Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողան. Սուրբ Սոֆիայի տաճարի վերաբերյալ մի շարք երկրների հայտարարությունները միջամտություն են Թուրքիայի ներքին գործերին

Էրդողան. Սուրբ Սոֆիայի տաճարի վերաբերյալ մի շարք երկրների հայտարարությունները միջամտություն են Թուրքիայի ներքին գործերին
03.07.2020 | 21:05

Սուրբ Սոֆիայի տաճարի վերաբերյալ մի շարք երկրների հայտարարություններն ուղղակի միջամտություն են Թուրքիայի ներքին գործերին, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում են թուրքական լրատվամիջոցները:


Էրդողանի խոսքով՝ Անկարան «ինքը կորոշի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը»։ Նա նշել է, որ Թուրքիայում առանց խնդիրների գործում են բազմաթիվ եկեղեցիներ և սինագոգեր։
Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Համի Աքսոյը գրավոր պատասխանել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Սուրբ Սոֆիայի տաճարը որպես թանգարան պահպանելու կոչին: «Մենք ժառանգել ենք այս տարածքի մշակութային արժեքները: Սուրբ Սոֆիայի տաճարը, այստեղի մյուս մշակութային ժառանգությունները գտնվում են Թուրքիայի տարածքում: Տաճարի կարգավիճակի որոշումը Թուրքիայի ներքին գործն է: Ցանկացած մարդ կարող է իր կարծիքը հայտնել, սակայն չի կարող մեր ինքնիշխանությանը վերաբերող հարցերում իր կանոնները թելադրել»,-նշել էր Թուրքիայի ԱԳՆ խոսնակը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կոչ է անում Թուրքիային պահպանել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի ներկայիս կարգավիճակը որպես թանգարան և չվերածել մզկիթի:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը, որը 6-րդ դարում կառուցվել է որպես քրիստոնեական տաճար, պետք է բաց լինի բոլորի համար: «Հանդուրժողականության և բազմազանության խորհրդանիշ այս վայրը պետք է բաց մնա բոլորի համար»,-հայտարարել էր Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը:


Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշարձան է, կառուցվել է 532-537-ին Հուստինիանոս կայսեր հրահանգով, որը որոշել էր հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը: 1985-ին տաճարն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում:

Դիտվել է՝ 1022

Մեկնաբանություններ