Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թուրքիայի ՊՆ նախարարը զանգահարել է Շոյգուին

Թուրքիայի ՊՆ նախարարը զանգահարել է Շոյգուին
14.10.2020 | 08:20

ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ «հայ անջատողականները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից»՝ հոկտեմբերի 12-ին հաղորդել է France-Presse-ը: Կոնֆլիկտի նոր սրման մեջ Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին: France-Presse-ը նշում է, որ հեռախոսային խոսակցությունը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:

Խոսակցության բովանդակության մասին հաղորդել է Թուրքիայի ՊՆ-ն՝ Հուլուսի Աքարի խոսքով Երևանը, որ «գրոհել է քաղաքացիական բնակչության վրա, խախտելով հրադադարի ռեժիմը», պետք է «դադարեցնի հարձակումները ու հեռանա օկուպացված տարածքներից»: «Աքարի ու Շոյգուի հեռախոսզրույցի մասին նշել է և ՌԴ ՊՆ-ն, բայց թուրքական կողմի պահանջների մասին չի հաղորդվել»՝ տեղեկացնում է РБК-ն: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ «ՌԴ և Թուրքիայի ՊՆ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման հարցեր և կարծիքներ են փոխանակել Սիրիայում ու Լիբիայում իրավիճակի վերաբերյալ»: Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ձեռքբերած հրադադարի համաձայնությունը չի պահպանվում: Հոկտեմբերի 10-ին՝ հրադադարի ռեժիմը ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրել են միմյանց խախտումների մեջ: Թուրքիան, որ պաշտպանում է Ադրբեջանին կոնֆլիկտի մեջ, արդեն քանիցս պահանջել է Հայաստանից հեռանալ Լեռնային Ղարաբաղից; Սեպտեմբերի 28-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Երևանը պետք է «անհապաղ հեռանա օկուպացված ադրբեջանական տարածքից»: Բացի այդ՝ Էրդողանը մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որ 30 տարի չեն կարողացել լուծել Ղարաբաղի հարցը: Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին կարող է բարդացնել Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունները՝ նշում է France-Presse-ը:
RFI


Հ.Գ. Դատելով նույն հեռախոսային խոսակցության մասին Ռուսաստանի ու Թուրքիայի ՊՆ նախարարությունների մեկնաբանությունների տարբերություններից՝ Շոյգուն ոչ միայն չի ընդունել Աքարի պահանջը, այլև հակադարձել է Սիրիայում ու Լիբիայում հնարավոր հարվածների հեռանկարով: Բացահայտ է, որ Անկարան ուզում է Ռուսաստանին ներքաշել կոնֆլիկտի մեջ ռազմական առումով: ՌԴ ԱԳՆ-ի դիվանագիտական ջանքերը անտեսելու ռազմավարության հիմքում հենց ՌԴ ռազմական միջամտությունը ստանալու ցանկությունն է: Էրդողանը չափից դուրս մեծ խաղ է սկսել Կովկասում, որտեղ ներքաշվելու են և եվրոպական պետությունները, թեպետ հիմա ջայլամի քաղաքականություն են վարում՝ դիվանագիտական մարտադաշտը թողնելով Ռուսաստանին: Սա ԵՄ-ի ամենամեծ սխալն է, որից հետո Էրդողանը իր մոջահեդներով մտնելու է Եվրոպա:


Բացի այդ՝ ՌԴ ՊՆ-ն մտահոգված է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկչական խմբավորումների տեղափոխման տեղեկություններով, երեքշաբթի լրագրողներին հայտնել են ռազմական գերատեսչությունում: «ՌԴ ՊՆ-ին հատկապես մտահոգում է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկչական խմբավորումների զինյալներին տեղափոխելու մուտքային տեղեկատվությունը», - ասել են ՊՆ-ից:
Նախարարությունը հավելել է, որ այս մտահոգության մասին երկուշաբթի հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարին: Իսկ Աքարը, երևի, խիստ զարմացել է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ