Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մադոննան 1 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ հիմնադրամին

Մադոննան 1 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ հիմնադրամին
04.04.2020 | 21:09

Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան մեկ միլիոն դոլար է նվիրաբերել «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսի և իր կնոջ Մելինդայի հիմնադրամին, որը զբաղվում է կորոնոավիրուսի դեմ դեղամիջոցների փնտրտուքով: Իր կայքում երգչուհին հայտարարել է, որ միանում է Բիլ Գեյթսի և նրա կնոջ՝ Մելինդայի հիմնադրամի ջանքերին: Նա ավելացրել է, որ մեծ շնորհակալություն ու ուժ է փոխանցում բժիշկներին ու մասնագետներին: Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը 100 մլն դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում:

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ