ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 
  • Հանուն այս պետության կենսական շահերի դուք երբևէ դիմե՞լ եք «ստորության»

    Հանուն այս պետության կենսական շահերի դուք երբևէ դիմե՞լ եք «ստորության»

    21.02.2014| 00:03
    Մինչ «Սիվիլիթաս» հիմնադրամում վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ երեք արտգործնախարարների (Վահրամ Փափազյան, Ալեքսանդր Արզումանյան, Վարդան Օսկանյան) արտահայտած մտքերին անդրադառնալը, ուզում եմ վկայակոչել մեծ մտածող Մաքիավելու խոսքերը, ինչն էլ ուղղում եմ մեր երկրի արտաքին գերատեսչության ղեկավարներին` հանուն այս պետության կենսական շահերի դուք երբևէ դիմե՞լ եք «ստորության»:
  • Էլիտար սերմացուի իններորդ ալիքը (քաղաքական ճորտության տրնդեզը)

    Էլիտար սերմացուի իններորդ ալիքը (քաղաքական ճորտության տրնդեզը)

    14.02.2014| 11:57
    Այո՜, լեռը դարձյալ երկնեց ու մեկեն ծնկեց, հայ գյուղաբնակ ֆերմերը 2014-ի գարնանը երես է թեքում իր հինգհազարամյա գուրգուրելի հողից, զի կառավարության տրամադրած էլիտար սերմացուն նեխած պտուղ է տալիս, քարից հաց քամող արորդիները կքում են էլիտար սերմացուի թունոտ վարկի տակ և տաշում պանդխտության գավազանը։ ՀՀ կառավարությունը գերազանցում է ինքն իրեն, գյուղերը տեսանելի ապագայում կբարոյազրկվեն անտերության մատնվելով։ Բայց ի՜նչ փույթ, կմեծանան ներկրումների ծավալները, մի՞թե անտեղի են հիմնադրվում անհամար մոլերն ու մարկետները։
  • Կոզբադինները Նժդեհի փողոցում

    Կոզբադինները Նժդեհի փողոցում

    11.02.2014| 11:42
    Հիշեցի՞ք Կոզբադինին։ Ո՞չ, լավ չէ՛։ Նա Մսրա գլխավոր հարկահավաքն էր, արաբաց աշխարհից եկած կատաղի պատուհասը, ում գլուխը սասնեցիք ջարդեցին այնքան եռանդուն, որ վերջինս մոռացավ Սասունի ոչ միայն հարկերը, այլև ճանապարհները, առհասարակ հրաժարվեց հարկահանությունից և Մսրա քուչեքում զբաղվում էր գրբացությամբ։ Վերջին դրվագը, անկեղծ ասած, պատմությանն անհայտ է, ինքս բութ մատիցս ծծեցի ներքոհիշյալ հրեշապատում եղելության բազմադարյան մշակույթը փաստելու համար։
  • Ո՞վ էր Ժիրայր Լիպարիտյանը, երբ երկիրը խարխափում էր ցրտի ու խավարի մեջ

    Ո՞վ էր Ժիրայր Լիպարիտյանը, երբ երկիրը խարխափում էր ցրտի ու խավարի մեջ

    11.02.2014| 01:19
    Խոսքս ուզում եմ սկսել հռետորական հարցադրմամբ. որտե՞ղ էր նախկին խորհրդականը, երբ Քոչարյանը 10 տարի մեզ «կորսման» էր մատնում, երբ ավերում էր տնտեսությունը: Կարդում էի Լիպարիտյանի ընդարձակ հարցազրույցը («Իրատես de facto», թիվ 6) ու փորձում էի վերլուծել և հասկանալ, թե որն է այդ հարցազրույցի մեխը, վերջապես ի՞նչ է ցանկանում ասել առաջին նախագահի ավագ խորհրդականը, որի լիազորությունների ավարտից անցել է համարյա 17 տարի: 17 տարվա ընթացքում ինչե՜ր ասես, որ չտեսավ մեր երկիրը: Վերջապես ցանկանում էի նաև հասկանալ` ուսանելի՞ են արդյոք այդ քաղաքական գործչի դասերը մեր և ապագա սերունդների համար:
  • Օլիգարխ Լոքոյի հաղթարշավը (սպիտակ ագռավի խոստովանանքը)

    Օլիգարխ Լոքոյի հաղթարշավը (սպիտակ ագռավի խոստովանանքը)

    07.02.2014| 11:47
    «Կիսաքրեական» նորահայոց իշխանապետությունը արձանագրեց երկրի օտարման դիվանագիտական հերթական փայլուն հաղթանակը` Որոտանի ՀԷԿ-ը հանձնուքի տեսքով նվիրաբերվեց ԱՄՆ-ին, ռուսաց հետ բալանսը պահելու համար, թե չէ Նահանգների եղ ու բրնձի, այսինքն` վարկերի բարոյական տոկոսները այլ կերպ ո՞նց եք փակելու։ Այլ կերպ ասած, իշխանապետիկները «թավանի» տակ չեն։ Սա փաստում ենք և քայլարշավում դեպի Երասխավան։
  • «Եկել և ինձ վրա նալոգ էր ուզում դնի, որ իմ մասին իր թերթում ոչ մի վատ բան չգրի»

    «Եկել և ինձ վրա նալոգ էր ուզում դնի, որ իմ մասին իր թերթում ոչ մի վատ բան չգրի»

    03.02.2014| 23:54
    Մարդկային հոգու չարության և դրա դրսևորումների մասին բազմաթիվ օրինակներ կարելի է բերել տարբեր ազգերի մեծ մտածողների ստեղծագործություններից կամ էլ ժողովրդական ասույթներից: Սակայն հոգեկան այդ վիճակի դրսևորման և այն իրականություն դարձնելու անհնարինությունը լավ է պատկերված Ստեփան Զորյանի մի նովելում: Ներոնը նկատում է, որ իր սենատորներից մեկը բացահայտ չի փառաբանում իրեն, եթե նույնիսկ ծափ է տալիս ներկայացման ավարտին, ապա աննկատ արհամարհական թույլ ժպիտը շուրթերին:
  • Պորտապարից` լրբապար («Բաց հասարակության» նենգադավը)

    Պորտապարից` լրբապար («Բաց հասարակության» նենգադավը)

    31.01.2014| 11:21
    Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի սրտում Հայաստանի ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանն է։ Թանգարանում հայոց ազգի խիստ գունագեղ պատմությունն է քոչարի բռնել, զի՜լ ու զրնգուն, սկսած Ք.ծ.ա. 4-րդ հազարամյակից։ Թանգարանի հնագույն մշակույթը համալրված է կեռխաչերով (սվաստիկայով), ձկնակերպ «Վիշապ» քարակոթողներով, քարե աղորիքով, կանացիակերպ կուռքերով, օձագլուխ եղջերագավով, պաշտամունքային կաթսայով, ցորենի ամբարով և, վերջապես, երկնասլաց ֆալլոսով։ Այժմ դառնանք ներկա հրապարակման հերոս-ֆալլոսին։
  • Ինչու ենք հրապուրվում  ուրիշների նացիոնալիզմով

    Ինչու ենք հրապուրվում ուրիշների նացիոնալիզմով

    31.01.2014| 01:18
    Հայազգի Սերգեյ Նիգոյանի ողբերգական սպանությունը կիևյան Մայդանում (թեև կան նաև այլ վարկածներ) տխուր խոհերի առիթ է տալիս: Ախր, ջահել հայ տղա ես, թեկուզև ՈՒկրաինայի քաղաքացի, ի՞նչ ես կորցրել խելահեղ Մայդանում, գոնե տարրական պատկերացում ունե՞ս այդ մութ իրադարձությունների, դրանց բազում ենթատեքստերի մասին։
  • Փող ունեցողը միշտ  թելադրելու է իր կամքը

    Փող ունեցողը միշտ թելադրելու է իր կամքը

    31.01.2014| 01:06
    Սիրով եմ կարդում Ռուբեն Հայրապետյանի ստորագրությամբ «Իրատես de facto»-ում տպագրված ցանկացած հոդված, քանզի նրա հոդվածները ոչ միայն հետաքրքիր, ուսանելի մտքեր են պարունակում, այլև ահազանգ են հնչեցնում գալիք տագնապների մասին: «Փող եք շինում, դա ձեր գործն է, բայց քթներդ չխոթեք մեծ քաղաքականության մեջ» հոդվածում բարձրացված թեման թեպետ հետաքրքիր է, բայց բարձրացված շատ հարցերի հետ չեմ կարող համամիտ լինել:
  • «Ազգափրկիչները» գրոհում են (Թատերական պարահրապարակից Ազատության հրապարակ)

    «Ազգափրկիչները» գրոհում են (Թատերական պարահրապարակից Ազատության հրապարակ)

    24.01.2014| 13:49
    Ո՜նց են մեր գլուխները յուղում տիարք և տիկնայք իշխանիկները։ Շատ էլ լավ են անում, զի երկրի անկախացմամբ (իմա` առկախացմամբ) վաղ գարնանը մեր սրբազան սևահողին ենք հանձնում կանեփի սերմը և վաղ աշնանը սրտատրոփ սպասում խաղողի առատ բերք։ (Բայց ո՜ւր մոխրագույն կանեփը, ո՜ւր ոսկեխունկ խաղողը)։