նու­թյունն ի­րա­վի­ճակն ա­վե­լի ու ա­վե­լի վատ է դարձ­նում բո­լոր կող­մե­րի հա­մար, նե­րա­ռյալ ԱՄՆ-ը»։ Դրա­նով ՈՒ­լյա­նո­վը մեր­ժեց Փոմ­փեո­յի ան­հիմն հա­վակ­նու­թյուն­նե­րը, և հաս­կա­նա­լի է, որ նա հն­չեց­րեց ՌԴ բարձ­րա­գույն ղե­կա­վա­րու­թյան մո­տե­ցում­նե­րը, ոչ թե սե­փա­կան կար­ծի­քը։
Իսկ ապ­րի­լի 28-ին Ի­րա­նի և ՌԴ արտ­գործ­նա­խա­րար­ներ Ջա­վադ Զա­րիֆն ու Սեր­գեյ Լավ­րո­վը հե­ռա­խո­սով քն­նար­կե­ցին տա­րա­ծաշր­ջա­նա­յին վեր­ջին բո­լոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, այդ թվում՝ Աֆ­ղանս­տա­նում ներ­քա­ղա­քա­կան փո­խըմբ­ռն­ման հաս­նե­լու ու­ղի­նե­րը, Ի­րա­նի և ՌԴ-ի սահ­մա­նա­կից եր­կր­նե­րում ա­մե­րի­կյան կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­նե­րի հետ կապ­ված ի­րա­վի­ճա­կը։ Այս ա­մե­նից ա­մեն մարդ պետք է հաս­կա­նա, որ Զա­րի­ֆի ու Լավ­րո­վի նշա­նա­ռու­թյան տակ են նաև Հա­րա­վա­յին Կով­կա­սը (ու­րեմն և Հա­յաս­տա­նը) և Մի­ջին Ա­սիան։ Ինչ վե­րա­բե­րում է ԱՄՆ-ի «նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րին», ո­րոնք հն­չեց­րել է Փոմ­փեոն, ա­պա Զա­րիֆն ու Լավ­րո­վը միա­ձայն մեր­ժե­ցին դրանք՝ որ­պես ոչ գործ­նա­կան։ Հե­տո, Ի­րա­նի հետ հա­մա­ձայ­նեց­ված, նույն­պի­սի կար­ծիք հայտ­նեց նաև Չի­նաս­տա­նը։ Փոր­ձենք հաս­կա­նալ, թե դա ինչ է նշա­նա­կում։ Երկ­րորդ նա­խա­գա­հա­կան ժամ­կե­տի հա­մար պայ­քա­րի մեջ մտած Թրամ­փը մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում լուրջ հաղ­թա­նա­կի կա­րիք ու­նի։ Ա­հա և այն բա­նից ա­ռաջ, երբ Փոմ­փեոն հն­չեց­րեց Ի­րա­նի կա­պի­տու­լյա­ցիա­յի պայ­ման­նե­րը, ո­րոնք ակն­հայ­տո­րեն կազմ­վել էին Իս­րա­յե­լի կող­մից, հա­ղոր­դում­ներ ե­ղան, որ ԱՄՆ-ը ստիպ­ված Ի­րա­քի կա­ռա­վա­րու­թյան հետ բա­նակ­ցու­թյուն­ներ է սկ­սել այդ երկ­րից ա­մե­րի­կյան զոր­քե­րը հա­նե­լու անվ­տանգ պայ­ման­նե­րի մա­սին։ Եվ բո­լո­րը հաս­կա­նում են, որ հեր­թը հասել է Սի­րիա­յից ԱՄՆ-ի զոր­քե­րը հա­նե­լուն։ ՈՒս­տի ԱՄՆ-ի պետ­դե­պար­տա­մեն­տը փոր­ձել է Մեր­ձա­վոր Արևել­քից «սլա­քը տե­ղա­փո­խել» Ի­րա­նի հետ «մի­ջու­կա­յին գոր­ծար­քի» թե­մա­յին։
Սա­կայն Թեհ­րա­նի, Մոսկ­վա­յի և Պե­կի­նի կտ­րուկ պա­տաս­խան­նե­րը վկա­յում են, որ Ի­րա­նը, Ռու­սաս­տա­նը և Չի­նաս­տա­նը մտա­դիր չեն որևէ բա­նով «օգ­նե­լու» Թրամ­փին, ԱՄՆ-ին կամ Իս­րա­յե­լին։ Ի­րադ­րու­թյու­նը շա­րու­նա­կում էր սր­վել մա­յի­սին։ Ա­ռայժմ ա­մեն ինչ ըն­թա­նում է հռե­տո­րա­բա­նու­թյան շր­ջա­նա­կում։ Բայց չէ՞ որ խոս­քից մինչև գործ եր­կու քայլ է։ Քա­նի որ Ա­մե­րի­կան շա­րու­նա­կում էր ա­վե­լաց­նել հռե­տո­րա­կան ճն­շումն Ի­րա­նի, Ռու­սաս­տա­նի ու Չի­նաս­տա­նի վրա, ա­պա ՄԱԿ-ում ՌԴ-ի դես­պան Վա­սի­լի Նե­բեն­զյան մա­յի­սի 13-ին դա­տա­պար­տեց ԱՄՆ-ի «ա­նի­մաստ» հա­մա­ռու­թյու­նը որ­պես մաս­նա­կից հան­դես գա­լու 2015 թ. «մի­ջու­կա­յին գոր­ծար­քի», ո­րից դուրս էր ե­կել եր­կու տա­րի ա­ռաջ։ «Դա ծի­ծա­ղե­լի է,- ա­սել է Նե­բեն­զյան լրագ­րող­նե­րին։- ԱՄՆ-ը ան­դամ չէ և որևէ նա­խա­ձեռ­նու­թյան ի­րա­վունք չու­նի»։ Աշ­խար­հի դի­վա­նա­գետ­ներն ա­սում են, որ ԱՄՆ-ը կբախ­վի «ա­հեղ ճա­կա­տա­մար­տի», ե­թե փոր­ձի վե­րա­կանգ­նել պատ­ժա­մի­ջոց­նե­րը, նե­րա­ռյալ Ի­րա­նին զենք մա­տա­կա­րա­րե­լու ար­գել­քը։ Նե­բեն­զյան ա­սել է, որ ԱՄՆ-ը պետք է մտա­ծի, թե դա ար­ժե՞ ա­նել։ Ի­րա­նին զենք մա­տա­կա­րա­րե­լու ար­գել­քը եր­կա­րաց­նե­լու հա­մար պա­հանջ­վում են 9 «կողմ» ձայն և ոչ մի վե­տո ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ-ի, ՉԺՀ-ի, ԱՄՆ-ի, Ֆրան­սիա­յի կամ Մեծ Բրի­տա­նիա­յի կող­մից։ Այն հար­ցին, թե Ռու­սաս­տա­նը կա­րո՞ղ է վե­տո դնել այդ բա­նաձևին, Նե­բեն­զյան ա­սել է. «Ես եր­բեք չեմ պա­տաս­խա­նում հար­ցե­րին, մինչև պատ­շաճ ժա­մա­նա­կի գա­լը, բայց դուք կա­րող եք ար­տա­ռոց են­թադ­րու­թյուն ա­նել... Ես ոչ մի պատ­ճառ չեմ տես­նում, որ ար­գել­վի Ի­րա­նին զեն­քի մա­տա­կա­րա­րու­մը»։
Նույն օրն էլ ՌԴ ԱԳՆ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյան հայ­տա­րա­րել է, որ Ռու­սաս­տա­նը հա­վա­նա­բար բա­նակ­ցու­թյուն­ներ կսկ­սի Ի­րա­նին զենք մա­տա­կա­րա­րե­լու մա­սին։ ՌԴ ԱԳՆ-ի ա­սիա­կան երկ­րորդ դե­պար­տա­մեն­տի ղե­կա­վար Զա­միր Կա­բու­լովն ա­սել է. «Ա­յո, քա­նի որ ՄԱԿ-ի ԱԽ-ի հա­մա­պա­տաս­խան բա­նաձևի գոր­ծո­ղու­թյան ժամ­կետն ա­վարտ­վում է, և Ռու­սաս­տանն այն պահ­պա­նում է։ Հա­մա­պա­տաս­խան բա­նակ­ցու­թյուն­ներ դեռ չեն սկս­վել, բայց նրանք միան­գա­մայն հնա­րա­վոր են, քա­նի որ մի­ջազ­գա­յին-ի­րա­վա­կան խո­չըն­դո­տը, ո­րը գոր­ծե­լու է մինչև հոկ­տեմ­բեր, կվե­րա­նա»։ Իսկ ՌԴ-ում Ի­րա­նի դես­պան Քա­զեմ Ջա­լա­լին հայ­տա­րա­րել է, որ Թեհ­րանն ար­դեն զեն­քի մա­տա­կա­րար­ման մի քա­նի ա­ռա­ջարկ է ստա­ցել և ար­գել­քի վե­րա­ցու­մից հե­տո ա­նե­լու ո­րո­շա­կի քայ­լեր է ծրագ­րել։
Այժմ՝ մի քա­նի խոսք Չի­նաս­տա­նի մա­սին, թեև կապ­ված հենց Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի հետ։ Չի­նա­ցի­նե­րը հան­գա­մա­նո­րեն հետևում են ամ­բողջ աշ­խար­հին, ին­չը վա­ղուց է հայտ­նի։ Ինչ­պես և ինչ է հաշ­վար­կում չի­նա­կան ռազ­մա­կան հե­տա­խու­զու­թյու­նը, չենք կա­րող կռահել, բայց չին մաս­նա­գետ­նե­րի ա­սած­նե­րին պետք է ու­շադ­րու­թյուն դարձ­նեն բո­լո­րը, այդ թվում՝ Հա­յաս­տա­նում։ Չէ՞ որ տվյալ դեպ­քում չի­նա­ցի­նե­րը հետևում են ՌԴ-ի և ԱՄՆ-ի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րին մի տա­րա­ծաշր­ջա­նում, ո­րը հա­մե­մա­տա­բար մոտ է Հա­րա­վա­յին Կով­կա­սին։ Սկզ­բում չի­նա­ցի­ներն ու­շադ­րու­թյուն դարձ­րին օ­տա­րերկ­րյա այն փոր­ձա­գետ­նե­րի ա­սած­նե­րին, ով­քեր մեկ­նա­բա­նում էին Սև ծով ա­մե­րի­կյան «Դո­նալդ Կուկ» էս­կադ­րա­յին ա­կա­նակ­րի ռազ­մեր­թին, որն ա­վարտ­վեց ա­մե­րի­կա­ցի­նե­րի ձա­խող­մամբ։ Չէ՞ որ ռուս­նե­րը փաս­տո­րեն վռն­դե­ցին ա­մե­րի­կա­ցի­նե­րին՝ հո­գե­բա­նա­կան ճնշ­ման մթ­նո­լորտ ստեղ­ծե­լով օ­դից և ծո­վից, ինչ­պես նաև ակ­տի­վաց­նե­լով ա­ռափ­նյա պաշտ­պա­նու­թյան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը Ղրի­մում և Կով­կա­սի սևծո­վյան ա­փին։ Բայց չի­նա­ցի­նե­րին ա­ռա­վել զար­մաց­րեց Ռու­սաս­տա­նի ակն­թար­թա­յին ար­ձա­գան­քը Պար­սից ծո­ցում ի­րա­նա­կան և ա­մե­րի­կյան ռազ­մա­ծո­վա­յին­նե­րի միջև ծա­գած սր­մա­նը։ Ո­րոշ ժա­մա­նակ ա­ռաջ հայտ­նի դար­ձավ, որ Պար­սից ծո­ցում հա­զիվ են խու­սա­փել ԱՄՆ-ի և Ի­րա­նի ռազ­մա­ծո­վա­յին ու­ժե­րի ընդ­հա­րու­մից. կող­մե­րի մար­տա­նա­վե­րը գրե­թե բախ­վում էին բաց ծո­վում։ Մի­ջա­դե­պից հե­տո կող­մե­րը մեկ­մե­կու մե­ղադ­րում էին վտան­գա­վոր մանևրնե­րի հա­մար։ Փոր­ձա­գետ­նե­րը նշել են, որ տա­րա­ծաշր­ջա­նում ի­րադ­րու­թյու­նը ծայ­րաս­տի­ճան շի­կա­ցել էր. պատ­ճառն ա­մե­րի­կյան մե­ծա­քա­նակ նա­վե­րի ա­ռա­քումն էր Պար­սից ծոց, ին­չը վտան­գա­վոր և ակն­հայտ սադ­րանք էր ԱՄՆ-ի կող­մից` հաշ­վի առ­նե­լով պա­տաս­խան հար­ված­ներ հասց­նե­լու Ի­րա­նի պատ­րաս­տու­թյան աս­տի­ճա­նը։ Եվ չի­նա­կան զին­վո­րա­կան շր­ջա­նակ­նե­րին մոտ «Sohu» լրատ­վա­մի­ջո­ցը փոր­ձել է հաս­կա­նալ, թե ինչ մտադ­րու­թյուն են ու­նե­ցել Մոսկ­վա­յում։
Պար­սից ծո­ցի այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ֆո­նին Ռու­սաս­տա­նը, մի քա­նի օր­վա տար­բե­րու­թյամբ, զո­րա­վար­ժու­թյուն­ներ անցկաց­րեց միան­գա­մից ե­րեք ուղ­ղու­թյամբ, ո­րոնց ներգ­րավ­ված էին Սևծո­վյան, Բալ­թիա­կան և Խա­ղա­ղօվ­կիա­նո­սյան նա­վա­տոր­մե­րի ու­ժե­րը։ Չի­նա­ցի փոր­ձա­գետ­նե­րի ու­շադ­րու­թյունն ա­մե­նա­շա­տը հենց դա էր գրա­վել։ Հա­վա­նա­բար նույ­նիսկ չէին սպա­սում, որ ՌԴ ՌԾ ու­ժերն ըն­դու­նակ են այդ­քան ա­րագ ու կտ­րուկ ար­ձա­գան­քի։ Չի­նա­ցի վեր­լու­ծա­բան­նե­րը հա­մոզ­ված են, որ ռու­սա­կան նա­վա­տոր­մի ակ­տի­վու­թյու­նը կապ­ված է հենց Պար­սից ծո­ցում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հետ։ «ԱՄՆ-ը Պար­սից ծո­ցում ծա­վա­լել է իր նա­վե­րի, այդ թվում՝ «Էյ­զեն­հաուեր» ա­վիակ­րի հզոր խմ­բա­վո­րու­մը... Կա­րե­լի է ար­ձա­նագ­րել, որ Ի­րա­նը ծայ­րա­հեղ բարդ վի­ճա­կում է հայ­տն­վել»,- նշ­վել է «Sohu»-ի կայ­քում։ Բայց իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րով Մոսկ­վան ԱՄՆ-ին նա­խազ­գու­շաց­նում է Ի­րա­նի դեմ անմ­տած­ված քայ­լե­րից։ Այդ ազ­դան­շա­նը վկա­յում է, որ տա­րա­ծաշր­ջա­նում հա­կա­մար­տու­թյու­նը կա­րող է վե­րած­վել հեր­թա­կան տե­ղա­կան դի­մա­կա­յու­թյու­նից շատ ա­վե­լի մեծ բա­նի։ Հա­զիվ թե որևէ մեկն ակն­կա­լեր, որ Ռու­սաս­տանն այդ­քան ա­րագ ու կոշտ կար­ձա­գան­քի այդ ի­րա­վի­ճա­կին, ո­րով­հետև Սև, Բալ­թիկ և Ճա­պո­նա­կան ծո­վե­րում հա­մա­ժա­մա­նա­կյա զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը ծայ­րա­հեղ վճ­ռա­կան քայլ են։  Չնա­յած ՌԴ ՌԾՆ-ը վերջ­րյա նա­վե­րի քա­նա­կով զգա­լիո­րեն զի­ջում է ԱՄՆ-ին, միևնույն է, չա­փա­զանց վտան­գա­վոր է մր­ցա­կից­նե­րի հա­մար։ Պե­կի­նում նաև նշում են, որ ռու­սա­կան ՌԾՈՒ-ի այդ զո­րա­հա­վա­քը հա­րու­ցել է ա­մե­րի­կա­ցի զին­վո­րա­կան­նե­րի մեծ տագ­նա­պը։ Ռու­սաս­տա­նի՝ այդ­քան կոշտ գոր­ծե­լու պատ­ճառն այն է, որ նա ճա­նա­չում է Ի­րա­նի ինք­նիշ­խա­նու­թյու­նը և ան­հիմն է հա­մա­րում այդ պե­տու­թյան ներ­քին գոր­ծե­րին մի­ջամ­տե­լու ԱՄՆ-ի փոր­ձե­րը։ Չի­նաս­տա­նը հա­մոզ­ված է, որ Վա­շինգ­տո­նում սկ­սում են մտո­րել՝ ինչ­պե՞ս պա­տաս­խա­նել Ի­րա­նին և Ռու­սաս­տա­նին, ո­րոնք ա­մե­րի­կա­ցի­նե­րին ցույց են տա­լիս, որ պատ­րաստ են ցան­կա­ցած քայ­լի։ Հայտ­նի է, որ Թրամ­փը կար­գադ­րել է հա­ղոր­դագ­րու­թյուն­ներ տա­րա­ծել ա­մե­րի­կյան «Թրայ­դենթ-2» սու­զա­նա­վե­րը փոքր հզո­րու­թյան մի­ջու­կա­յին լիցք ու­նե­ցող հր­թիռ­նե­րով վե­րա­զի­նե­լու մա­սին։ Պարզ է, որ դա ար­վում է առն­վազն Ռու­սաս­տա­նի, Ի­րա­նի և Չի­նաս­տա­նի ա­հա­բեկ­ման հա­մար։ Այ­սինքն, ԱՄՆ-ը ցան­կա­նում է «ե­ռաց­նել» մի­ջազ­գա­յին ի­րադ­րու­թյու­նը մինչև վերջ և «եռ­ման ջեր­մաս­տի­ճա­նը պահ­պա­նել մինչև հեր­թա­կան նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյու­նը։
«Թրայ­դենթ-2» սու­զա­նա­վե­րի վե­րա­զին­ման մա­սին հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րից հե­տո ՌԴ ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը հայ­տա­րա­րեց, որ ԱՄՆ-ի կող­մից փոքր հզո­րու­թյամբ մի­ջու­կա­յին ար­կե­րի ար­տադ­րու­թյու­նը կհան­գեց­նի մի­ջու­կա­յին շե­մի ի­ջեց­մա­նը, ին­չը բա­վա­կան վտան­գա­վոր է ողջ աշ­խար­հի հա­մար։ Լավ­րո­վից մեկ օր հե­տո ՌԴ ԱԳՆ-ի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րիա Զա­խա­րո­վան, մեկ­նա­բա­նե­լով աշ­խար­հում նոր ի­րադ­րու­թյու­նը, կոշտ կեր­պով և վճ­ռա­կա­նո­րեն հայ­տա­րա­րեց. «ԱՄՆ-ի սու­զա­նա­վե­րի ցան­կա­ցած հր­թի­ռա­յին հար­ձա­կում կհան­դի­պի Ռու­սաս­տա­նի մի­ջու­կա­յին հար­վա­ծին։ Դա լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նում է ռու­սա­կան ռազ­մա­կան դոկտ­րի­նա­յին»։ Նա ըն­դգ­ծել է, որ ԱՄՆ-ի գոր­ծո­ղու­թյուն­ներն ուղղ­ված են ռազ­մա­վա­րա­կան և ոչ ռազ­մա­վա­րա­կան մի­ջու­կա­յին զեն­քե­րի միջև սահ­ման­նե­րը ջն­ջե­լուն, ին­չից կիջ­նի մի­ջու­կա­յին շե­մը, և դրան դեմ են ոչ միայն ամ­բողջ աշ­խար­հում, այլև հենց ԱՄՆ-ի Կոնգ­րե­սում։ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին պա՞րզ է ա­մեն ինչ։ Չէ՞ որ Ռու­սաս­տա­նը վա­ղուց ոչ մե­կին ուղ­ղա­կիո­րեն չի սպառ­նա­ցել մի­ջու­կա­յին հար­վա­ծով:
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 9686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ