-
21.06.2015|
21:06
«Ո՜չ թալանին» նախաձեռնությանը միացած քաղաքացիները այս գիշեր ևս անցկացրին Ազատության հրապարակում, որտեղ նրանք միասին հեռուստացույց էին դիտում, ազգային-ազատագրական երգեր երգում: «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամները պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Նրանք հունիսի 19-ից նստացույց են հայտարարել Ազատության հրապարակում:
-
21.06.2015|
21:02
Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող են շարունակվել նաև հունիսի 30-ից՝ համաձայնագրի ստորագրման վերջնաժամկետի լրանալուց հետո՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:
-
21.06.2015|
21:00
Չիլիի հարավում հորդառատ անձրևների հետևանքով 18 մարդ է զոհվել, իսկ 4 մարդ համարվում է անհետ կորած: Մահվան դեպքերը տեղի են ունեցել տները քանդվելու, սողանքների ու փոթորիկների պատճառով:
-
21.06.2015|
20:59
Սերբիայի հավաքականը դարձավ ֆուտբոլի մինչև 20 տարեկանների երիտասարդական աշխարհի առաջնության չեմպիոն:
-
21.06.2015|
20:58
Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկը հունիսի 24-25-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան։ Այցի նպատակը երկու երկրների համագործակցության ամրապնդումն է՝ հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում։
-
21.06.2015|
20:56
Իրանը կկառուցի Հայաստանի հետ սահմանին գտնվող 60 կմ երկարությամբ երկաթուղին՝ ՖԱՐՍ գործակալությանը հայտարարել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը։
-
21.06.2015|
20:56
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պահանջը Թուրքիայի Սահմանադրական դատարանից հստակ է՝ վերադարձնել Սիսի պատմական կաթողիկոսարանը՝ հունիսի 19-ին Փարիզում հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը՝ նշելով, որ դատավարական ընթացքը պետք չէ շփոթել դատի բուն նպատակի հետ:
-
21.06.2015|
20:55
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը Թուրքիայից պահանջում է իր առաջնորդների աճյունները, որոնք 100 տարի առաջ այս օրերին կախաղան էին հանվել:
-
21.06.2015|
20:54
Տրանսանատոլիական խողովակաշարի նախագծի (TANAP) որոշումը ընդունել է ադրբեջանական «Շահ դենիզ» կոնսորցիումը, Հայաստանը դուրս է մնացել նախագծից Ադրբեջանի պատճառով:
-
21.06.2015|
20:52
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է ամեն ինչ անել՝ դադարեցնելու ՈՒկրաինայի պատերազմը: «ԲելՏա»-ի փոխանցմամբ` նա պատրաստ է դիմել բոլոր հնարավոր միջոցներին Դոնբասի հակամարտությանը վերջ դնելու համար: