Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ավե­տա­րա­նի լույ­սը նրանք ծա­գեց­րին ողջ աշ­խար­հում

Ավե­տա­րա­նի լույ­սը նրանք ծա­գեց­րին ողջ աշ­խար­հում
28.04.2020 | 00:05
Քրիս­տոս իր քա­րո­զու­թյան ըն­թաց­քում ընտ­րեց 12 ա­շա­կերտ­ներ, որ­պես­զի մշ­տա­պես իր հետ լի­նեն, փր­կու­թյան Ա­վե­տա­րա­նը քա­րո­զեն, բժշ­կում­ներ ու հրաշք­ներ կա­տա­րեն:
Այս պարզ ու աղ­քատ այ­րե­րը ար­ժա­նի ե­ղան մո­տի­կից տես­նե­լու Քրիս­տո­սին:
Նրանք լսե­ցին Աստ­ծու խոս­քը Իր իսկ բե­րա­նից: Նրանք ա­ռել էին Քրիս­տո­սի աստ­վա­ծու­թյան ա­նուշ բուր­մուն­քը, փար­վել նրա կրծ­քին, շո­շա­փել Կե­նաց Բա­նը և կե­րել Եր­կն­քից ի­ջած Հա­ցը:
Քրիս­տոս ե­կել էր Տի­րոջ ըն­դու­նե­լի տա­րին հռ­չա­կե­լու: Եվ ինչ­պես տա­րին 12 ա­միս­նե­րով է զար­դար­վում, ճո­խա­նում ու պսակ­վում, այն­պես էլ Փրկ­չի տնօ­րե­նու­թյան ու Տի­րոջ ըն­դու­նե­լի տա­րին 12 ա­ռա­քյալ­նե­րով է ամ­բող­ջա­նում ու պսակ­վում: Տերն ա­սում է. «Ցե­րե­կը 12 ժամ ու­նի, ով ցե­րեկն է քայ­լում չի սայ­թա­քում» (Հովհ. 11; 9): Քրիս­տոս Ի­րեն ցե­րեկ ու լույս կո­չեց, իսկ 12 ա­ռա­քյալ­նե­րին` ցե­րեկ­վա 12 ժա­մեր, քա­նի որ Ա­վե­տա­րա­նի լույ­սը նրանք ծա­գեց­րին ողջ աշ­խար­հում: Ինչ­պես որ 12 ա­ռա­քյալ­նե­րի քա­րո­զու­թյա­նը հա­վա­տա­ցող­նե­րը փր­կու­թյուն գտան, այն­պես էլ չհա­վա­տա­ցող­նե­րը դա­տաս­տա­նի ժա­մա­նակ հենց նրանց կող­մից պի­տի դա­տա­պարտ­վեն հա­վի­տե­նա­կան տան­ջանք­նե­րի: Ա­ռա­քյալ­նե­րը նո­րաս­տեղծ Ե­կե­ղե­ցու հիմ­նա­քա­րե­րը ե­ղան. Տե­րը Պետ­րո­սին «Վեմ» կո­չեց, քա­նի որ Պետ­րո­սի բե­րա­նից հռ­չակ­ված հա­վատ­քի դա­վա­նու­թյու­նը ե­ղավ Ե­կե­ղե­ցու հիմ­նա­քա­րը: Նա Քրիս­տո­սի հետ ան­կեղծ սի­րով էր կապ­ված. սա երևում է այն ժա­մա­նակ, երբ Տի­րոջ խիստ խոս­քե­րից հե­տո շա­տե­րը հե­ռա­նում են, սա­կայն Պետ­րոսն ա­սում է. «Տեր, դու հա­վի­տե­նա­կան կյան­քի խոս­քեր ու­նես, մենք ու՞ր պետք է գնանք» (Հովհ. 6; 69): Քրիս­տոս վկա­յեց, որ Պետ­րոս ա­ռա­քյա­լը ա­մե­նից շատ էր սի­րում Ի­րեն: Ա­ռա­քյալն ու­նե­ցավ նաև ան­կում­ներ, ե­րեք ան­գամ ու­րա­ցավ Տի­րո­ջը, սա­կայն հրա­շա­փառ Հա­րու­թյու­նից հե­տո 3 ան­գամ խոս­տո­վա­նե­լով` ջն­ջեց իր ու­րա­ցում­նե­րը: Հո­գե­գալս­տյան օ­րը Պետ­րոս ա­ռա­քյա­լի մի քա­րո­զից 3 հա­զար հո­գի դար­ձի ե­կան, Սուրբ Հո­գու կեն­դա­նա­րար զո­րու­թյու­նը բազ­մա­թիվ ան­գամ­ներ հրաշք­ներ գոր­ծեց Պետ­րո­սի խոս­քով: Նրա խոսքն օժտ­ված էր ար­ժա­նա­վոր­նե­րին ապ­րեց­նե­լու և ա­նար­ժան­նե­րին մեռց­նե­լու զո­րու­թյամբ: Այ­ծեմ­նի­կը, ով իր բա­րե­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար հա­վա­տա­ցյալ­նե­րի սերն էր վա­յե­լում, Պետ­րոս ա­ռա­քյա­լի ա­ղոթ­քով հա­րու­թյուն է առ­նում: Իսկ սրան հա­կա­ռակ Ա­նա­նիան և Սա­փի­րան, ով­քեր ար­ծա­թա­սի­րու­թյան պատ­ճա­ռով Սուրբ Հո­գուն ա­տել էին, Պետ­րո­սի խոս­քե­րով մահ­վան են դա­տա­պարտ­վում` ար­ժա­նա­նա­լով աստ­վա­ծու­րաց Հու­դա­յի ճա­կա­տագ­րին: Պետ­րոս ա­ռա­քյա­լի մե­ծա­գույն գոր­ծե­րից մե­կը ե­ղավ աստ­վա­ծա­յին տե­սիլ­քով նո­րա­կազմ Ե­կե­ղե­ցու մեջ ընդ­գր­կել նաև հե­թա­նոս­նե­րին (հմմտ. Գործք գլ. 10): Մտա­հափշ­տա­կու­թյան մեջ նա տես­նում է եր­կն­քից կախ­ված մի սփ­ռոց` լի ա­մեն տե­սա­կի կեն­դա­նի­նե­րով, և մի ձայն է լսում. «Վե՛ր կաց, մոր­թի՛ր և կե՛ր»: Պետ­րո­սը պա­տաս­խա­նում է, որ ին­քը ման­կուց որևէ պիղծ բան չի կե­րել: Աստ­ված ա­սում է, որ ինչ Ին­քը սր­բել է, չպետք է պիղծ հա­մա­րել: Ա­հա այս տե­սիլ­քով վե­րա­նում է հրեա­կան ազ­գա­յին ար­գել­քը և հե­թա­նոս­նե­րը մկրտ­վե­լով դառ­նում են քրիս­տո­նյա: Քրիս­տո­սի կան­խա­սա­ցու­թյան հա­մա­ձայն Պետ­րոս ա­ռա­քյա­լը նա­հա­տակ­վում է գլ­խի­վայր խաչ­վե­լով, քա­նի որ ի­րեն ար­ժա­նի չի հա­մա­րում Տի­րոջ նման մեռ­նել: Նրա նշ­խար­ներն այ­սօր սփռ­ված են ամ­բողջ աշ­խար­հով մեկ և իր ան­վամբ բազ­մա­թիվ ե­կե­ղե­ցի­ներ կան, իսկ գե­րեզ­մա­նի վրա կա­ռուց­վել է աշ­խար­հի ա­մե­նա­մեծ ե­կե­ղե­ցին` Հռո­մի Սբ Պետ­րոս ե­կե­ղե­ցին:
Տաս­ներ­կու ա­ռա­քյալ­նե­րի շար­քում հիշ­վում է նաև Պո­ղո­սը` իբրև 13-րդ ա­ռա­քյալ: Ի­րա­պես, Պո­ղո­սը գե­րա­զանց ա­ռա­քյալ է և բո­լոր ժա­մա­նակ­նե­րի մե­ծա­գույն քրիս­տո­նեա­կան քա­րո­զիչն ու գոր­ծի­չը: Թեև Քրիս­տո­սին իր երկ­րա­վոր կյան­քում չէր տե­սել, սա­կայն նրան ճա­նա­չեց մի երկ­նա­յին տե­սի­լի­քի մեջ: Ե­թե նախ­կի­նում քրիս­տո­նեա­կան հա­վա­տի հա­լա­ծիչ էր, հե­տո դառ­նում է ճշ­մար­տու­թյան քա­րո­զիչն ու պաշտ­պա­նը: Պո­ղոսն իր ժա­մա­նա­կի ե­րեք գլ­խա­վոր մշա­կույթ­նե­րի հա­մադ­րու­թյունն էր. ծնուն­դով ու կրո­նով հրեա էր, ուս­մամբ ու լեզ­վով հույն, քա­ղա­քա­ցիու­թյամբ` հռո­մեա­ցի: Այս բո­լո­րին ա­վե­լա­նում է Քրիս­տո­սի Ա­վե­տա­րա­նի լույ­սը: Պո­ղոսն ի­րա­վամբ դառ­նում է մե­ծա­գույն քա­րո­զի­չը հրեա­կան, հու­նա­կան և հռո­մեա­կան շր­ջա­նակ­նե­րում: «Գործք ա­ռա­քե­լո­ցում» աս­վում է, որ Ստե­փա­նոս Նա­խավ­կա­յի քար­կո­ծու­մին մաս­նա­կից էր նաև Պո­ղո­սը: Սբ Ստե­փա­նոսն ա­ղո­թում էր ի­րեն չար­չա­րող­նե­րի հա­մար` ա­սե­լով. «Տեր, մեղք մի հա­մա­րիր նրանց հա­մար» (Գործք Է 59): Թերևս հենց նրա ա­ղոթ­քի ար­դյուն­քը և սուրբ ա­րյան գի­նը ե­ղավ Պո­ղոս ա­ռա­քյա­լը: Այ­նու­հետև, վեր­ջինս իր ողջ կա­րո­ղու­թյունն ու զո­րու­թյու­նը դնում է ի սպաս Աստ­ծո ար­քա­յու­թյու­նը քա­րո­զե­լու, դառ­նում է «Ծա­ռայ Յի­սու­սի Քրիս­տո­սի», ինչ­պես սի­րում է ի­րեն կո­չել իր թղ­թե­րի սկզ­բում: Նրան հա­ջող­վում է նոր կրո­նին հա­ղոր­դել տիե­զե­րա­կան ու հա­մա­մարդ­կա­յին բնույթ: Որ­քան նախ­կի­նում հա­լա­ծել էր քրիս­տո­նյա­նե­րին, այն­քան և ա­վե­լի ին­քը հա­լած­վեց հե­տա­գա­յում հա­նուն Քրիս­տո­սի: Սա­կայն, եր­բեք ո­չինչ չկա­րո­ղա­ցավ նրան հե­ռաց­նել Քրիս­տո­սի սի­րուց. «Ո՛չ հու­րը, ո՛չ սու­րը, ո՛չ հրեշ­տակ­նե­րը, և ո՛չ մի այլ ա­րա­րած չի կա­րող մեզ հե­ռաց­նել Քրիս­տո­սի սի­րուց» (Հռոմ. Ը 38-39):
Պո­ղոս ա­ռա­քյա­լի ոչ միայն ամ­բողջ կյանքն է մար­տի­րո­սու­թյուն, այլ նաև իր մահ­կա­նա­ցուն կն­քեց Քրիս­տո­սի ան­վան հա­մար նա­հա­տակ­վե­լով` գլ­խատ­վե­լով Նե­րոն կայ­սեր կող­մից: Հա­յոց ե­կե­ղե­ցում սբ Պետ­րոս և Պո­ղոս ա­ռա­քյալ­նե­րը տոն­վում են եր­կու ան­գամ, մեկ` Սուրբ Ծնուն­դին նա­խոր­դող ա­վագ տո­նե­րի շար­քում, երկ­րորդ` 12 ա­ռա­քյալ­նե­րի հետ:
Տ. Մի­քա­յել վար­դա­պետ ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱՆ
Տաթևի վան­քի վա­նա­հայր
Դիտվել է՝ 1386

Մեկնաբանություններ