Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ադրբեջանի իշխանությունները հաստատել են ազգային հերոս Շուքյուր Համիդովի ոչնչացվելու լուրը

Ադրբեջանի իշխանությունները հաստատել են ազգային հերոս Շուքյուր Համիդովի ոչնչացվելու լուրը
23.10.2020 | 22:30

Ադրբեջանի նախագահի կայքը պաշտոնապես հաստատել է ազգային հերոս, գնդապետ Շուքյուր Համիդովի ոչնչացվելու լուրը։ Կայքում հաղորդագրություն է տեղադրվել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Շուքյուր Համիդովի հորը և ցավակցություն հայտնել։ Շուքյուր Համիդովը ոչնչացվել է Կուբաթլուի շրջանում (Քաշաթաղ) մարտերի ընթացքում՝ հոկտեմբերի 22-ին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Շուքյուր Համիդովը Ադրբեջանի ազգային հերոսի կոչում էր ստացել 2016-ի ապրիլյան մարտերի ժամանակ գործողությունների համար։ Այն ժամանակ նա եղել է Ադրբեջանի ԶՈՒ 2-րդ կորպուսի 706-րդ բրիգադի հրամանատար։

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ