Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լիդիանի նախկին աշխատակիցները հայց են ներկայացրել ընդդեմ Ոստիկանության

Լիդիանի նախկին աշխատակիցները հայց են ներկայացրել ընդդեմ Ոստիկանության
29.07.2020 | 14:28

«Լիդիան Արմենիա» ընկերության նախկին աշխատակիցները դատական հայց են ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության: Մամուլի ասուլիսում նախկին աշխատակիցներից Լինա Հովսեփյանը, ներկայացնելով իրավիճակը, նշեց, որ իրենք երկար ժամանակ է չեն աշխատում 10 ակտիվիստի պատճառով:


«2018-ից մեր հանքը չի աշխատում, փորձել ենք դիմել կառավարությանը, վարչապետին: Մի շարք ստուգումներ է անցել Ամուլսարը, բայց այդ ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել: Տեսնելով, որ մեր ձայնը լսելի չէ, մեր դիմումները ընթացք չեն ստանում, որոշել ենք, դիմել դատարանին»,- ասաց նա: Նա նշեց, որ ընդդեմ Ոստիկանության դատական հայցը ներկայացրել են փետրվարին, և իրենց դիմումն արդեն ընթացքի մեջ է: «Մեզ միացել են 100 նախկին աշխատակիցներ: Չենք հասկանում Կառավարության մոտեցումը: Կառավարությունը լռում է, ոչինչ չի անում, չի արձագանքում: Վերջերս էլ Ամուլսարում եղավ քաշքշուկ ոստիկանների և այսպես կոչված բնապահպան ակտիվիստների միջև: Ի՞նչ ասաց ոստիկանապետը. ասաց՝ ինքն աջակցում է ակտիվիստներին, ամեն հարցում իրենց կողքին է: Հիմա հարց է ծագում՝ այս ամեն ինչը, որ կատարվում է, Կառավարության կողմից թույլատրվա՞ծ է, և իրենք անում են ինչ ուզո՞ւմ են: Մենք ուզում ենք հասկանալ՝ որտեղ է մեր հարցի լուծումը, ի՞նչ պետք է անի Կառավարությունը վերջապես»,- նշեց նա: Ըստ Լիանա Հովսեփյանի՝ երկու տարի իրենց աշխատակիցներից շատերը ստիպված են եղել արտագաղթել: Քանի որ իրենց բարեկեցիկ կյանքից զրկվել են և Հայաստանում որևէ այլ տեղ չեն կարողանում գտնել նմանատիպ լավ աշխատանք:


«Բոլոր արտագաղթած մեր աշխատակիցները, թեկուզ այլ երկրներում լավ աշխատանք են գտել, միացել են մեզ բողոքի ակցիայով և դիմել են դատարան: Մենք չգիտենք՝ ի՞նչ է լինելու այս հարցի վերջը: Մենք աշխատելո՞ւ ենք, թե՞ ոչ: Կարո՞ղ է Կառավարությունը վերջնական որոշում ընդունել՝ կա´մ աշխատում ենք, կա´մ չեք աշխատում: Թող ասեն՝ կա´մ օրինական ձեր իրավունքները վերականգնում ենք, հանքը բացվում է, քանի որ ոչ մի հիմք չկա, որ չաշխատեք, կամ հանքը ապօրինաբար փակվում է: Այդ դեպքում մենք էլ այլ քայլերի կգնանք և կհասկանանք ինչ է սպասվում, մեզ մեր աշխատակիցներին»,- ասաց նա:

Դիտվել է՝ 11803

Մեկնաբանություններ