Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իսպանիան իր քաղաքացիներին կապահովի նվազագույն ամսական եկամուտով

Իսպանիան իր քաղաքացիներին կապահովի նվազագույն ամսական եկամուտով
30.05.2020 | 21:22

Իսպանիայի անապահով քաղաքացիները պետությունից երաշխավորված նվազագույն եկամտի չափով օգնություն կստանան՝ կառավարության որոշմամբ: Միայնակ քաղաքացիներին նախատեսվում է ամսական 462 եվրո վճարել, ընտանիքներին՝ մինչև 1015 եվրո: Ֆինօգնություն ստանալ կկարողանան 23-65 տարեկան իսպանացիները, որոնց ընդհանուր եկամուտը ցածր է տարեկան 16 614 եվրոյից: Նախնական հաշվարկներով՝ վճարները կբաշխվեն 850 000 տնտեսություններին, որոնցում 2.3 մլն քաղաքացի է բնակվում: Նախագծի ֆինանսավորումը կարժենա տարեկան 3 մլրդ եվրո: Արդյունքում երկրի ծախսերն աղքատության դեմ պայքարում կաճեն 0.1 տոկոսով՝ հասնելով ՀՆԱ-ի 0.4 տոկոսին:
Իսպանիայի բնակչության 21.6 տոկոսն ապրում է աղքատության շեմին: Դա երրորդ ցուցանիշն է ԵՄ երկրների շարքում, մինչդեռ եվրոգոտում միջին ցուցանիշը կազմում է 17 տոկոս:

Դիտվել է՝ 1467

Մեկնաբանություններ