Աղոթարան
05.05.2020 | 00:01
Հողի մեջ թաքնված ջրհորները
Լուռ են, կանչերին չեն արձագանքում,
Գավազանով անվերջ ժայռին ենք
խփում
Ավա՜ղ... չի հորդում ջուրը կենդանի։
Անապատների ավազը դալուկ,
Խցանվում է` առանց այն էլ տեսնելով
չտեսնող,
Լսելով չլսող աչք ու ականջի մեջ...
-Ի՞նչ անենք, Տեր իմ, մեր
անհավատության հետ,
Հավատք տուր, Տե՛ր իմ, բուժիր-բժշկիր
մեր հոգին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ