Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • ՌԴ-ին կոչ են անում չօգնել Սիրիային

    ՌԴ-ին կոչ են անում չօգնել Սիրիային

    01.06.2013| 00:08
    ԱՄՆ-ն և Գերմանիան կոչով դիմել են Ռուսաստանի Դաշնությանը՝ Սիրիային զենք չմատակարարելու համար։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կարծիքով՝ զենքի մատակարարումը բացասական հետևանքներ կունենա հակամարտության կարգավորման խնդրում, ինչպես նաև կսպառնա Իսրայելի անվտանգությանը։
  • «Համեցիր մեր աշխարհ»

    «Համեցիր մեր աշխարհ»

    31.05.2013| 17:40
    Հունիսի 1-ին Հայաստանի նկարիչների միությունում կանցկացվի «Համեցիր մեր աշխարհ» խորագրով ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացված են Մանկական զարգացման հիմնադրամի հատուկ կարիքներով երեխաների աշխատանքները: «Համեցիր իմ աշխարհ» ծրագիրը մեկնարկել է 2013թ ապրիլի 1-ին: Ծրագրի նպատակն է արվեստի միջոցով խթանել հատուկ կարիքներով երեխաների զարգացումը:
  • ՈՒրախ միջոցառումներ` երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ

    ՈՒրախ միջոցառումներ` երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ

    31.05.2013| 16:56
    Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին մայրաքաղաքի Կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար ամբողջ օրն անվճար կլինի: Այստեղ փոքրիկներին տոնական զվարճալի ծրագիր ու տարաբնույթ ուրախ միջոցառումներ են սպասվում, խաղերում ու վիկտորինաներում հաղթողներին էլ՝ հատուկ մրցանակներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
  • ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն քննարկման է արժանացրել Հայաստանում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան

    ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն քննարկման է արժանացրել Հայաստանում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան

    31.05.2013| 16:39
    ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն քննարկման է արժանացրել Հայաստանում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի և դրան կից արձանագրությունների կատարման վերաբերյալ պետության կողմից ներկայացված հաշվետվությունը: Կոմիտեի քննարկմանը մասնակցում են նաև հկ-ների ներկայացուցիչներ Հայաստանից` «World Vision-Armenia», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունները: Քննարկմանը մասնակցում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը:
  • ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստում ԼՂ հակամարտության մասին հայտարարություն է ընդունվել

    ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստում ԼՂ հակամարտության մասին հայտարարություն է ընդունվել

    31.05.2013| 15:48
    Երևանում տեղի ունեցող ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարություն է ընդունվել։
  • Եվրախորհրդում Հայաստանի նախագահության գերակայությունները

    Եվրախորհրդում Հայաստանի նախագահության գերակայությունները

    31.05.2013| 15:46
    Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը՝ Երևանում մեկնարկած Եվրախորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստում ունեցած ելույթի ժամանակ ներկայացրել է եվրոպական ամենահին և հեղինակավոր կառույցում՝ Եվրախորհրդում, Հայաստանի նախագահության գերակայությունները և գործունեության ծրագիրը։ Նիստին մասնակցում են ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը, ԱԺ նախագահը և ԵԽԽՎ-ում ազգային պատվիրակությունների ներկայացուցիչներ:
  • Եվրամիությունը չի մոռանում Ուկրաինային

    Եվրամիությունը չի մոռանում Ուկրաինային

    31.05.2013| 15:44
    ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի Մինսկում անցկացվող նիստում մայիսի 31-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան ու Ղրղզստանը Մաքսային միությունում անհապաղ չեն ստանալու դիտորդի կարգավիճակ.
  • Արա Գյուլերի երևանյան ցուցահանդեսը

    Արա Գյուլերի երևանյան ցուցահանդեսը

    31.05.2013| 14:49
    Աշխարհահահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը Հայաստանում է: Հունիսի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Գյուլերի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կշարունակվի շուրջ երեք ամիս:
  • Անվանի աստղագետները` Հայաստանում

    Անվանի աստղագետները` Հայաստանում

    31.05.2013| 13:24
    Հոկտեմբերին Երևանում կայանալիք Միջազգային աստղագիտական միության գիտաժողովին կմասնակցեն 32 երկրի 145 գիտնականներ: Այս մասին տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից, նշվում է, որ սա ռեկորդային ցուցանիշ է Հայաստանում անցկացված գիտական միջոցառումների ողջ պատմության մեջ:
  • «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հունիսի 1-ին

    «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հունիսի 1-ին

    31.05.2013| 13:23
    Հունիսի 1-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հրավիրում է բոլորին` միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում: Կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու արվեստի տարբեր խմբակների և ժամանցային ծրագրերի, իսկ տիկնիկային թատրոնը, զվարճալի խաղավար ծաղրածուները, հեքիաթների սիրված հերոսները անսպառ ուրախություն կպարգևեն բոլոր մասնակիցներին: