Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իվետա Տոնոյան. Երկու հանդիպումների ժամանակ վարչապետի կողմից որևէ հոդաբաշխ բացատրություն չի տրվել արվող քայլերի մասին

Իվետա Տոնոյան. Երկու հանդիպումների ժամանակ վարչապետի կողմից որևէ հոդաբաշխ բացատրություն չի տրվել արվող քայլերի մասին
26.11.2020 | 22:09

«Դուք կամ ստախոս եք, կամ դեմագոգ, կամ ուղղակի տեղեկացված չեք։ Հուսով եմ՝ վերջին տարբերակն է»,- ԱԺ արտահերթ նիստում պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին դիմեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։


Նա հավելեց․ «Եթե ձեր խմբակցության ներկայացուցիչները Անվտանգության խորհրդի կազմում վարչապետի հետ հավաքված ձեր կուսակից ընկերները հարկ չեն համարել ձեզ տեղեկացնել, թե ինչ հարցեր են քննարկվել այդ հանդիպումների շրջանակներում, դա բացառապես ձեր խնդիրն է։ Իսկ մենք՝ և մեր խմբակցությունը, և ԼՀԿ-ն 100 տոկոսով տեղեկացված ենք եղել, թե ինչ հարցեր են արծարծվել այդ հանդիպումնեի շրջանակներում»։ Տոնոյանը նշեց, որ ընդդիմադիրների հետ հանդիպումների ընթացքում տիրող իրավիճակի ու հնարավոր վտանգների մասին տեղեկատվություն տրվել է։ «Սակայն այդ երկու հանդիպումների ժամանակ վարչապետի կողմից որևէ հոդաբաշխ բացատրություն չի տրվել արվող քայլերի, հնարավոր միջոցառումների և առավել ևս Արցախը հանձնելու մասին։ Վարչապետը որևէ հանդիպման շրջանակներում հարկ չի համարել թե խմբակցությունների ներկայացուցիներին, թե Անվտանգության խորհրդի կազմով տեղի ունեցած հանդիպմանը ասել, որ գենշտաբն իրեն ընդամենը 4 օր անց զեկուցել է, որ մենք այլևս հյուծվածության այնպիսի մակարդակ ունենք, որ անհրաժեշտ է պատերազմը դադարեցնել։ Դուք այստեղից հայտարարում եք, որ վարչապետն այս ամբիոնից ասել է, ընդդիմությունը հավանություն է տվել։ Դուք երևի մոռանում եք, որ վարչապետը հենց պատերազմի մեկնարկի օրն այս ամբիոնից ասում էր, որ՝ որևէ դեպքում մենք չպետք է հարմարվենք մեր պարտության հետ։ Այսինքն՝ ինչ է նշանակում, որ ի սկզբանե վարչապետն իմացել է բոլոր այն հնարավոր վտանգների ու ողբերգական հանգուցալուծման մասին, ինչին մենք ականատես եղանք արդեն նոյեմբերի 9-ին»,- ասաց Տոնոյանը։

Դիտվել է՝ 2175

Մեկնաբանություններ