Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Առաքման նոր սակագներ գրահրատարակչության ոլորտում

Առաքման նոր սակագներ գրահրատարակչության ոլորտում
19.01.2021 | 12:34

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ընդունել է գրահրատարակչությունների տնօրեններին և «Հայփոստ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին՝ քննարկելու հրատարակչության ոլորտում «Հայփոստ»-ի սահմանած սակագնային փաթեթները:


Նարինե Խաչատուրյանը կողմերին շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար և նշել. «Մեր հանդիպման նպատակը հատավաճառ գրականության առաքմանն առնչվող խնդիրներն են և քննարկման արդյունքում դրանց հնարավոր լուծումներ տալը: Շատ կարևոր են երկու կողմերի մոտեցումն ու դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ»:
Քննարկման ընթացքում հրատարակչությունների տնօրենները ներկայացրել են ոլորտում սակագնային փաթեթի բարձրացման ռիսկերը՝ մասնավորապես նշելով, որ այն կարող է հանգեցնել առաքման ծառայության ոչ թե թանկացմանը, այլ փակմանը, ինչպես նաև հրատարակչության գործունեության բյուջեի բարձրացմանը:


Անդրադառնալով «Հայփոստ» ՓԲԸ-ի նոր սակագներին՝ ընկերության պատասխանատուները ներկայացրել են "M"պարկ միջազգային սակագնային փաթեթը, որը նախատեսված է հրատարակչությունների համար: Նշյալ փաթեթի միջոցով մինչև 30 կգ տպագրական նյութերը (թերթեր, ամսագրեր, հրատարակչական պարբերություններ, գրքեր և այլն) ուղարկվում են մեկ հասցեով, յուրաքանչյուր լրիվ և ոչ լրիվ կգ-ի համար գանձվող քաշի վճարը՝ 4500 դրամ, ամբողջ պարկի համար գանձվող պատվերի վճարը՝ 2000 դրամ, իսկ պայմանագիր ունենալու դեպքում՝ սահմանված գնից 20 տոկոս զեղչով:


Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքման սակագնային փաթեթների վերաբերյալ հանրապետության մյուս հրատարակիչների և գրախանութների համար ապահովել լայն իրազեկում, ոլորտում այլ խնդիրների քննարկման նպատակով ներկա պատասխանատուների հետ կազմակերպել լրացուցիչ հանդիպումներ:

Դիտվել է՝ 2871

Մեկնաբանություններ