Սիրո ձայներ կան մեռնող հողի մեջ.
Նամակները մեր դրինք Քո առաջ.
Դու կարդա դրանք`
Սրբագրումով ու սիրով անհուն:
Տուր մեզ մաքրվել`
Տուր լուռ թևածել մարմներիցս վեր`
Տուր մեզ արձակվել.
Տուր կարդալ սահուն, ոչ թե տառկապել
Նամակները այդ.
Պատգամներդ սուրբ, կամքդ` սիրասուն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ