Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
01.11.2019 | 00:44

Նի­կոլ Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը Ար­ցա­խի հար­ցի շուրջ՝ զրո­յից սկ­սե­լու վե­րա­բե­րյալ ոչ այլ ինչ են, ե­թե ոչ վե­րա­դարձ այն շր­ջա­նին, երբ Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի կազ­մում էր: Ի՞նչ է նշա­նա­կում սկ­սել զրո­յից. ու­րեմն մեր ազ­գի 30 տա­րի­նե­րի պայ­քա­րը, զր­կանք­նե­րը, մա­քա­ռում­նե­րը և փա­ռա­պանծ հաղ­թա­նա­կը, տղեր­քի թա­փած ա­րյու­նը այլևս զրո­յաց­նե­լու փու՞լն է:


Մենք հայ­րե­նիք չու­նե՛նք տա­լու, մենք հաղ­թե՛լ ենք Ար­ցա­խյան պայ­քա­րում, հաղ­թել ենք ազ­գո­վին, մենք տե՛ր ենք լի­նե­լու մեր ազ­գի հաղ­թա­նա­կին, մենք էլ ա՛յդ կե­տից ենք սկ­սե­լու:


Գևորգ ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱՆ

Դիտվել է՝ 1800

Մեկնաբանություններ