Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Ալիևը Սարգսյանին «պատասխանել է» Թուրքիայի փոխարեն

    Ալիևը Սարգսյանին «պատասխանել է» Թուրքիայի փոխարեն

    Ըստ ադրբեջանական apa.az-ի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում ունեցած իր ելույթում մեղադրանք է հնչեցրել Թուրքիայի հասցեին: Ադրբեջանական կայքը նշում է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը այդ մասին գրել է իր թվիթերյան էջում:
  • Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը եվրոպական ստանդարտների համաձայն

    Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը եվրոպական ստանդարտների համաձայն

    Ապրիլի 23-ին Եվրոպայի խորհուրդը կազմակերպել է միջոցառում, որի ընթացքում ներկայացվել են երկու հետազոտություններ՝ «Հայաստանում հանցավորությանը և կրկնահանցագործությանը նպաստող գործոնների որակական և քանակական հետազոտությունը» և «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և պրոբացիայի ծախսային և սոցիալական արդյունավետությունը», որոնք իրականացվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և ՀՀ դատական դեպարտամենտի օժանդակությամբ:
  • Երիտասարդ կոմպոզիտորների հայ-ռուսական փառատոն

    Երիտասարդ կոմպոզիտորների հայ-ռուսական փառատոն

    Ապրիլի 27-ին՝ ժամը 19:00, Կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝Սերգեյ Սմբատյան) ելույթ կուենա Երիտասարդ կոմպոզիտորների հայ-ռուսական փառատոնի շրջանակներում: Համերգի ընթացքում կհնչեն ռուս երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
  • Սեմինար հայ պաշտոնյաների համար

    Սեմինար հայ պաշտոնյաների համար

    ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագիրը ԱՀԿ քարտուղարության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության հետ համատեղ 2014թ. ապրիլի 25-ին Երևանում անցկացրեց Առևտրային համաշխարհային կազմակերպության պետական գնումների մասին համաձայնագրի պարտավորվածությունների և պետական գնումների բնագավառում առաջատար միջազգային փորձին նվիրված սեմինար:
  • Ռուսաստանը կարող է ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել

    Ռուսաստանը կարող է ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել

    ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը սպառնացել է, թե Մոսկվան կարող է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել, եթե ՈՒկրաինայի արևելյան շրջաններում լարվածությունը մեծանա:
  • Լավ կլիներ Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելուց բացի նաև մաքրություն պահպանել իմանայինք

    Լավ կլիներ Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելուց բացի նաև մաքրություն պահպանել իմանայինք

    Թվում էր, ամեն ինչ նախամտածված էր` ապահովելու և փոքր ինչ թեթևացնելու մարդկանց հոգսը` տրանսպորտի անվճար սպասարկում, անվճար ըմպելիքներ (պեպսի կոլա, ֆանտա, և այլ ըմպելիքներ):
  • Պետդումայի նախկին պատգամավոր Գլուշչենկոն պատմել է  Ստարովոյտովայի սպանության մասնակիցների մասին

    Պետդումայի նախկին պատգամավոր Գլուշչենկոն պատմել է Ստարովոյտովայի սպանության մասնակիցների մասին

    Պետդումայի նախկին պատգամավոր Միխայիլ Գլուշչենկոն Գալինա Ստարովոյտովայի սպանության հետ կապված գործի հետաքննության շրջանակներում տվել է մանրամասն վկայություններ, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել այդ հանցագործությանը մասնակից բոլոր անձանց: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Աֆանասևը:
  • Ղրիմում արդեն սկսել է գործել ՌԴ-ՈՒկրաինա սահմանը

    Ղրիմում արդեն սկսել է գործել ՌԴ-ՈՒկրաինա սահմանը

    ՈՒկրաինայի և Ղրիմի միջև հաստատվել է պետական սահման: Սահմանը հատելու նոր կանոնները սկսել են գործել այսօրվանից` ապրիլի 25-ից: Այս մասին հայտարարել է Ղրիմի Հանրապետությունում ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավարի պաշտոնակատար Պյոտր Յարոշը:
  • ԱՄՆ-ին մտահոգել է ադրբեջանցի լրագրողի ձերբակալությունը

    ԱՄՆ-ին մտահոգել է ադրբեջանցի լրագրողի ձերբակալությունը

    Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնում ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալության կապակցությամբ:
  • «Ցեղասպանության ճանաչումը ոչ պրովոկացիա է, ոչ էլ մարտահրավեր, այլ հրեա ժողովրդի բարոյական պարտքը»

    «Ցեղասպանության ճանաչումը ոչ պրովոկացիա է, ոչ էլ մարտահրավեր, այլ հրեա ժողովրդի բարոյական պարտքը»

    «ՈՒղիղ մեկ տարի անց` ապրիլի 24-ին կլրանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Իսրայելի խորհրդարանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի պատմական այս իրադարձության վերաբերյալ»,- այս մասին նշել է իսրայելցի քաղաքական գործիչ, «Մերեց» կուսակցության նախագահ Զահավա ԳԱԼԻՈՆԸ` zahav.ru լրատվական կայքում զետեղված իր հոդվածում: