Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եվ ո՞վ է, որ պի­տի չար­չա­րի ձեզ, ե­թե դուք նա­խան­ձախն­դիր լի­նեք բա­րուն

Եվ ո՞վ է, որ պի­տի չար­չա­րի ձեզ, ե­թե դուք նա­խան­ձախն­դիր լի­նեք բա­րուն
10.11.2020 | 00:02

Իսկ ե­թե ար­դա­րու­թյան հա­մար չար­չար­վեք էլ, ե­րա­նի՜ է ձեզ:
Շատ քրիս­տո­նյա­նե­րի հա­մար ի­րենց հա­վատ­քը Մկր­տու­թյու­նից ի վեր ծե­սե­րի, ա­ղոթք­նե­րի, շա­րա­կան­նե­րի ու խն­կար­կում­նե­րի հան­րա­գու­մար է: Նրանք վս­տահ են, որ Աստ­ված եր­բեք թույլ չի տա, որ ի­րենց չա­րիք պա­տա­հի: Աստ­ված խնա­յում է նո­րա­դարձ­նե­րին և թույլ չի տա­լիս, որ չա­րը մո­տե­նա նրանց, սա­կայն ա­ռանց դրա անհ­նար է քրիս­տո­նյա­յի ա­ռա­ջըն­թա­ցը, հետևա­բար, հոգևոր ըն­թաց­քի ո­րո­շա­կի հան­գր­վա­նում Աստ­ված թույլ է տա­լիս Չա­րի հար­ձա­կու­մը: Սա­կայն Ա­ռա­քյա­լը հոր­դո­րում է չշ­փոթ­վել և չխ­ռով­վել. սա պար­զա­պես Խա­չի ճա­նա­պարհն է. «Սի­րե­լի­նե՛ր, տա­րօ­րի­նակ մի՛ հա­մա­րեք այն այ­րող նե­ղու­թյու­նը, որ ձեզ փոր­ձե­լու հա­մար է, որ­պես թե մի տա­րօ­րի­նակ բան պա­տա­հած լի­ներ ձեզ: Այլ, որ­պես Քրիս­տո­սի չար­չա­րանք­նե­րին մաս­նա­կից­ներ, ու­րա՛խ ե­ղեք, որ­պես­զի նրա փառ­քի հայտ­նու­թյան ժա­մա­նակ էլ ցն­ծաք և ու­րա­խա­նաք: Իսկ ե­թե նա­խատ­վեք էլ Քրիս­տո­սի ան­վան հա­մար, ե­րա­նե­լի՜ եք, քա­նի որ փառ­քի և զո­րու­թյան ա­նու­նը և Աստ­ծու Հո­գին է հանգ­չում ձեզ վրա» (Ա Պետր. 4; 12-14): Ա­նակն­կա­լի ե­կած քրիս­տո­նյան կամ այս հայտ­նու­թյամբ հան­դարտ­վում է, մխի­թար­վում, խա­ղաղ­վում է ու ա­ռա­վել հաս­տա­տա­կամ ըն­թա­նում, կամ ա­ռա­վել ևս շփո­թու­թյան է մատն­վում ու կար­կա­մած մնում կես ճա­նա­պար­հին: Ա­ռա­քյա­լը քրիս­տո­նյա­նե­րին հոր­դո­րում է նաև չվա­խե­նալ նրան­ցից, ով­քեր ա­վե­լի զո­րեղ ու կարևոր չեն, քան Քրիս­տոս. «Բայց նրանց եր­կյու­ղից մի՛ վա­խե­ցեք և մի՛ խռով­վեք, այլ Տի­րո­ջը՝ նույն ին­քը Քրիս­տո­սին սո՛ւրբ պա­հե­ցեք ձեր սր­տե­րում. պատ­րա՛ստ ե­ղեք հե­զու­թյամբ և եր­կյու­ղա­ծու­թյամբ պա­տաս­խան տա­լու ա­մեն մար­դու, որ կհարց­նի ձեր մեջ ե­ղած հույ­սի պատ­ճա­ռը:


Մա­քուր խղճմ­տանք ու­նե­ցե՛ք, որ­պես­զի այն բա­նով, որ չա­րա­խո­սում են ձեր մա­սին, ա­մո­թա­հար լի­նեն նրանք, որ բամ­բա­սում են ձեր բա­րի ըն­թաց­քը ի Քրիս­տոս. ո­րով­հետև ա­վե­լի լավ է բա­րե­գոր­ծու­թյուն ա­նե­լով չար­չար­վել, ե­թե այդ է Աստ­ծու կամ­քը, քան չա­րիք գոր­ծել» (Ա Պետր.3;14-17):
Քրիս­տո­նյան պետք է ազ­նիվ լի­նի Աստ­ծո և իր խղ­ճի ա­ռաջ, ո­րով­հետև ե­թե ա­նազ­նիվ լի­նի, դա մի օր ան­պայ­ման կբա­ցա­հայտ­վի, և նա կխայ­տա­ռակ­վի: Իսկ հա­նուն Աստ­ծո փառ­քի առ­ժա­մա­նակ կրած չար­չա­րան­քը, վիշտն ու տա­ռա­պան­քը, ին­չից շատ քրիս­տո­նյա­ներ խու­սա­փում ու խու­սա­նա­վում են, աստ­վա­ծա­յին շնորհ է, ո­րից զրկ­վե­լով, զրկ­վում են ի­րա­կան փառ­քից.
«Աստ­ծուց է այն շնոր­հը, երբ մե­կը հա­նի­րա­վի վիշտ է կրում բա­րի խղ­ճով. քան­զի ի՞նչ ե­րախ­տիք կու­նե­նաք, ե­թե, մե­ղան­չե­լուց հե­տո, տանջ­վեք և համ­բե­րեք: Իսկ ե­թե բա­րիք գոր­ծեք և չար­չար­վեք ու համ­բե­րեք, այդ շնորհ է Աստ­ծու մոտ, ո­րով­հետև այդ բա­նի հա­մար իսկ կոչ­վե­ցիք, քա­նի որ Քրիս­տոս էլ ձեզ հա­մար մե­ռավ և ձեզ օ­րի­նակ թո­ղեց, որ Իր հետ­քե­րով գնաք»: Իսկ Ո՞վ է Օ­րի­նա­կե­լին. «Նա, Ով մեղք չգոր­ծեց, և Նրա բե­րա­նում նեն­գու­թյու­նը տեղ չգ­տավ. Նա, Ով նա­խատ­վե­լով՝ փո­խա­րե­նը չնա­խա­տեց, չար­չար­վե­լով՝ չս­պառ­նաց, այլ հան­ձն­վեց ար­դա­րու­թյամբ Դա­տո­ղին. Նա, Ով մեր մեղ­քե­րը Իր Մարմ­նով բարձ­րաց­րեց Խա­չա­փայ­տի վրա, որ­պես­զի մենք, զերծ լի­նե­լով մեղ­քե­րից, ապ­րենք ար­դա­րու­թյան հա­մար. Նա, ՈՒմ վեր­քե­րով բժշկ­վե­ցիք դուք, որ մո­լո­րյալ ոչ­խար­նե­րի պես էիք, իսկ այժմ դար­ձաք դե­պի ձեր հո­գի­նե­րի Հո­վի­վը և Տե­սու­չը» (Ա Պետր. 2;19-25):


Չար­չա­րան­քի հանձ­նա­ռու­մը միայն ինք­նան­պա­տակ ու ան­գի­տա­կից նմա­նա­կում չէ, այլ գի­տա­կից նպա­տա­կադ­րում. «Քա­նի որ Քրիս­տոս մարմ­նով չար­չար­վեց մեզ հա­մար, դուք ևս զին­վե­ցե՛ք նույն մտ­քով. ո­րով­հետև, ով մարմ­նով չար­չար­վում է, դա­դա­րում է մե­ղան­չե­լուց, որ­պես­զի մարմ­նի մեջ մնա­ցած ժա­մա­նակ այլևս ոչ թե ըստ մարդ­կա­յին ցան­կու­թյուն­նե­րի, այլ ըստ Աստ­ծու կամ­քի ապ­րի» (Ա Պետր.4;1-2): Այ­սինքն, չար­չա­րանք­նե­րին համ­բե­րե­լով` մեզ մար­զում ենք աստ­ված­ապաշ­տու­թյան` Աստ­ծո կամ­քի նա­խան­ձախ­նդ­րու­թյան մեջ, ին­չը ան­հա­մե­մատ ա­վե­լի կարևոր է, քան մարմ­նի մար­զու­մը, և ին­չը հենց հան­դի­սա­նում է բուն քրիս­տո­նեու­թյու­նը. «Դու քեզ մար­զի՛ր աստ­վա­ծա­պաշ­տու­թյամբ, ո­րով­հետև մարմ­նի մար­զու­մը քիչ բա­նի է օգ­տա­կար, մինչ աստ­վա­ծա­պաշ­տու­թյու­նը օգ­տա­կար է ա­մեն ին­չի. և նա ու­նի կյան­քի ա­վե­տի­սը, ա՛յս կյան­քի և հան­դեր­ձյա­լի: Ճիշտ է այս խոս­քը և ար­ժա­նի է ա­մե­նայն ըն­դու­նե­լու­թյան, ո­րով­հետև այս բա­նի հա­մար իսկ տք­նում ենք և նա­խա­տինք­ներ կրում. քա­նի որ մեր հույ­սը դրել ենք կեն­դա­նի Աստ­ծո վրա, որ Փր­կիչն է բո­լոր մարդ­կանց, մա­նա­վանդ՝ հա­վա­տա­ցյալ­նե­րի: Պատ­վի­րի՛ր այդ և ու­սու­ցա­նի՛ր. թող ոչ ոք քո ե­րի­տա­սար­դու­թյու­նը չար­հա­մար­հի, այլ օ­րի­նա՛կ ե­ղիր հա­վա­տա­ցյալ­նե­րին խոս­քով, վար­մուն­քով, սի­րով, հա­վա­տով, մաք­րու­թյամբ: Մինչև իմ գա­լը հե­տամ­տի՛ր Աստ­ծու խոս­քը ըն­թեր­ցել, հոր­դո­րել և ու­սու­ցա­նել հա­վա­տա­ցյալ­նե­րին: Այդ բա­նի վրա մտա­ծի՛ր և հա­րատևի՛ր դրա­նում, որ­պես­զի քո ա­ռա­ջա­դի­մու­թյու­նը հայտ­նի լի­նի բո­լո­րին: Զգու՛յշ ե­ղիր քո նկատ­մամբ և քո ու­սուց­ման նկատ­մամբ. և հա­րատևի՛ր դրա­նում: Ե­թե այդ բանն ա­նես, կփր­կես և՛ քեզ, և՛ նրանց, որ լսում են քեզ» (Ա Տիմ. 4; 7-16):


Շատ քրիս­տո­նյա­ներ կա­րող են հար­ցապն­դել, թե տանջ­վում են նաև չա­րա­գործ­նե­րը, այդ դեպ­քում ի՞նչ ա­վե­լի բան է տա­լիս քրիս­տո­նեու­թյու­նը, երբ տան­ջան­քից ա­զա­տե­լու փո­խա­րեն դար­ձյալ ա­ռա­ջար­կում է տանջ­վել: «Ձեզ­նից ոչ ոք թող չտանջ­վի որ­պես մար­դաս­պան կամ որ­պես գող կամ որ­պես չա­րա­գործ կամ որ­պես ու­րի­շի գոր­ծին խառն­վող. իսկ ե­թե տանջ­վում է որ­պես քրիս­տո­նյա, թող չա­մա­չի, այլ փա­ռա­վո­րի Աստ­ծուն այդ ան­վամբ»: Չա­րա­գոր­ծը տան­ջան­քից տան­ջանք է գնում, իսկ քրիս­տո­նյան` դե­պի փառք: Դա­տաս­տա­նը Աստ­ծո տնից է սկս­վե­լու, և որ­քա­նո՞վ ճիշտ կլի­նի, որ դա­տա­պարտ­վեն նրանք, ով­քեր փր­կու­թյան են կոչ­ված, և այդ դեպ­քում ի՞նչ սպա­սեն նրանք, ով­քեր ար­դեն իսկ դա­տա­պարտ­ված են` Փրկ­չին ու փր­կու­թյու­նը մեր­ժե­լու պատ­ճա­ռով. «Ժա­մա­նակն է, որ սկս­վի դա­տաս­տա­նը Աստ­ծու տնից. ո­րով­հետև, ե­թե այն նախ մեզ­նից սկս­վի, ա­պա ի՞նչ վախ­ճան կլի­նի նրանց, ով­քեր չհ­նա­զանդ­վե­ցին Աստ­ծու Ա­վե­տա­րա­նին: Եվ ե­թե ար­դա­րը հա­զիվ է փրկ­վե­լու, ա­պա ամ­բա­րիշ­տը կամ մե­ղա­վո­րը էլ ու՞ր պի­տի մնան: Հետևա­բար նրանք, ով­քեր չար­չար­վում են ըստ Աստ­ծու կամ­քի, բա­րե­գոր­ծու­թյուն ա­նե­լով թող ի­րենց հո­գի­նե­րը հանձ­նեն հա­վա­տա­րիմ Ստեղ­ծո­ղին» (Ա Պետր.4;12-19):


Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 2295

Մեկնաբանություններ