Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աստ­ված մե­ռել­նե­րի Աստ­վա­ծը չէ, այլ ող­ջե­րի. ուս­տի, դուք խիստ մո­լոր­ված եք (Մարկ. 12;27)

Աստ­ված մե­ռել­նե­րի Աստ­վա­ծը չէ, այլ ող­ջե­րի. ուս­տի, դուք խիստ մո­լոր­ված եք (Մարկ. 12;27)
08.05.2020 | 00:06
Շա­տե­րը հույս ու­նեին, թե քրիս­տո­նեու­թյու­նը հենց Քրիս­տո­սի գե­րեզ­մա­նում էլ կմ­նա Նրա հետ, բայց նրանց հույ­սե­րը չար­դա­րա­ցան, հե­տո շա­տե­րը հույս ու­նեին, թե քրիս­տո­նեու­թյու­նը կմեռ­նի ա­նօ­րի­նու­թյան սրի ե­րա­խում, բայց քրիս­տո­նյա­յի ա­րյու­նը սերմ դար­ձավ ու ա­ճեց ա­ղոթ­քի ո­ռո­գու­մով:
Հե­տո շա­տե­րը հույս ու­նեին, թե նո­րա­ծիլ քրիս­տո­նեու­թյու­նը խոր­շա­կա­հար կլի­նի ա­նօ­րի­նու­թյան հող­մից, բայց այն ա­ճեց, ար­մա­տա­ցավ ու զո­րա­ցավ, ո­րով­հետև Կեն­դա­նի Աստ­ծո Կեն­դա­նա­րար Հո­գին գուր­գու­րեց այն իր հա­վի­տե­նա­կան շն­չով:
Երբ Բա­նը մար­մին ե­ղավ և բնակ­վեց մեր` մարդ­կանց մեջ, մենք չհաս­կա­ցանք, որ Կյանքն է մեզ այ­ցե­լել: Մենք` կա­տա­ղի չա­րու­թյամբ մո­լեգ­նած, ցան­կա­ցանք խեղ­դել Կյան­քը, Նրա գլ­խին դրե­ցինք մեր ա­պաշ­նոր­հու­թյան փշե պսա­կը, Նրա ե­րե­սը պա­տե­ցինք մեր ան­հա­վա­տու­թյան ձաղ­կում­նե­րով, Նրա ու­սին ծան­րա­ցավ մեր ա­տե­լու­թյան և ան­տար­բե­րու­թյան խա­չը: Բայց Կյան­քը չմե­ռավ, ապ­րեց ու ապ­րեց­րեց, Իր Սուրբ Ա­րյու­նով ցո­ղած Սի­րո Խա­չը ա­վան­դեց մեզ:
Շա­տերս ենք տե­սել, թե ինչ­պես են ե­րե­խա­նե­րը սկ­սում կռ­վել մի ոչ այն­քան անհ­րա­ժեշտ խա­ղա­լի­քի հա­մար, երբ այն` ան­տար­բե­րու­թյան փո­շով պատ­ված, հան­կարծ հայ­տն­վում է նրան­ցից մե­կի ձեռ­քին: Շատ մար­դիկ մե­ծա­նա­լուց հե­տո էլ սի­րում են ա­մեն մի ան­պի­տան, կամ ոչ ա­ռաջ­նա­յին անհ­րա­ժեշ­տու­թյան իր միշտ պա­հել մարդ­կանց ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում` ի­մաս­տա­վո­րե­լով այդ ի­րե­րը և ա­պա­հո­վե­լով մարդ­կանց ժա­ման­ցը: Նույն կերպ մեղ­քի տիղ­մի մեջ ըն­կած մար­դու հան­դեպ վար­վեց Հի­սուս` ի­մաս­տա­վո­րե­լով նրա գո­յու­թյու­նը, նրան դարձ­նե­լով Աստ­ծո ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում մշ­տա­պես գտն­վող, Նրա հա­մար շատ կարևոր ու թան­կա­գին մի էակ, ա­պա­հո­վե­լով նրա հա­վի­տե­նա­կան կյանքն ու ի­մաս­տա­վոր­ված լի­նե­լու­թյու­նը:
Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս
Դիտվել է՝ 2143

Մեկնաբանություններ