Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայկ Կոնջորյանը՝ հոր մահվան մասին

Հայկ Կոնջորյանը՝ հոր մահվան մասին
30.05.2020 | 21:18

Այսօր մամուլում տարածվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հոր մահվան լուրը: Ավելի ուշ պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրեց.

«Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան նա կարող է տանել իր սրտում։ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունն այստեղ։ Բայց մի բան գիտեմ՝ իմ 33-ամյա ծնունդը այսօր քո վերածնունդն է, պապ։ Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար, իմ և քո փոխարեն։ Սիրում եմ քեզ։

Հ. Գ. Շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների ու զորակցության համար»:

Դիտվել է՝ 1031

Մեկնաբանություններ