Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 
  • Պայթյուն Անկարայում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ

    Պայթյուն Անկարայում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ

    Թուրքիայից ստացված լուրերի համաձայն, Անկարայում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաները, հրշեջներ, փրկարարներ։ Պայթյունի հետևանքով կան վիրավորներ, նրանց թվի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։
  • Ոտնձգություն իշխանության անձեռնամխելիության հանդեպ

    Ոտնձգություն իշխանության անձեռնամխելիության հանդեպ

    «Այս դեպքը չպիտի քաղաքականացնել: Մնացած թեկնածունները պիտի միասին հայտարարություն անեն և հետաքննությունը վերցնել իրենց հսկողության տակ: ՈՒ պետք է սպասել իրավապահ մարմիների բացահայտումներին»,-irates.am-ի հետ զրույցում, անդարադառնալով Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին, ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` հավելելով, որ Պարույր Հայրիկյանը ռեալ թեկնածու չէ, պարզապես քաղաքական մեր մշակույթի մեջ յուրահատուկ գիծ ունի ու նրա ընտրազանգվածը 90-ականներից ո´չ պակասել է, ո´չ ավելացել:
  • «Ջուղային» կհաջորդի «Լռությունը»

    «Ջուղային» կհաջորդի «Լռությունը»

    Երևանում տեղի է ունեցել հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստված «Ջուղա» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
  • Նյու Յորքում կամավորները, անօթևաններին օգնելու նպատակով, հաշվառում են անցկացնում

    Նյու Յորքում կամավորները, անօթևաններին օգնելու նպատակով, հաշվառում են անցկացնում

    Նյու Յորքում կամավորները անօթևանների հաշվառում են անցկացնում, որը տեղի իշխանություններին կօգնի սոցիալական օգնության ցուցաբերման բյուջե կազմել: Սոցիալական նախագիծը կկոչվի «Հույս»: Մոտ մեկ տարի առաջ քաղաքապետարանը որոշել էր պարգևատրել 22 հազար աղքատների, որոնք կալանավորվել էին թափառաշրջության մասին օրենքը խախտելու համար: Իշխանությունները համաձայնել էին 15 մլն դոլարի փոխհատուցում վճարել, որը պետք է բաշխվի բանտարկված օրինախախտ մուրացիկների միջև, քանի որ վերոնշյալ օրենքը հակասահմանադրական է ճանաչվել:
  • ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2, 9 տոկոս գնաճ

    ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2, 9 տոկոս գնաճ

    2013 թ. հունվարին, 2012 թ. դեկտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2, 9 տոկոս գնաճ, նախորդ տարի նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 3,6 տոկոս: Ընդհանուր սպառողական ապրանքների գներն աճել են, սակայն հունվար ամսվա համար գնաճը նորմալ է, քանի որ նախորդ տարիներին այս նույն ժամանակահատվածում գնաճ մշտապես արձանագրվել է:
  • Հայկական բռնցքամարտի մեծագույն կորուստը

    Հայկական բռնցքամարտի մեծագույն կորուստը

    Փետրվարի մեկին Լոս Անջելեսում մահկանացուն է կնքել լեգենդար բռնցքամարտիկ, Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը:
  • Քլինթոն. Իրանը մեծացնում է Սիրիային տրվող օգնությունը

    Քլինթոն. Իրանը մեծացնում է Սիրիային տրվող օգնությունը

    Լքելով իր պաշտոնը՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Իրանը մեծացնում է Սիրիային հատկացվող ռազմական և ֆինանսական օգնությունը։ Քլինթոնի խոսքով՝ կան հիմքեր՝ ենթադրելու, որ Ռուսաստանը նույնպես շարունակում է Բաշար Ասադի կառավարությանը մատակարարել գումար և տեխնիկա։ Նրա այս մեկնաբանությունները հնչել են Իսրայելի կողմից Սիրիայի տարածքը ռմբակոծելու հակասական տեղեկությունների ֆոնին։
  • Պայթյուն՝ երկնաքերում

    Պայթյուն՝ երկնաքերում

    Մեխիկոյի երկնաքերերից մեկում, որտեղ գտնվում է Pemex պետական նավթային ընկերության գրասենյակը, պայթյուն է տեղի ունեցել։ Ավելի քան 14 մարդ զոհվել է, 100-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Միգել Անխել Օսորիո Չոն։
  • Տանուլ տված ոչ-ոքի, որտեղ  հանդիպման արդյունքը չէր կարևորը

    Տանուլ տված ոչ-ոքի, որտեղ հանդիպման արդյունքը չէր կարևորը

    Չասենք, թե իսպանական ֆուտբոլից իր մեծ ախոյանի հեռանալը վերքի կամ սպեղանու պես նստեց ամբիցիաների ակնհայտ ավելցուկ ունեցող Ժոզե Մոուրինյոյի սրտին, սակայն փաստ է, որ ընթացիկ մրցաշրջանից սկսած, պորտուգալացի մասնագետի համար այլևս գոյություն չունի տրամադրություն փչացնող, նյարդեր քայքայող Պեպ Գվարդիոլա անհաղթահարելի արգելքը:
  • Մեսիին սպասող հերթական բնագիծը

    Մեսիին սպասող հերթական բնագիծը

    Ֆուտբոլի իսպանական լիգայի խաղում չորս գնդակ խփելով «Օսասունայի» դարպասը` Լիոնել Մեսին հատեց 200 գնդակի սահմանը: Այժմ այն հավասար է 202-ի, և այս արդյունքով տաղանդավոր մարզիկը դուրս եկավ իսպանական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների աղյուսակի ութերորդ հորիզոնական: