Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչները կհանդիպեն հունվարի 27-ին

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչները կհանդիպեն հունվարի 27-ին
26.01.2021 | 12:53

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախատեսում են հանդիպել հունվարի 27-ին Մոսկվայում Հարավային Կովկասում տրանսպորտային կապի կառուցման հարցը քննարկելու համար՝ РБК-ին հայտնել են Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների երկու աղբյուր:


Ռուսական կողմից բանակցություններին կմասնակցի Ալեքսեյ Օվերչուկը, հայկական կողմից՝ Մհեր Գրիգորյանը, ադրբեջանական կողմից` Շահին Մուստաֆաևը: Կողմերը պայմանավորվել են ստեղծել բանակցությունների այդ ձևաչափը հունվարի 11-ին երեք պետությունների ղեկավարների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ: Փոխվարչապետերը պետք է քննարկեն մի քանի հնարավոր նախագիծ, մասնավորապես, Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցում, որը միացնելու է Ադրբեջանն ու Նախիջևանը, Հայաստանն ու Ռուսաստանը: Ներկայումս Ադրբեջանը Նախիջևանի հետ կապի համար ունի միայն օդային հաղորդակցություն: Բաքուն կցանկանար հասնել այնտեղ ավտոմայրուղու կառուցմանը, РБК-ին հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական աղբյուրը: Փոխարենը Հայաստանը պետք է երկաթուղային կապ ստանա Ռուսաստանի հետ: Երկրները ուղղակի կապ չունեն. Ավելի վաղ դա իրականացվում էր Վրաստանի միջոցով, բայց 2008-ի պատերազմից հետո ընդհատվել է: Փոխվարչապետները կքննարկեն Նախիջևանի միջոցով երկաթուղային ճանապարհով Հայաստանն ու Իրանը կապելու առաջարկը:


Ադրբեջանն արդեն սկսել է իր տարածքում կառուցել երկաթուղու մի հատված:

Դիտվել է՝ 2880

Մեկնաբանություններ