Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պետք չէ զար­մա­նալ, պետք է վա­խե­նալ, որ ու­նես այս­պի­սի իշ­խա­նու­թ­յուն

Պետք չէ զար­մա­նալ, պետք է վա­խե­նալ, որ ու­նես այս­պի­սի իշ­խա­նու­թ­յուն
10.07.2020 | 00:06

Մինչ մեր Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյունն ակ­տիվ ներգ­րավ­ված է իշ­խա­նու­թյան ընդ­դի­մա­խոս­նե­րի դեմ պայ­քա­րում, թշ­նա­մին ձեռ­քե­րը ծա­լած չի նս­տում։ Տպա­վո­րու­թյուն կա, որ այս ծա­ռա­յու­թյու­նը զբաղ­վում է ա­մեն ին­չով, բա­ցի իր բուն ա­ռա­քե­լու­թյու­նից՝ ար­տա­քին սպառ­նա­լիք­նե­րի ու մար­տահ­րա­վեր­նե­րի դեմ պայ­քա­րե­լուց։ ՈՒ քա­նի դեռ ԱԱԾ-ն զբաղ­ված է սա­տա­նա­նե­րով ու իշ­խա­նու­թյա­նը թթու խոսք ա­սող­նե­րի որ­սով, ադր­բե­ջան­ցի­նե­րի ձեռ­քում են հայ­տն­վում մեր քա­ղա­քա­ցի­նե­րի անձ­նա­կան տվյալ­նե­րը, ո­րոնք հա­մա­ցան­ցով մեկ տա­րած­վում են։ Ար­դեն ո­րե­րորդ ան­գամ է նման փաս­տի ենք ա­կա­նա­տես լի­նում, բայց սա կար­ծես քիչ է մտա­հո­գում մեր ԱԱԾ-ին, նրանք լրիվ այլ հոգս ու­նեն։ Այս­պի­սի թույլ ու ան­կազ­մա­կերպ ԱԱԾ Հա­յաս­տա­նում եր­բեք չի ե­ղել։ Այս եր­կու տար­վա ըն­թաց­քում ԱԱԾ պե­տին գաղտ­նալ­սե­ցին, ար­տա­հոս­քեր ե­ղան մի կա­ռույ­ցից, ո­րի գոր­ծա­ռույ­թի կարևոր բա­ղադ­րիչ­նե­րից մեկն էլ այն է, որ բո­լո­րի աչ­քից հե­ռու պա­հեն այն տե­ղե­կու­թյու­նը, ո­րը կա­րող է խն­դիր­ներ ստեղ­ծել երկ­րի հա­մար։ ՈՒ ա­մե­նա­կարևո­րը. այդ տե­ղե­կու­թյուն­նե­րը պետք է երկ­րի սահ­ման­նե­րից դուրս չգան, չվ­տան­գեն պե­տու­թյանն ու նրա քա­ղա­քա­ցուն։ Ա­վա՜ղ։ Մեր «ա­տամ­նե­րը» թշ­նա­մին կա­րո­ղա­նում է լավ հաշ­վել, մուտք գոր­ծել այն­տեղ, ո­րը պետք է ԱԱԾ-ի կոշտ դի­մադ­րու­թյանն ար­ժա­նա­ցած լի­ներ։


Սա­կայն պետք չէ զար­մա­նալ այս ա­մե­նից, պետք է վա­խե­նալ, որ ու­նես մի իշ­խա­նու­թյուն, ո­րի հա­մար գրո­շի ար­ժեք ու­նի քո անձ­նա­կան տվյալ­նե­րի ան­ձեռ­նամ­խե­լիու­թյու­նը, ո­րով­հետև դա օգ­տա­գոր­ծում է հենց քո երկ­րի իշ­խա­նու­թյու­նը, էլ ուր մնաց թշ­նա­մին։ Քա­ղա­քա­կան ստո­րա­քարշ նպա­տակ­նե­րի հա­մար կա­րող են ան­գամ ռազ­մա­կան գաղտ­նի­քը փռել արևին, միայն թե այս­րո­պեա­կան PR ա­նել, հան­րու­թյան աչ­քին թոզ փչել ու նախ­կին­նե­րին հեր­թա­կան ան­գամ «տե­ղը նս­տեց­նել»։ ԱԱԾ-ն «դիր­քա­վո­րե­լու» հրա­հանգ տվող վար­չա­պետն է ան­ձամբ պե­տա­կան գաղտ­նիք­ներ հրա­պա­րա­կավ ներ­կա­յաց­նում, հի­շենք, հա­մա­ճա­րա­կի այս օ­րե­րին Փա­շի­նյա­նը կոնկ­րետ թվեր էր ներ­կա­յաց­նում, թե Հա­յաս­տա­նի պա­րե­նի պա­շար­նե­րը քա­նի ա­միս դեռ կհե­րի­քեն, էլ չենք խո­սում, որ հատ-հատ հրա­պա­րա­կում էր, թե քա­նի զո­րա­մաս է ան­ցել նոր սնն­դա­կար­գին։ ՈՒ այս­պի­սի մտա­ծո­ղու­թյամբ իշ­խա­նու­թյա­նը կա­րո՞ղ ենք ա­պա­վի­նել, որ նա թույլ չտա գաղտ­նի տվյալ­նե­րը թշ­նա­մու ձեռ­քում հայ­տն­վեն։ Հա­զիվ թե։


Ըստ Նի­կոլ Փա­շի­նյա­նի, ԱԱԾ-ի հիմ­նա­կան գործն այն է, որ պար­զի ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի և սա­տա­նա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևերն ու ու­ղի­նե­րը, ման­կա­կան փոքր խն­ջույ­քը դի­տար­կի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան սպառ­նա­լիք ու ԱԱԾ-ն գոր­ծու­ղի այն­տեղ։ Սա է այս իշ­խա­նու­թյան պատ­կե­րա­ցումն ԱԱԾ-ի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ, ինչն էլ հա­վա­տար­մո­րեն կա­տա­րում է 2 տա­րում ար­դեն 3-րդ ղե­կա­վար փո­խած այս կա­ռույ­ցը։ Մնում է հաս­կա­նալ, թե այս իշ­խա­նու­թյու­նը սա­տա­նա­յի կեր­պա­րով ու՞մ է պատ­կե­րաց­նում։ Մի տե­սակ ընդ­դի­մա­դիր «սա­տա­նա­նե­րը» շա­տա­ցել են։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 4648

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ