Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կա ցանկություն Արցախի Ազգային ժողովը տեղափոխել Շուշի

Կա ցանկություն Արցախի Ազգային ժողովը տեղափոխել Շուշի
21.05.2020 | 22:27

Շուշիում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանւ երդմնակալության ելույթի ժամանակ ասաց, որ ցանկություն կա Ազգային ժողովը Ստեփանակերտից տեղափոխել Շուշի։ «Ես հույս ունեմ, որ ԱԺ հաջորդ նիստը կկայանա Շուշիում: Կա ցանկություն, որ Ազգային ժողովը տեղափոխենք Շուշի ու մենք այդ առումով քայլեր կձեռնարկենք», - ասաց Հարությունյանը:


«Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը այս էլեկտրոմոբիլով է աշխատանքի գնալու», - ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով լուսանկար:

Դիտվել է՝ 4482

Մեկնաբանություններ