Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Գոր­ծող իշ­խա­նու­թ­յու­նը՝ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նի գլ­խա­վո­րու­թ­յամբ, իր մե­դիա ռե­սուրս­նե­րը ա­ռա­վել շատ օգ­տա­գոր­ծում է սե­փա­կան PR-ի և ընդ­դի­մա­խոս­նե­րին վար­կա­բե­կե­լու նպա­տա­կով»

«Գոր­ծող իշ­խա­նու­թ­յու­նը՝ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նի գլ­խա­վո­րու­թ­յամբ, իր մե­դիա ռե­սուրս­նե­րը ա­ռա­վել շատ օգ­տա­գոր­ծում է սե­փա­կան PR-ի և ընդ­դի­մա­խոս­նե­րին վար­կա­բե­կե­լու նպա­տա­կով»
12.06.2020 | 02:21

«Առաջինը՝ Հայաստան» նա­խա­ձեռ­նող խմ­բի մե­դիա­խոր­հր­դա­տու, մե­դիա­փոր­ձա­գետ ՀԱՅԿ ԴԵՐ­ԶՅԱ­ՆԻ հետ զրույ­ցում ենք մեր օ­րե­րում ի­րա­կա­նաց­վող մե­դիա­մա­նի­պու­լյա­ցիա­նե­րի‚ սոց­ցան­ցա­յին ի­րա­կա­նու­թյան և այլ թե­մա­նե­րի մա­սին։


-ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի զենքն այ­սօր սո­ցիա­լա­կան ցան­ցերն են։ Այն տպա­վո­րու­թյունն է‚ թե նրանք ի­րենց գոր­ծու­նեու­թյու­նը ծա­վա­լում են սոց­ցան­ցե­րում։ Որ­քա­նո՞վ է նոր­մալ‚ երբ երկ­րի ղե­կա­վա­րը օ­րը մի քա­նի ան­գամ ու­ղիղ ե­թեր­ներ է ու­նե­նում ֆեյս­բու­քում‚ մի քա­նի րո­պե պար­բե­րա­կա­նու­թյամբ հրա­պա­րա­կում­ներ է կա­տա­րում։ Ի՞նչն է նրան այդ­քան ձգում դե­պի սո­ցիա­լա­կան ցան­ցեր։
-Պե­տա­կան կա­ռա­վար­ման մեջ շատ կարևոր է պահ­պա­նել պե­տու­թյուն-հա­սա­րա­կու­թյուն կա­պը տա­րա­տե­սակ տե­ղե­կատ­վա­կան կրիչ­նե­րով: Դա հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ա­վե­լաց­նե­լու վս­տա­հու­թյու­նը հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում և օ­պե­րա­տիվ տե­ղե­կու­թյուն ստա­նա­լու հան­րու­թյա­նը հու­զող խն­դիր­նե­րի, ա­ռա­ջարկ­նե­րի և դժ­գո­հու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ: Այս դեպ­քում մենք գործ ու­նեք սոց­ցան­ցա­յին իշ­խա­նու­թյան հետ: Գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը՝ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ իր մե­դիա ռե­սուրս­նե­րը ա­ռա­վել շատ օգ­տա­գոր­ծում է սե­փա­կան PR-ի և ընդ­դի­մա­խոս­նե­րին վար­կա­բե­կե­լու նպա­տա­կով: Օն­լայն տի­րույ­թում ի­րա­կա­նաց­վում է ա­տե­լու­թյան քա­րոզ և վար­կա­բե­կում: Իշ­խա­նու­թյա­նը թվում է, որ ա­ռա­վել շատ դե­ղին մա­մու­լին բնո­րոշ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը կա­րող է եր­կա­րատև լի­նել, սա­կայն դրան զու­գա­հեռ երկ­րում ստեղծ­ված ա­նա­ռողջ, սո­ցիա­լա­կան և տն­տե­սա­կան ա­ռու­մով բարդ ի­րա­վի­ճա­կը ինչ-որ պա­հից հնա­րա­վոր չի լի­նե­լու կա­ռա­վա­րել: Ինչ վե­րա­բե­րում է վար­չա­պե­տի գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, ա­պա վեր­ջինս չի կա­րո­ղա­ցել ընդ­դի­մա­դիր Փա­շի­նյա­նից տրանս­ֆոր­մաց­վել վար­չա­պետ Փա­շի­նյա­նի: Միայն պաշ­տո­նը բա­վա­րար չէ: ՀՀ վար­չա­պե­տը կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում ան­գամ որ­դեգ­րել է ա­նի­մաստ ֆլեշ­մո­բի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, որ­տեղ ոտ­նա­հար­վում են քա­ղա­քա­ցի­նե­րի և մի շարք ըն­կե­րու­թյուն­նե­րի ա­նուն­ներ, ան­ցան­կա­լի և տհաճ ի­րա­վի­ճա­կում են հայ­տն­վում ՀՀ շար­քա­յին քա­ղա­քա­ցի­ներ, այ­նինչ պետք էր պար­զա­պես ի­րա­կա­նաց­նել ճիշտ քա­ղա­քա­կա­նու­թյուն և չհասց­նել պե­տու­թյու­նը նման խայ­տա­ռակ վի­ճա­կի:
-ՈՒ­սում­նա­սի­րե՞լ եք՝ կա՞ն ար­դյոք այլ եր­կր­նե­րի ղե­կա­վար­ներ‚ որ ֆեյս­բու­քա­յին կա­ռա­վար­մամբ են զբաղ­վում։
-Այդ­պի­սի օ­րի­նակ չեմ կա­րող բե­րել, ո­րով­հետև մենք ու­նենք ա­մե­նա­ֆեյս­բու­քաց­ված իշ­խա­նու­թյու­նը: Մի բան է մե­դիա կրիչ­նե­րի մի­ջո­ցով տե­ղե­կաց­նել քա­ղա­քա­ցի­նե­րին կա­տար­ված աշ­խա­տան­քի մա­սին, մեկ այլ բան՝ ողջ օ­րը ՀՀ շար­քա­յին քա­ղա­քա­ցուն տալ քա­ղա­քա­կան կոն­տենտ, ո­րը չի բա­րե­փո­խե­լու իր սո­ցիա­լա­կան ի­րա­վի­ճա­կը:
-Այն տպա­վո­րու­թյունն է‚ թե իշ­խա­նու­թյու­նը մի­տում­նա­վոր տար­բեր թե­մա­ներ է գե­նե­րաց­նում‚ հրա­պա­րակ նե­տում‚ որ­պես­զի կարևոր թե­մա­նե­րը ստ­վե­րում մնան։
-Ի­հար­կե այդ­պես է: Տե­ղե­կատ­վա­կան հոս­քերն ա­մեն օր փոխ­վում են: Ան­գամ ա­մե­նաթ­րեն­դա­յին թե­մա­նե­րը ո­րոշ բա­ցա­ռու­թյուն­նե­րով քն­նարկ­վում են 1-2 օր: Տա­րա­տե­սակ թե­մա­նե­րի մի­ջո­ցով հնա­րա­վոր է շե­ղել հա­սա­րա­կու­թյա­նը, ին­չը և ար­վում է, սա­կայն ինչ-որ պա­հի, երբ քա­ղա­քա­ցին հաս­կա­նում է, որ լավ չի ապ­րում և ի­րեն խա­բել են, ա­պա վե­րա­դարձ­նում է այդ դաշտ նույն թե­մա­նե­րը և պա­տաս­խան պա­հան­ջում: Ա­մեն դեպ­քում ա­մե­նաթ­րեն­դա­յին թե­մա­նե­րը ո­րո­շա­կի նստ­վածք թող­նում են հա­սա­րա­կու­թյան են­թա­գի­տակ­ցու­թյան մեջ, ին­չը հե­տա­գա­յում ար­տա­հայտ­վում է այդ թե­ման ա­ռաջ քա­շե­լով կամ որևէ այլ քն­նարկ­ման ա­ռար­կա դար­ձած տե­ղե­կու­թյան մեջ որևէ կերպ այն օգ­տա­գոր­ծե­լու հա­մար:
-Այ­սօր ընդ­հան­րա­պես սոց­ցան­ցե­րի ազ­դե­ցու­թյու­նը հան­րու­թյան‚ հան­րա­յին կար­ծի­քի ձևա­վոր­ման վրա ինչ­պի­սի՞ն է։
-Շատ մեծ է: Այս­տեղ տե­ղին է ա­ռանձ­նաց­նել դա­սա­կան և սո­ցիա­լա­կան մե­դիան: ԱՄՆ-ում 2016 թվա­կա­նին տե­ղի ու­նե­ցած նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րը դրա դա­սա­կան օ­րի­նակն են: ԱՄՆ գոր­ծող նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փը տե­ղե­կատ­վա­կան կրիչ­նե­րի մեջ ա­ռա­վել մեծ ու­շադ­րու­թյուն էր դարձ­նում սո­ցիա­լա­կան մե­դիա­յին, իսկ Հի­լա­րի Քլին­թո­նը՝ դա­սա­կա­նին: Ար­դյուն­քը‚ կար­ծում եմ‚ բո­լորս պետք է որ հի­շենք: Դրա­նից ա­ռաջ ի­հար­կե սո­ցիա­լա­կան մե­դիան իր մեծ դե­րը խա­ղաց Ա­րա­բա­կան գար­նան, ՈՒկ­րաի­նա­յում տե­ղի ու­նե­ցած հե­ղա­փո­խու­թյան, ինչ­պես նաև մի շարք այլ գոր­ծըն­թաց­նե­րում: Առ­հա­սա­րակ հե­տին­դուստ­րիալ հա­սա­րա­կու­թյան ձևա­վոր­ման շր­ջա­նում ի­րա­վի­ճա­կը զգա­լիո­րեն փոխ­վեց: Ե­թե մինչ այդ ողջ տե­ղե­կատ­վու­թյան և կա­ռա­վար­ման է­պի­կենտ­րո­նում նա­խա­գահն էր, շա­հը, թա­գա­վո­րը, կամ մեկ այլ անձ, ա­պա այս պա­րա­գա­յում մենք ու­նենք ան­հա­տի ինք­նադրսևոր­ման, մտ­քե­րի, գա­ղա­փար­նե­րի, ֆի­նան­սա­կան և մարդ­կա­յին ռե­սուրս­նե­րի գե­նե­րաց­ման հնա­րա­վո­րու­թյուն, ո­րը ես կո­րա­կեի ինչ­պես օ­րի­նակ դա­նա­կը, ո­րի մի­ջո­ցով կա­րող են կտ­րել հա­մեղ սթեյք, սա­կայն միևնույն ժա­մա­նակ վնա­սել որևէ այլ ան­ձի:
-Ե­թե հա­մե­մա­տենք վիր­տուալ տա­րածքն ու ի­րա­կան կյան­քը‚ ի՞նչ տար­բե­րու­թյուն­ներ կան այդ աշ­խարհ­նե­րում։
-Վիր­տուալ և ի­րա­կան տա­րածք­ներն ինչ-որ չա­փով միա­խառն­վել են ի­րար: Այս­տեղ կարևոր էր թույլ չտալ բա­ժա­նա­րար գծի ան­ցու­մը, ին­չը‚ սա­կայն‚ տե­ղի չու­նե­ցավ: Այս հա­մա­տեքս­տում պետք է նշել, որ Հա­յաս­տա­նում 2020 թվա­կա­նի հուն­վար ամս­վա դրու­թյամբ գրանց­ված է մոտ 1500000 օգ­տա­տեր: Չնա­յած այն հան­գա­ման­քին, որ Հա­յաս­տանն ա­մե­նա­ֆեյս­բու­քաց­ված հա­սա­րա­կու­թյուն­նե­րից մեկն է, այ­նուա­մե­նայ­նիվ‚ բո­լորս հաս­կա­նում ենք, որ այս թի­վը խա­բու­սիկ է: Դրանց ո­րոշ մա­սը ֆեյ­քերն են, ո­րոնց մի­ջո­ցով փորձ է ար­վում ստեղ­ծել հան­րա­յին կար­ծիք, ին­չը դժ­վա­րաց­նում է հս­տակ գնա­հա­տա­կան տալ հա­սա­րա­կու­թյան մեջ տի­րող տրա­մադ­րու­թյուն­նե­րին:
-Այն բո­ղո­քի տրա­մադ­րու­թյուն­նե­րը իշ­խա­նու­թյուն­նե­րի դեմ‚ որ վեր­ջին ա­միս­նե­րին տես­նում ենք ֆեյս­բու­քում‚ ի­րա­կան կյան­քում ար­տա­ցո­լում կս­տա­նա՞ն։
-Պա­հը հա­սու­նա­նում է միան­շա­նակ: Իշ­խա­նու­թյու­նը դա շատ լավ հաս­կա­նում է և այդ նպա­տա­կով եր­կա­րաց­րել է ար­տա­կարգ դրու­թյու­նը: Հի­մա դուք օ­բյեկ­տի­վո­րեն կա­րող եք հարց­նել, թե ար­դյոք ար­տա­կարգ դրու­թյան եր­կա­րաձ­գու­մը պայ­մա­նա­վոր­ված չէ՞ կո­րո­նա­վի­րու­սով: Ես հս­տա­կո­րեն կա­րող եմ ա­սել՝ ոչ: Պատ­ճա­ռը հետևյալն է: Մա­յի­սի 14-ին կա­յաց­ված ո­րոշ­մամբ սահ­ման­ված ար­տա­կարգ դրու­թյան ռե­ժի­մի մի­ջո­ցա­ռում­նե­րը հնա­րա­վոր էր ի­րա­կա­նաց­նել ա­ռանց ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լու՝ նախ Սահ­մա­նադ­րու­թյամբ նա­խա­տես­վող հան­րու­թյան ա­ռող­ջու­թյան պաշտ­պա­նու­թյան նկա­տա­ռում­նե­րով ա­ռան­ձին հիմ­նա­կան ի­րա­վունք­նե­րի սահ­մա­նա­փակ­ման շր­ջա­նակ­նե­րում, ա­պա՝ «Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րում բնակ­չու­թյան պաշտ­պա­նու­թյան մա­սին» 1998 թ. և «ՀՀ բնակ­չու­թյան սա­նի­տա­րա­հա­մա­ճա­րա­կա­յին անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման մա­սին» 1992 թ. օ­րենք­նե­րով նա­խա­տես­ված գոր­ծի­քա­կազ­մի շր­ջա­նակ­նե­րում կամ դրան­ցում, ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան, ո­րո­շա­կի փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու մի­ջո­ցով։ Այս ա­մե­նը ա­պա­ցու­ցում է, որ փո­ղո­ցի մի­ջո­ցով ե­կած իշ­խա­նու­թյու­նը վա­խե­նում է նույն փո­ղո­ցից, որ­տեղ կա­րող են դուրս գալ վի­րու­սի դեմ պայ­քա­րը տա­պա­լած իշ­խա­նու­թյու­նից հիաս­թափ­ված ՀՀ քա­ղա­քա­ցի­ներ:

Զրու­ցեց Լի­լիթ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 6501

Մեկնաբանություններ