Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աստ­ված չի ծաղր­վում

Աստ­ված չի ծաղր­վում
08.05.2020 | 00:03
Չխաբ­վե՛ք. Աստ­ված չի ծաղր­վում, ո­րով­հետև ինչ-որ մարդս սեր­մա­նում է, նույ­նը և կհն­ձի. ով սեր­մա­նում է իր մարմ­նի հա­մար, այդ մարմ­նից էլ կհն­ձի ա­պա­կա­նու­թյուն, իսկ ով Հո­գու հա­մար է սեր­մա­նում, այդ հո­գուց էլ կհն­ձի հա­վի­տե­նա­կան կյանք (Գաղ. 6;7-8)։
Սուրբ Գր­քի այս շատ կարևոր պատ­գա­մը ժո­ղովր­դին հայտ­նի է որ­պես «ով ինչ ցա­նի, այն կհն­ձի» ա­սաց­վածք, ո­րի ա­սե­լի­քը տա­րած­վում է մար­դու գոր­ծու­նեու­թյան տար­բեր ո­լորտ­նե­րի և մի­ջանձ­նա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վրա:
Սա­կայն սուր­բգ­րա­յին պատ­գա­մը նե­րա­ռում է ոչ միայն զուտ պատ­ճա­ռա­հետևան­քա­յին առն­չու­թյուն­նե­րը, այլև աստ­վա­ծա­յին ար­դար ու ան­կա­սե­լի հա­տուց­ման գա­ղա­փա­րը` Աստ­ծո ա­մե­նա­գի­տու­թյան և մար­դու ա­զատ կամ­քի և ընտ­րու­թյան հա­մա­տեքս­տում:
Աստ­ված, ՈՒմ մա­սին խո­սում է ա­ռա­քյա­լը, Միակն է, Նա Սեր է, Հո­գի է ու Կյանք: Ա՛յդ Աստ­ված է, որ չի ծաղր­վում, Նա՛ է, որ հա­տու­ցում է յու­րա­քան­չյու­րին ըստ իր գոր­ծե­րի: Այդ միակ Աստ­ված հայ­տն­վեց մեզ Քրիս­տո­սով` որ­պես Ճա­նա­պարհ, Ճշ­մար­տու­թյուն և Կյանք:
Շատ քրիս­տո­նյա­ներ կար­ծում են, թե Աստ­ված ի­րենց հա­ջո­ղու­թյան թա­լիս­մանն է և ի­րենց ան­ցո­ղիկ կյան­քի բա­րե­կե­ցու­թյան ե­րաշ­խա­վո­րը, որ պի­տի ա­պա­հո­վի ի­րենց ու­րախ ու ան­հոգ «կյանք»: Այս­պի­սի քրիս­տո­նյա­նե­րի է դի­մում ա­ռա­քյա­լը. «Ե­թե միայն այս կյան­քի հա­մար եք հույս դրել ի Քրիս­տոս Հի­սուս, ո­ղոր­մե­լի եք, քան բո­լոր մար­դիկ»: Եվ դար­ձյալ. «Ե­թե Նրա չար­չա­րանք­նե­րին կցորդ ենք, հա­ղոր­դա­կից կլի­նենք նաև Նրա փառ­քին»: Հի­սուս խոս­տա­ցավ, որ Իր հետևորդ­նե­րը որևէ բա­նի պա­կա­սու­թյուն չեն ու­նե­նա, և իս­կա­պես, ի՞նչ կա­րիք կա­րող է ու­նե­նալ Տիե­զեր­քի Ա­րար­չի զա­վա­կը, երբ հենց ողջ Տիե­զերքն է ի­րե­նը, հա­վի­տե­նու­թյունն ու ան­սահ­մա­նու­թյու­նը: Ով­քեր այդ­պես են մտա­ծում, չեն սար­սա­փում նյու­թի ու ժա­մա­նա­կա­վո­րի հետ բա­ժա­նու­մից և իս­կա­պես ապ­րում են: Իսկ նրանք, ով­քեր կե­րակր­վում են այլ­մո­լո­րա­կա­յին քա­ղա­քակր­թու­թյուն­նե­րի մա­սին հե­քիաթ­նե­րով և միա­ժա­մա­նակ ան­մեկ­նե­լիո­րեն կապ­ված են հա­րա­զատ Երկ­րին ու կառ­չած երկ­րա­յի­նից, պի­տի ա­մեն քայ­լա­փո­խի ե­րե­րան հա­րա­փո­փոխ աշ­խար­հի ցն­ցում­նե­րից:
Ե­թե մենք չենք ընտ­րում պատ­վի­րա­նա­պա­հու­թյու­նը, ո­րի մյուս ծայ­րում հա­վի­տե­նա­կան ե­րա­նու­թյունն է, մե­խա­նի­կո­րեն ընտ­րում ենք անհ­նա­զան­դու­թյու­նը, ո­րի մյուս ծայ­րում հա­վի­տե­նա­կան կո­րուստն է: Մեր ընտ­րու­թյան ա­զա­տու­թյու­նը մեզ լայն հնա­րա­վո­րու­թյուն չի ըն­ձե­ռում: Շատ են այն մար­դիկ, որ ե­րա­զում են փո­խել տիե­զեր­քի և կե­ցու­թյան աստ­վա­ծա­հաս­տատ օ­րենք­նե­րը, որ­պես­զի ի­րենց ժա­մա­նա­կա­վոր կյան­քը ու­զա­ծի պես ապ­րե­լուց հե­տո հա­վի­տե­նա­կան բա­րիք­նե­րը ևս վա­յե­լեն: Մի խումբ մար­դիկ էլ ջա­նում են տե­սա­կա­նո­րեն բա­վա­րա­րել ա­ռա­ջին­նե­րի պա­հանջ­նե­րը` ա­պա­հո­վե­լով հե­ռան­կար չու­նե­ցող գա­ղա­փար­նե­րով, քո­ղար­կե­լով ի­րա­կա­նու­թյու­նը, ստ­վա­րաց­նե­լով պատ­րան­քի շղար­շը:
Բա­րե­բախ­տա­բար, Աստ­ված չի ծաղր­վում, ով ինչ ցա­նում, այն էլ հն­ձում է, իսկ փոս փո­րողն ինքն է ընկ­նում իր փո­րած փո­սը:
Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 1531

Մեկնաբանություններ