Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
28.11.2020 | 14:46

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Մհերի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով», - ասված է հրամանագրի տեքստում:

Դիտվել է՝ 1643

Մեկնաբանություններ